Չախչախ թագավորը

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:
    Ակ – թանկագին քար
    խնամախոս – խնամախոսության գնացող անձ
    նժույգ –  հեծնելու ընտիր ձի
    շշկլվել – շփոթվել
    կողոպտել – ուրիշի ունեցվածքը խլել
  2. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:
     Ջաղացպանին աչքալուս – ջաղաց, պան, աչք, լույս։
    Լուսարձակ, կապուտաչյա, ջաղացքար, այգեպան։
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:
    Բերանը բաց – զարմանալ։
    Միտք է անում – մտածում։
  4. Ինչ հնարամտություն է բանեցնում աղեվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։
    Աղվեսը վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։
  5. Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։
    Ջաղացպանը չէր ուտում, որովհետև կյանքում այդքան համեղ ուտելիքներ չէր տեսել, և չգիտեր իչպես ուտեր և ինչից սկսեր։
  6. Արդյո՞ք աղվեսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։
    Ջաղացպանի լավության տակից աղվեսը դուրս եկավ, որովհետև ջաղացպանը աղքատ էր, և նա հարստացավ։ Ջաղացպանը ամուսնացավ թագավորի աղջկա հետ։ Եթե չլիներ աղվեսը, ջաղացպանը կմնար միայնակ և աղքատ։