Լեզվական աշխատանք

338. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող բառեր գրելով կետերի փոխարեն:

            Ո՛չ գայլը, ո՛չ նապաստակ, ո՛չ էլ արջը չեն խաբի աղվեսին, նա բոլորից էլ խորամանկ է: (ինչե՞րը)
            Հեռախոսը, ուտելիքը, վերմակը ու ջուրը վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)
            Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց ձյունով, անձրևով և տերևներով: (ինչերո՞վ)
            Դպրոցում, գործարանում կամ բակում պետք է փնտրեք: (որտե՞ղ)
            Աննան, Տիգրանը, Լիլիթը ու Եվան պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

339. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Օրինակ՝
Նա շատ է ճամփորդել: (ինչո՞վ) – Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:

            Օդում տեսավ․․․․թռչյուններ․․․․, ․․․․ագռավներ․․․․․․․ ու ․․․․ծիծեռնակներ․․․․։ (ինչե՞ր)
            Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան․․․այգում․․․․․, ․․դաշտում․․․․․։ (որտե՞ղ)
            Հինգ րոպե առաջ դուրս եկան․․․․ընկերուհիներս․․․․․․․․․․․․․․։ (ովքե՞ր)
            Վաղուց դեղին են․․․․․․․․ծառերը․․․․․․․․․․․․․․․․։ (ինչե՞րը)

340. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Այդ անգամ բազմաթիվ երեխաներ ներկայացմանը ներկա եղան:
            Փորձարարը օգնականներին խնդրեց, որ մոտենան:
           Պսպղուն մետաղը ինձ շատ էր զարմացրել:
            Մաթեմատիկան դժվար գիտություն է:
           Այսօր երեկոյան հանդիպում եմ նրան ու ինձ հետաքրքրող հարցեր տալիս:
            Դպրոցում ես շատ բան իմացա դրանց մասին:

341․ Կանաչով նշիր ենթական, դեղինով ստորոգյալը, առանձնացրու ենթակային լրացնող բառերը և ստորոգյալին լրացնող բառերը։

Հեռավոր անտառում ապրում էր մի ծեր կախարդ։
Կանաչ -կախարդ – լրացում – ծեր։
Դեղին – ապրում էր – լրացում -անտառում։

Երգի հնչյունները հասնում էին մինչև փողոցի վերջի տներին։
Կանաչ – երգի – լրացում – հնչյունները։
Դեղին – հասնում էին – լրացում – փողոցի տներին։

Լուսաբացին զինվորների խումբը մոտեցավ լքված քաղաքի դարբասներին։
Կանաչ – զինվորների – լրացում – լուսաբացին։
Դեղին – մոտեցավ – լրացում – դարբասներին։

Շոգից ծաղիկների տերևները թոշնել էին։
Կանաչ – ծաղիկների – լրացում – շոգից։
Դեղին – թոշնել – տերևները։

Լեզվական աշխատանք

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
Մեծ Երկիր մոլորակը պտտվում է Տիեզերքում արեգակի շուրջ:
            Հասկանում ենք:
Մենք շատ լավ հասկանում ենք մեր օրվա անելիքները:
            Ընկերները հեռանում են:
Մոտիկ ընկերներս հեռանում են այս թաղամասից շատ հեռու:
            Մոռացել ես:
Դու երեկ մոռացել ես քո գեղեցիկ մատանին տատիկի տանը:
            Գտա:
Ես գտա թանկարժեք մի իր, որը պահպանվել էր հնադարից:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք:
Փորձեք դասը ավարտել:
            Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն ձեր մասին:
            Մեծերը կլսեն:
Ծեր մեծերը մեզ կլսեն:
            Կընտրեք:
Մենք կընտրենք այն խանութից։
            Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարձավ երկար ճամփորդությունից:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ         և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին   գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին      հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով    երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Ընտանի օձեր

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ընտանիԱրարատ
շոգօձ
հովգյուղ
ասֆալտապատտուն
ծուռումուռբնակիչ
տաքկին
կավեմայրիկ
ուրախգարուն
ազնիվորդի
սողուներեխա

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Օձը թունավորում է կաթը, որովհետև տղան գողացել էր նրա ձվերը։
Օձը կաթը թափում է, որովհետև տղան վերդառձնում է իր ձվերը։ Նա կաթը թափում է, որովհետև այն թույնված էր։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։
Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև ամեն մայրը իր զավակի համար ամեն ինչ կանի։

—  Դե, արի վերցրու, խմի՛ր, — գոռացի ես:

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով…

Ես ու երեխաս քարացած – կանգնած նայում ենք, թե սա ի՞նչ հրաշք է, ինչի՞ թափեց կաթը:

Բայց շուտով հրաշքը պարզվեց, մեր ագահ կատուն այդ ժամանակ լակում էր թափված կաթը: Լակեց, լակեց, առաջ կաթոտ գետիկը լիզեց, հետո իր շրթունքները ու վեր ընկավ ուռավ, ոտները գցեց ու սատկեց: Մի տես ի՞նչ բախտ եմ ունեցել, որ երեխան էդ օրը ժամանակին չէր կերել… Պարզվեց էս բարի լույսի պես, որ օձը վրեժը հանելու համար թույն է թափել կաթի մեջ…

Բայց դե ես օձին չեմ մեղադրում. ամեն մոր համար իր զավակներից թանկ բան չկա աշխարհքիս երեսին: Ու էդ գյուրզա մերը, որ արդեն զրկվել էր իր ձվերից, որոնց մեջ իր ապագա զավակներն էին, ինձ էլ էր ուզում զրկել իմ զավակից, որ սիրտը հովացնի:



6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Պատմվածքը սովորեցնում է լինել բարի, սիրել միմյանց և չխաբել մարդկանց կամ կենդանիներին։

Մաթիլդա

Դագանակը

Դասամիջոցին օրիորդ Մեղրանուշը անհամբեր ուղղվեց դեպի տնօրենի սենյակ։
Ոգևորված էր, որովհետև հանդիպել էր մի հրաշք աղջկա և որի մասին պետք է խոսեր տնօրենի հետ։ Չնայած, որ նրանից վախենում էր, բայց այս դեպքը եզակի էր։
Տիկին Դագանակը զորեղ կին էր։ Ժամանակին հայտնի մարմնամարզիկ էր։
Նրա տեսքը ահավոր էր։ Միշտ դարչնագույն տարօրինակ հագուստ էր հագնում։ Կարծես որսորդ լիներ, ո՛չ թե դպրոցի տնօրեն։
Երբ օրոիորդը ներս մտավ, տիկին Դագանակին տեսավ նստած խոժոռ դեմքով։ Տիկինը հարցրեց ի՞նչ է պատահել։ Օրիորդ Մեղրանուշը ասաց, որ մի աղջիկ կա՝ Մաթիլդա Որդնտակը։ Տիկին Դագանակը ասաց, որ գիտի նրա հորը, որը շատ լավ մարդ է և նրանից դեռ երեկ մեքենա է գնել, և շատ գոհ է։ Պարոն Որդնտակը ինչ զգուշացրեց, որ իր աղջիկը շատ չար է, կրակ ու պատիժ է և պետք է զգույշ լինենք։ Օրիորդ Մեղրանուշը, զարմացավ և ասաց, որ հակառակը, նա շատ խելացի է։ Դպրոցում միջադեպ է գրանցվել և հաստատ նրա մատը խառն է։ Աղջիկները տղաներից ավելի չար են։ Օրիորդ Մեղրանուշը փորձում էր պաշտպանել աղջկան, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Նույնիսկ դասարանում տեղի ունեցածը, չհամոզեց նրան։ Տիկին Դագանակը ասաց, որ հայրը ավելի լավ գիտի իր աղջկան քան մենք։ Օրիորդ Մեղրանուշը, այս աժդահա, հաստավիզ հսկայի առջև կանգնած չգիտեր ինչ աներ։ Նա հասկացավ, որ անիմաստ է վիճել նրա հետ և դուրս եկավ սենյակից։ Ուսուցչուհին մտածեց, որ սա այսպես թողնել չի կարելի և պետք է այս երեխայի համար մի բան մտածել։

Լեզվական աշխատանք

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

                                Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

            Շունը մտավ:
            Սիրտը քար է:
            Հայրն ընկեր է:
            Երկիրը պտտվում է:

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

          Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

            Մի ոհմակ է երևում:
            Ի՜նչ հանգիստ ես կանգնած:
            Թռչունների մի երամ անցավ:
            Երամը թռավ, հեռացավ:
            Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել:
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:
            Հանկարծ իր կողքին տեսավ:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:
            Քույրը երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր:
            Մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
            Իմ կարծիքն ասել եմ:
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել:
            Ծովն արդեն փոթորկել էր:
            Թռչունները չվելու էին:

Բրոնզ ես, հուր ես

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Բանաստեղծությունը կարդալիս ես զգում եմ թե ինչպես է հեղինակը սիրով այն գրել։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Ըստ ինձ բանաստեղծությունը նվիրված է մի աղջկա։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։