Ժողովրդական արվեստի թանգարան

Երկուշաբթի օրը մենք խմբով այցելեցինք ժողովրդական արվեստի պետական թանգարան։
Այն հիմնադրվել է 1978թ․։ Թանգարանում ներկայացված են ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում ՝ կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը Հովհաննես Շարամբեյանն էր։ Թանգարանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուն շատ բազմազան էր և գեղեցիկ։ Շատ հին գորգեր և կարպետներ տեսանք։ Հայ էթնիկ մշակույթի համակարգում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ասեղնագործությունը։ Ինձ շատ դուր եկավ ասեղնագործ տարազները, ոսկեթել մետաքսաթել և այլն։ Փայտից պատրաստված շատ աշխատանքներ տեսանք տարբեր ժամանակների։ Ինձ շատ դուր եկան մեծ քանդակազարդ գդալները, գուլպայի կաղապարները։ Թանգարանի հավաքածուն շատ ուշագրավ էր և հետաքրքիր։ Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը։

Էրեբունի թանգարան

Մարտի 17 – ին ընկեր Արմինեյի և ընկեր Սոնայի հետ այցելեցինք Էրեբունի թանգարան։ Մենք պետք է պեղումներ կատարեինք, բայց քանի որ եղանակը անձրևոտ էր, դա մեզ չհաջողվեց։ Էրեբունի թանգարանը ամենակարևոր թանգարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1968թ․ Արին Բերդի բլրի վրա, որի տեղում մ․թ․ ա․ 782 թ․ Էրեբունի ամրոցն էր։ Մենք բարձրացանք շատ երկար աստիճաններով։ Մենք տեսանք հսկայական հավաքածու՝
կերամիկա, անոթներ, ապակիներ, բրոնզե թևնոցներ, հողում թաղված կարասներ, և ագատե ուլունքներ։ Այնտեղ կար հատված, որը բնակավայր է։ Այն գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ որի նյութական արժեքները և բնակավայրի մնացորդները պահպանվել են։ Հետո մենք գնացինք Վարդավառի լիճ և այգի։ Այս թանգարանի գտածոները պատմում է միջնաբերդի կյանքի, նրա բնակիչների, ճաշակի և սովորությունների մասին։ Այնպես որ, սա շատ հետաքրքիր վայր է այցելելու և ուսումնասիրելու Երևանի պատմությունը։


Կենտրոնական բանկի թանգարան

Մենք դասարանով ընկեր Գրետայի և Սոնայի հետ այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարան։ Այն հայտնի է որպես բանկի այցելուների կենտրոն։ Անգլիական այգու մոտակայքում է գտնվում Կենտրոնական բանկը։ Այս ճամփորդությունը անցավ շատ ուրախ և հետաքրքիր։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։ Մենք ծանոթացանք դրամի ստեղծման պատմությանը։ Մեզ ցույց տվեցին տարբեր չափերի և քաշերի դրամներ։ Բացատրեցին թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Ես զարմացա, որ դրամը պատրաստվում է բամբակից։ Ինչպես նաև իմացա, որ այն տպվում է Գերմանիայում։ Իմացա, որ տարբեր երկրների դրամները մեր դրամին համարժեք չեն։ Այդ դրամների փոխարժեքները փոփոխվում են և վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից։Մեզ նվերներ տվեցին և մենք շատ ուրախ գնացինք Անգլիական այգի։ Այտեղ երգեցինք, պարեցինք, ինչպես նաև խաղացինք և եկանք տուն։

Կազմել Կենտրոնական բանկի ճամփորդության վերաբերյալ խնդիրներ։

Նախ պարզեցինք, որ  2023 թվականի   մարտի 14-ի դրությամբ դրամի, դոլարի և եվրոյի փոխարժեքները՝ 

Վաճառք՝ 1 դոլարը  արժեր 393 դրամ:
 Առք՝  մեկ դոլարը արժեր 395 դրամ:Վաճառք՝ 1 ռուբլին 6 դրամ  է:
 Առք՝  1 ռուբլին 5 դրամ  է:
Վաճառք՝ 1 եվրոն 425 դրամ  է:
 Առք՝  1 եվրոն 410 դրամ  է:

1.Ժամը 11:00 մենք հասանք Կենտրոնական բանկ։ Այնտեցից դուրս եկանք և Անգլիական այգի հասանք 12:45: Որքան մենք մնացինք բանկոււմ եթե բանկից այգի 15 րոպե էր։
1) 45 ր – 15ր = 30
2) 12:30-11:00=1ժ 30ր
Պատ՝․ 1ժ 30ր

2. 2023 թվականի   մարտի 14-ին մեկ դոլարը արժեր 395 դրամ (Առք)։ Քանի՞ դրամ կլինի 500 դոլարը:
1. 395x 500=197500 դրամ։

3. 2023 թվականի   մարտի 14-ին  1 ռուբլին 6 դրամ  է (Վաճառք)։ Քանի՞ դրամ կլինի 500 ռուբլին:
6×500=3000 դրամ

4. 2023 թվականի  մարտի 14-ին  1 Եվրոն  425 դրամ  է (Վաճառք)։ Քանի՞ դրամ կլինի 10 Եվրոն։
10×425=4250դրամ 

Կենտրոնական Բանկի թանգարան։ Քաղաքային քայլ ճամփորդապատում

Քարտեզ՝

Մարտի 14 – ին մենք ընկեր Գրետայի և ընկեր Սոնայի հետ միասին այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարան։ Կենտրոնական բանկի թանգարանը հայտնի է, որպես Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Կենտրոնական բանկը գտնվում է Անգլիական այգու մոտակայքում։
Մեր ճամփորդությունը շատ ուրախ ու հետաքրքիր անցավ։ Սա ինձ համար ամենատպավորիչ ճամփորդությունն էր։
Կենտրոնական բանկում մեզ ծանոթացրեցին դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին, սովորեցինք տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք և իմացանք, որ դրամները տպվում են Գերմանիայում։ Իմացանք, որ դրամները պատրաստվում են բամբակից։ Մեզ ցույց տվեցին հին դրամի տարբեր ձևերը և հուշադրամները։ Իմացանք, որ դրամի, դոլարի և եվրոյի փոխրժեքները կարողեն փոփխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Վերջում մեզ տվեցին նվերներ և մենք ուրախ գնացինք Անգլիական այգի։ Այնտեղ երգեցինք Կոմիտասյան պարերգեր՝ Հոյ նազան և Էջմիածին, ինչպես նաև խաղացինք <<Աղջիկ փախցնոցի>> ազգային խաղը։
Կազմեցինք նաև խնդիրներ։

Խնդիր 1. Մենք Բախշյանի այգուց դեպի Կենտրոնական բանկ երթուղով դուրս եկանք ժամը 09:30 -ին։ Երթուղում տեղավորվելու և ընդհանուր անցած ճանապարհի վրա ծախսեցինք 90 ր, Կենտրոնական բանկում մնացինք
1ժ 18 ր։ Անգլիական այգում մնացինք 1 ժ։ Ժամը քանիսի՞ն վերադարձանք դպրոց։
Լուծում՝

1)90ր+ 1ժ 18 ր + 1 ժ =3 ժ 48 ր
2)9ժ 30 ր+ 3 ժ 48 ր =12 ժ 78 ր=13 ժ 18 ր
Ուրեմն Բախշյանի այգի վերադարձանք 13։18։

Խնդիր 2. 2023 թ – ի մարտի 15 տվյալներով 1 դոլարը արժի 392 դրամ։ 100.000 դրամը քանի դոլար է։
100.000: 392= 255դոլար 10 ցենտ

Սահադաշտ ՝ Գեղասահքի դպրոց

Այսօր մենք ճամփորդել էինք սահադաշտ ՝ Գեղասահքի դպրոց։ Սկզբում մենք ասացինք մեր կոշիկների համարը և մեզ տվեցին չմուշկներ։ Մենք բոլորին սպասեցինք մինչև հագնեն չմուշքները։ Ես շատ անգամներ ընկա բայց սովորեցի քշել։ Այնտեղ կայն մարդիկ, որոնք սովորեցնում էին քշել։

Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց


Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային ու օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:

Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը:

Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Աշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից:

Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝

Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան

Մենք այսօր այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան։ Լուսիկ Ագուլեցին Հ․Հ մշակույթի վաստակավոր գործիչ է, հայ նկարչուհի և ազգագրագետ։ Ծնվել է Մայիսի 31-ին 1946թ, Վերին Ագուլիսում, որը գտնվում է Նախիջևանում։ 1953թ ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Այստեղ սովորել է, ավարտել և դարձել Հայաստանի նկարիչների միության ադամ։ Լուսիկ Ագուլեցին ունեցել է շատ ցուցահանդեսներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մրցանակներն ու պարգևները, բավականին շատ են։ 2014թ արժանացավ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալին։ Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվեց տուն թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Այդ թանգարանում մենք տեսանք նրա կտավները, որոնք շատ հետաքրքիր էին։ Ծանոթացանկքքանդակների, նրա ստեղծած զարդերի և տիկնիկների հետ։ Տեսանք ազգային տարազներ, որոնց վրա հին հայկական զարդանախշեր էին։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես շատ բաներ իմացա և սովորեցի։

Մատենադարան

Մենք դասարանով շատ ենք ճամփորդում։ Այս անգամ ընկեր Արմինեի ուղեկցությամբ գնացինք Մատենադարան։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են ձեռագրերը և փասթաթղթերը։ Այն աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Այն ստեղծվել էր 1921թ․ Էջմիածնում։ 1939թ. Մատենադարանը Էջմիածնից տեղափոխվել է-Երևան, նաև տեղափոխվել է Մատենադարանի շենք 1957թ։ Մինչև Մատենադարան մտնելը մենք տեսանք Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախուբը։ Այստեղ պահվում են շուրջ 200000 ձեռագիր։ Կան հայերեն ձեռագրեր որոնք պահվում են աշխահի տարբեր երկրներում։ Մենք տեսանք Մշո Ճառընտիր ամենամեծ Տոնացույցը և ամենափոքրը, որը լուցկու տուփից փոքր էր։ Այստեղ կան նաև հազվագյուտ գրքեր, ինչպիսին է հայերեն առաջին տպած գիրքը <<Ուրբաթագիրք>>, որը տպագրված Վենետիկում։ Մենք շատ գրքեր, ձեռագրեր, մագաղաթներ, տեսանք։
Ինձ շատ դուր եկավ այդ ճամփորդությունը։

Մատենադարան — Միջին դպրոց, 6-րդ ...
Предварительный просмотр изображения

Իմ սիրելի ճամփորդությունը

Այս ամիս մենք ճամփորդել ենք Կոմիտաս Վարդապետի թանգարան։ Այնտեղ կար ութ սրահ։ Երբ որ մտանք ներս տեսանք Վարդապաետի նկար։ Առաջին սրահում մենք տեսանաք Կոմիտասի ստորագրությունը և նրա նամակները։ Երկրորդ սրահում մենք տեսանք կոմիտասի կնիքը և դանակը որով նա բացում էր իր նամակները։ Հետո տեսանք նրա երաժշտական գործիքները, օրինակ նրա դաշնամուրը և այն։ Մենք տեսանք Կոմիտասի և նրա ընկերների նկարները։ Սրահներից մեկը նրանք վերանորոգում էին։ Նաև այնտեղ տեսանք նրա արձանը, այդ արձանի մեծ տեսակը գտնվում Եվրոպաում, այստեղ դրված էր այդ արձանի փոքր տեսակը։ Ես շատ կուզենայի էլի գնալ այնտեղ։

Կոմիտասի թանգարան

Մեր դասարանը ուրբաթ օրը ուսուցչուհու ուղեկցությամբ այցելելեց Կոմիտասի թանգարան։ Թանգարան մտնելուն պես մենք տեսանք վարդապետի նկարը։ Թանգարանը բաղկացած է ութ սրահներից։ Թանգարանում ներկայացվում է վարդապետի իքնակենսագրականը, կյանքը ինչպես նաև նրա գործունեությունը։ Երկրորդ սրահում մեր աոջև հայտնվում է նրա ստորագրությունը, որը շատ երկար էր։ Այստեղ էին նաև նրա նամակները։ Կոմիտասը հաճախը իր նամակներն ավարտում էր հետաքրքիր պատկերներով, որոնք երբեմն անբացատրելի էին։ Մեկ այլ նամակ Կոմիտասը գրում է ծածկագրով։ Եթե նայենք գրությանը կտեսնենք մասնիկներ։ Եթե թերթիկը պահենք լույսի տակ կտեսնենք ամբողջ գրությունը։ Սրահում ՝ ապակուց այն կողմ նրա գրչակալն էր և փողային գործիքները։ Մենք տեսանք կնիքը և դանակը, որով նա նամակներն էր բացում։ Սրահում կար Կոմտասի նկարը, որտեղ նա նստած է գորգին։ Իսկ նկարի կողքին պատից կախված էր այդ նույն գորգը։ Սրահում մենք երգեցինք Կաքավիկը և արտասանեցինք բանաստեղծություններից երկուսը։

Ինձ շատ դուր եկավ թանգարանը և ես ավելի մոտիկից ծանոթացա Կոմիտասի կյանքին։