Վ. Սարոյան. Ծիրանի ծառը
Առաջադրանքներ
- Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:
Ամբար-Զանազան մթերքներ պահելու տեղ։
Մեծ էակ- Շնչավոր գոյացություն, արարած:
Վեհանձն-Հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ մարդ:
Լրագրավաճառ-Լրագրի համարները հատ-հատ վաճառող:
Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:
Քանի որ Հենդերսոնները չէին ստեղծել ծիրանի սերմը նրանք պարզապես աճեցրել էին այդ իսկ պատճառով չի համարվում գողություն։ - Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում:
Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:
Յուլիսիս, Լայոնել, Նիքի, Արա, Օգյուստ, Ալֆ, Շեկ, Հենդենսոն։ Բոլոր անունները գրվում են մեծատառով։ - Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:
Չնայած որ նրանք գնում էին ծիրանի գողության, այնուամենայնիվ Օգին հաշվի առավ Յուլիսիսի տարիքը և չարհամարհեց Լայոնելին։ Իմ կարծիքով Օգին վատ առաջնորդ չէր։ - Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:
Լայոնելը շատ բայրացակամ, ներողամիտ տղա էր։ Մի գուցե հերևանները նրան վատ էին ճանաչում։