Հովհաննես Թումանայան
Վերընթերցի’ր, եթե ծանոթ չես՝ ծանոթացի՛ր Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությանը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման:
Առաջադրանք`
Ա.Նյութերն ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին:
Այս պատմությունը կարդալուց հետո ինձ հետաքրքիր դարձավ հեղինակի մանկությունը։ Ինձ դուր եկավ, թե ինչպես էր նա պատմում իր ծնողների մասին, որովհետև նրանք շատ տարբեր մարդիկ էին։ Հայրը բարի ու երգող մարդ էր, իսկ մայրը խիստ, բայց աշխատասեր։ Տխուր էր կարդալ դպրոցում երեխաներին ծեծելու մասին։ Այդ մասում ես շատ խղճացի երեխաներին, որովհետև նրանք վախենում էին սովորել։ Մի քիչ ջղայնություն ունեցա վարժապետի հանդեպ, որ այդպես էր վարվում երեխաների հետ, բայց նրան կարելի է հասկանալ, քանի որ նա չեր սիրում անկարգապահներին։ Ինձ դուր եկավ, որ հեղինակը դեռ փոքր ժամանակից սկսել էր ոտանավորներ գրել։ Դա ցույց է տալիս, որ նա շատ զգայուն ու մտածող երեխա էր։
Բ.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների և այդ ուսումնարանների միջև։
Գյուղական ուսումնարանը շատ մեծ խստություն ուներ։ Այնտեղ երեխաներին սովորեցնում էին լինել կարգապահ։ Գյուղական ուսումնարանում երեխաներին հաճախ ծեծում էին և փորձում էին վախ առաջացնել որպեսզի նրանք կարգապահ լինեն։ Ներկայից դպրոցներում այդպիսի բաներ չկան։ Ներկայից դպրոցներում ուսուցիչների շատ ավելի բարի են։