Ինքնաստուգում հայրենագիտությունից

1. Որտե՞ղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
Առաջավոր Ասիայում։

2.Որտե՞ղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
Հարավային Կովկասում։

3.Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։
Արագած լեռը։

4.Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
Ախուրյան, Մեծամոր, Քասախ, Հրազդան, Արփա, Արաքս, Որոտան, Դեբեդ։

5.Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
Օգտակար հանածոներ են երկաթը և ոսկին, բրոնզը պղինձ։

6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյություների մասին։
Հայաստանի հարուստ է վարդագույն տուֆով։

7. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
Երևան, Գյումրի, Վանաձոր։
Երևանը վարդագույն քաղաք է։
Գյումրի հայտնի է բառբառով։

8. Թվարկեք Հայաստանի Հանրապետության մարզերը։
Արագածոտն – Աշտարակ
Արարատ – Արտաշատ
Արմավիր – Արմավիր
Գեղարքունիք – Գավառ
Լոռու – Վանաձոր
Կոտայք – Հրազդան
Շիրակ – Գյումրի
Սյունիք – Կապան
Վայոց ձոր – Եղեգնաձոր
Տավուշ – Իջևան

9. Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:
Կոտայքի մարզը։

10. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։
Արմավիրը – Արմավիրը։

11. Թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
Վրաստան, Ադրբեջան, Իրան, Նախիջևան, Ադրբեջան, Թուրքիա։

12. Ի՞նչ է դարը։
1 դարը – 100 տարի է։

13. Ի՞նչու են 5-րդ դարը համարում Ոսկեդար։
5-րդ դարը համարում Ոսկեդարը, որովհետև այդ ժամանակ ստեղծեծին հայ գրերը։

14. Ո՞ր թվականին է եղել գրերի գյուտը։
Գրերի գյուտը եղել է 405 թվականին։

15. Ո՞ր գիրքն է առաջինը թարգմանվել հայերեն։
Առաջինը թարգմանվել է Աստածաշունչը։

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք։

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են:

Գավիթ-մատենադարան

Դպրատուն-գրատուն – կից է Կաթողիկե եկեղեցուն հարավային կողմից: Հավանաբար կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ միաժամանակ, XII դարից ոչ ուշ: Հատակագծով ուղղանկյուն է, արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Կառուցված է մուգ կարմիր տուֆից: Ունի շքեղ հարդարված մուտք:

Սեղանատուն – գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է XIII դ., հավանաբար մինչև 1230-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, ներքուստ բաժանված երեք մասերի:

Ս. Աստվածածին եկեղեցի (փոքր եկեղեցի) – գտնվում է հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք: VI-VII դդ. կառույց է: Մնացել են հիմքերը (պահպանված պատերի բարձրությունը ներքուստ 10-15 սմ է): Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Խաչաթևերն արտաքուստ ներառված են յոթանիստ, իսկ արևմտյանը` ուղղանկյուն շրջագծի մեջ: Եկեղեցու հարավային կողմում, կից պահպանվել են այլ շինության մնացորդներ: Եկեղեցու շուրջը կան XIII դ. բնորոշ գեղաքանդակ խաչքարեր:

Գերեզմանատուն – գտնվում է վանական համալիրից հյուսիս: Կան XIII-XIV դդ. տապանաքարեր, խաչքարի բեկորներ, պատվանդաններ, գեղաքանդակ որմնափակ խաչքար: Վաղագույն տապանաքարը Սարգիս երեցինն է (1090 թ.):

Հիմնական գրականության

Պետրոսյանց Վ., Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1982, N 1:

Սարգսյան Գ., Թեղենյաց վանքի պեղումները, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1990, N 2:

Սարգսյան Գ., Արձանագրություն Թեղենյաց վանքից, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1977, N 8:



Տարեկան հաշվետվություն հայրենագիտությունից

Երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության ինքնաստուգում

Հաշվետվություն հայրենագիտությունից – Եվա Գասպարյան (edublogs.org)

Երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության ինքնաստուգում

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Մեր նախահայրն էր Հայքը։
Ի՞նչ է առասպելը։
Ի՞նչ առասպելներ ես հիշում։
Առասպելը դա լեգենդ է, և ոչ իրական պատմություն։
Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Արամարզդը, Աստղիկը, Վահագնը։

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
Վան, Երևան, Բագարան, Երվանդաշատ, Կարս, Անի դվին, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Շիրակավան։
Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Արարատ — Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Արագածոտն — Աշտարակ

Լոռի -Վանաձոր

Գեղարքունիք- Գավառ

Շիրակ- Գյումրի

Սյունիք – Կապան

Տավուշ -Իջևան

Վայոց ձոր -Եղեգնաձոր


Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են
Հայաստանով։
Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Աղստեղ։

Ո՞րն է ամենաերկար գետը։
Ամենաերկար գետը դա Ախուրյան գետն է 186 կմ։
Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։
Ես հավաքել եմ տեղեկություն Դեբեդ գետի մասին։
Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։
Հայ ժողովրդի Էպոսն է Սասունցի Դավիթը։
Է՞լ ինչպես է այն կոչվում։
Այն կոչվում է Սասնա ծռեր։
Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։
Սասունցի Դավիթ, Սասնասար – Բաղդասար, Մեծ Մհեր, Փոքր Մհեր։
Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։
Հայոց գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, այն ստեղծել է 405 թվականին։
Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։
Մեր երկիր քրիստոնեական դարձավ 301 թվականին։
Ո՞ր արքայի օրոք։
Տրդատ Գ – ի օրոք։
Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
Բագրատունիներ, Ռուբինյաններ, Արտաշեսիյաններ։
Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։
Պահպանվել է Գառնու տաճարը։
Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։
Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից – Եվա Գասպարյան (edublogs.org)

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
Այո ինձ շատ դուր եկավ, որովհետև այստեղ իմ սիրված դասընթացներնեին։

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից

Այս ուսումնական շրջանում  հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․
Նշել նախագծեր

ՀՀ հանրապետության գետերից մեկը
 Հայաստանի մայրաքաղաքներից մեկը․
 Հին հայկական արհեստները․
 Զատիկը իմ ընտանիքում։
Առասպելներ արևի և լուսնի մասին։

Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները։


ՀՀ գետերը։

Հայաստանի մայրաքաղաքներ։

ՀՀ մարզեր իրենց մարզկենտրոններով։

Ծաղկազարդ։

Սուրբ հարության տոն։

Առասպել արևի և լուսնի մասին։

Ռուբինյանների արքայատոհմը։

ՀՀ մարզեր իրենց մարզկենտրոններով

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

ՀՀ ԳԵՏԵՐԸ

Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

ԱնվանումԹափվելու տեղԳետի ընդհանուր երկարությունը (կմ)Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
ՓամբակԴեբեդ8686
ՁորագետԴեբեդ5757
ԴեբեդԽրամ178152
ԱղստևԿուր13399
ԳետիկԱղստև4848
ԱրաքսԿուր1072158
ԱխուրյանԱրաքս186186
ՄանթաշԱխուրյան3232
Մեծամոր (Սևջուր)Արաքս4040
ՔասախՄեծամոր (Սևջուր)8989
ԳեղարոտՔասախ2525
ԱմբերդՔասախ3636
ՀրազդանԱրաքս141141
ՄարմարիկՀրազդան37-4237-42
ՄեղրաձորՄարմարիկ14,714,7
ԴալարՀրազդան1313
ԱրայիՀրազդան1616
ԳետառՀրազդան2424
ԱզատԱրաքս5656
ՎեդիԱրաքս5858
ՇաղափՎեդի1919
ԱրածոԱրաքս4025
ԱրփաԱրաքս12690
ԴարբԱրփա2222
ՀերհերԱրփա2828
ՄանիշկաԱրփա1616
ԵլփինԱրփա2323
ԵղեգիսԱրփա4747
ՍելիմագետԵղեգիս2222
ՄեղրիԱրաքս3232
ԾավԱրաքս4227
ՈղջիԱրաքս8856
ԳեղիՈղջի3030
ՈրոտանԱրաքս179119
ՄասրիկՍևանա լիճ4343
ՁկնագետՍևանա լիճ2222
ՎարդենիսՍևանա լիճ2828
ԾակքարՍևանա լիճ2828
ԱրգիճիՍևանա լիճ5151
ԳավառագետՍևանա լիճ24

Գետեր

ԴԵԲԵԴ

Դեբեդ գետը, գտնվում է Հ․ Հ․ Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Այն թափվում է Վրաստանի սահմանի մոտ Խրամ գետը։ Երկարությունը 178կմ է, իսկ Հայաստանում 152կմ։ Ավազանը ՝ 4080կմ, որից 3790 կմ ` Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները։ Դեբեդը և նրա վտակները սկիզբ են առնում Գուգարաց լեռներից։ Այն Հայաստանի ամենաջրառատ լեռնային գետն է և հոսում է նեղ կիրճով, որը կոչվում է Դեբեդի կիրճ և ունի 250 – 350 մ խորություն։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ գետի վարարած ջրերը դուրս են գալիս հունից և մեծ ավերածություններ գործում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հինականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Հայաստանի մարզեր

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Հայաստանի մայրաքաղաքներ

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. IX դարի առաջին կեսում։  Քաղաքն Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան։ Վան անունն ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը, և այն նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»։

Արմավիր

Արմավիր քաղաքը գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա: Քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրություն է թողել Արգիշտի թագավորը:Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։

Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Երվանդի մահից հետո մինչև 4-րդ դար Երվանդաշատը Հայաստանի խոշոր քաղաքներից էր, բայց պարսից Շապուհ Երկրորդի զորքերը հիմնահատակ կործանեցին այն:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Արտաշես Առաջին թագավորը մեր ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Այն բուռն զարգացում է ապրել Տիգրան Մեծի որդու` Արտավազդի օրոք:Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։Վաղարշապատ

Վաղարշապատի տարածքում բնակավայր է եղել դեռ քարե դարում: Երկրորդ դարի կեսին հռոմեացիները փորձեցին նվաճել Հայաստանն ու դարձնել Հռոմի նահանգ: 163 թվականին երկրորդ անգամ Վաղարշապատը հռոմեացիների կողմից հռչակվեց հայոց մայրաքաղաք:
Վաղարշապատի նշանակությունը մեծացավ հատկապես քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո: Նոր կրոնի նվիրյալները կառուցեցին Հայաստանի քրիստոնեական անդրանիկ մայր տաճարը`Սուրբ Էջմիածինը:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Հայ և օտար ուսումնասիրողները, գիտնականները Դվինի ավերակները հաճախ շփոթել են Արտաշատի հետ: Պատճառը երկու նշանավոր քաղաքների միմյանց մոտ լինելն էր: Երբեմն Դվին կոչել են միայն բերդն ու բլուրը, այնուհետև ողջ քաղաքը, երբեմն էլ Արարատյան դաշտի մի մասը և Արաքս գետը կոչել են Դվնա դաշտ և Դվնա գետ:

Բագարան884 կամ 885 թ. հայոց երևելիները թագադրում են Աշոտ Բագրատունուն: Նորաստեղծ Բագրատունյաց թագավորությունը պետք է ունենար իր մայրաքաղաքը: Չնայած որ Արշակունիների մայրաքաղաք Դվինը շարունակում էր մնալ Հայաստանի մեծ քաղաքներից մեկը, բայց այն մշտապես գտնվում էր Ատրպատականից հարձակման վտանգի տակ: Բագրատունիները մայրաքաղաք ընտրեցին անառիկ Բագարանը`Ախուրյանի աջ ափին:

Շիրակավան

Աշոտ Բագրատունու մահից հետո գահը ժառանգեց նրա որդին`Սմբատ Բագրատունին, և իր նստավայր ու երկրի նոր մայրաքաղաք Շիրակավանում թագադրվեց: Շիրակավանը 11-րդ դարում ավերեցին սելջուկները: Այն վերականգնվեց 12-րդ դարի 2-րդ կեսին: Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է 1920 թ., և մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

Կարս

Կարսի վերելքն ու բարգավաճումն անմիջապես կապված է Բագրատունյաց թագավորության ստեղծման հետ: Աշոտ Երկաթի մահից հետո թագավոր հռչակվեց Աբասը (929-953 թթ.), չտեղափոխվեց Շիրակավան, այլև Կարսը հռչակվեց մայրաքաղաք: Վրացիների և սելջուկների միջև տեղի ունեցած պատերազմների ընթացքում Կարսը ձեռքից ձեռք անցավ: Իսկ 1921 թվականի հոկտեմբերին Կարսի մարզն անցավ Թուրքիային

Անի

Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է – Azat TV

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:

Հայոց ոչ մի մայրաքաղաք այնքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին: Անիի պատմության լուսաբանման համար անգնահատելի են Ղևոնդ Ալիշանի ուսումնասիրությունները: Անին հայ պատմիչներից առաջինը հիշատակում է Եղիշեն, այնուհետև Ղազար Փարպեցին: Բագրատունիները կարճ ժամանակաշրջանում երեք մայրաքաղաք փոխելուց հետո հաստատվեցին Անիում: Անին եկեղեցաշատ քաղաք էր: Հայ և օտար պատմիչներն ու ուղեգիրներն Անին անվանում էին հազար ու մեկ եկեղեցիների քաղաք: 1921 թ. Կարսի համաձայնագրով Անին անցավ Թուրքիային:Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Երևանի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ: Էրեբունին կառուցելու համար Արգիշտի Առաջինը խեթերի երկրից ու Ծոփքից բերում է 6600 ռազմագերի, որոնք բլրի վրա բարձրացնում են կոփածո պարիսպներ, տաճարներ ու պալատներ, տներ ու զորանոցներ: Հայ մատենագրության մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի սկզբին՝ «Գիրք թղթոց»-ում: