January 4

Երբ գալիս է Նոր տարին

Ձմռան շունչն արդեն զգացվում է։ Շուտով Ամանոր է։ Ամանորը ընտանեկան տոն է։ Այս տոնին իրականանում են ամենանվիրական երազանքները։ Ես հավատում եմ հրաշքների, հավատում եմ Ձմեռ պիպին։ Նոր տարվա մասին մտածելիս ես պատկերացնում եմ ամենահաճելի բանն ինձ համար՝ տոնածառ զարդարելը։ Այս տարի առավել ևս շատ եմ սպասում Նոր տարվա հեքիաթային գիշերվան ՝ հրաշքին։ Սառը օդում զգում եմ մոտակա հրաշքի բույրը, պատկերացնում նրա պարգևած ուրախ պահերը։
Ես զարդարեցի տոնածառը և մի գեղեցիկ նամակ գրեցի Ձմեռ պապին և դրեցի տոնածառի տակ։ Ես հավատում եմ, որ Ձմեռ պապը կկարդա իմ նամակը և կիրականացնի իմ երազանքը։ Բացի այն նվերից, որ ես ցանկացել եմ, իմ նամակը վերաբերվում է նաև աշխարհի բոլոր մանուկներին։ Ես ցանկացել եմ, որ բոլոր մանուկները լինեն առողջ, երջանիկ, ուրախ և ունենան հեքիաթային մանկություն։