Հին հայկական արհեստներ

Գորգագործություն

Գորգ,զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդմետաքսվուշբամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և
գունային կառուցվածքով։



Կավագործությամ

Խեցեգործություն, նաև բրուտագործությունկավագործությունկավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։

Հին հայկական արհեստներ

Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը:Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի 

Բուրվառ (արծաթ, XVIII դար, Մայր աթոռ Սբ Էջմիածին)

արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին: