Երկարագուլպա Պիպին

Այսօր մենք դպրոց չենք գնա և շաբաթօրյակ կանենք, – ասաց Պիպին։ Պիպին Թոմիին և Անիկային տեղավորեց սեղանի վրա, Պարոն Նիլսոնն էլ ցատկեց և պատրաստվեց քնելու Անիկայի ծնկների վրա։ Պիպին ջուրը տաքացրեց և ամբողջությամբ շրջեց խոհանոցի հատակին, հետո երկու խոզանակ կապեց մերկ ոտքերին ու սկսեց հատակով մեկ այնպես չմշկել, որ ջուրը այս ու այն կողմ էր ցայտում։ Հետո այդպես ջուրը թողեց հատակին, որ չորանա։ Դրսում պայծառ կապույտ երկնքում շողշողում էր արևը։ Իսկական անտառ գնալու եղանակ է, – ասաց Պիպին։ Պարոն Նիլսոնին էլ վերցնենք և մի փոքր Էքսկուրսիա կազմակեպենք։ Թոմին ու Անիկան շատ ուրախացան։ Նրանք հարցրեցինք մայրիկին և եկան Պիպիի մոտ։ Պիպին դարպասի մոտ իրենց էր սպասում․ ճամփորդական փայտը ձեռքին, մյուսին ՝ մի մեծ զամբյուղ։ Այսպես նրանք ճամփա ընկան և քայլելով հասան մի դարպասի մոտ, որի առջև մի կով էր կանգնել և ճամփա չէր ուզում տալ։ Երեխաները չկարողացան կովին տեղից շարժել։ Պիպին վերցրեց կովին և դրեց այն կողմ, հետո էլ բարկացավ թե կովերը սիրում են եզանալ։ Ի՜նչ սիրուն մարգագետին է, ի՜նչ սիրուն ճանապարհ է, ասացին երեխաները և սունկ հավաքելով գնացին։ Երեխաները հարթ տեղ էին փնտրում, որ նստեին։ Մի քանի քայլ հեռու հարմար փոքրիկ ժայռ կար, իսկ վրան արևոտ հարթ տեղ։ Հենց այդտեղ էլ տեղավորվեցին։ Պիպին զամբյուղը բացեց, և երեխաները զարմացան։ Պիպին զամբյուղի մեջ ուներ մսագնդիկներ ու ապուխտներով փոքրիկ սենդվիչներ, բլիթներ, նրբերշիկ, անանասով պուդինգ։ Զարմանալի չէր, որովհետև Պիպին եփել թափել սովորել էր րի հայրիկի նավի խոհարարից։