Համո Սահյան․ Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշում-մոռանում
    ընկերներ-օտար
    բերել-տանել
    մտնել-դուրս գալ
    մանուկներ-մեծեր
    ուշ-շուտ
    գիշեր-առավոտ
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
    Նա հպարտանում էր որովհետև մտածում էր, որ ինքն է բերել Նոր տարին․
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
    Անտառից եկած եղևնուն բերել էին տուն։ Նա շատ վախեցած էր։ Այդ տանը ապրող երեխաները շատ էին ուրախացել։ Նրանք որոշեցին, որ այն շատ կանաչ է և նրա վրա սկսեցին կախել տարբեր գույների խաղալիքներ, և այդ օրվանից նրան անվանեցի տոնածառ․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *