Ճամփորդության ամփոփում

Մենք մայիսի 3-ին ուղևորվեցինք Գառնի։ Մենք առաջին անգամ գնացինք ջրի գործարան, այնտեղ մենք տեսանք ինչպես են պլաստիկից շիշեր պատրաստում։ Այնտեղ մեզ տվեցին կապույտ գույնի շշեր, որոնցից պատրաստում են պլաստիկից շշեր։ Հետո մենք տեսանք թե ինչպես են շշերի վրա պիտկաներ կպցնում։ Այնուհետև ուղևորվեցինք Գառնի գյուղ Կոտայքի մարզում։ Այն գտնվում է Ազատ գետի աջ ափին։ Այնտեղ է գտնվում նաև Գառնու հեթնոսական տաճարը։ Հետո այցելեցինք Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան։ Բնության կողմից կերտված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք։ Տոսնելով այդ ամենը մենք շատ զարմացանք։ Որից հետո ուղևորվեցինք տուն։

See the source image

Ճամփորդուդյուն դեպի Աշտարակ:

Մենք դասարանով ունեցանք մի գեղեցիկ ճամփրորդություն դեպի Աշտարակ։ Այցելեցինք մի քանի եկեղեցիներ, գնացինք շոկոլադի գործարան և իջանգ Քասախ ձորը։ Առաջինը Սբ․ Մարինե եկեղեցի։ Երգեցինք հոգևոր երգեր և ծանոթացանք եկեղեցու պատմությանն, և եկեղեցու վրա կայն արևային ժամ։ Հաջորդը Կարմրավոր եկեղեցին էր։ Այն կառուցել են 7-րդ դարում Գ․ և Մ․ քահանաները։ Հեռվից տեսանք Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները նրանք շատ խոնարված էին։ Ինչպես նաև բարձրացանք Սբ․ Սարգիս, որտեղ նույնպես երգեցինք հոգևոր երգեր։ Այս եկեղեցիները ունեն պատմություն երեք քույրերի և Սարգիս անունով մի տղայի մասին։ Այդ մասին մեզ պատմեց ուսուցչուհին։ հետո գնացինք <<Գուրմե-Դուրմե>> շոկոլադի գործարան։ Ծանոթացանք ստեղծման պատմությանը մուլտֆիլմի միջոցով։ Մեզ շոկոլադ հյուրասիրեցին և թույլ տվեցին փաթետավորել այն։ Ինձ շատ դուր եկավ։ Այնուհետև վերադարձանք։

Visual search query image

See the source image

Շոկոլադի մասին։

«Շոկոլադ» բառը շատերի մոտ ասոցացվում է համեղ սալիկի, անուշաբույր կոնֆետների տուփի և նմանատիպ այլ քաղցրավենիքի հետ: Սակայն շոկոլադի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն դարեր շարունակ մատուցվել է որպես խմիչք և ամենևին էլ քաղցր չի եղել: Բառագետները պնդում են, որ «շոկոլադ» («chocolate») բառն առաջացել է ացտեկների «չոկոլատլ» («xocoatl») բառից, իսկ կակաոյի ծառը, որի պտուղից էլ ստացվում էր այդ խմիչքը, լատիներենից թարգմանաբար նշանակում է «Աստվածների կերակուր»: Այն հիմնականում աճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև՝ Ճավա և Ցեյլոն կղզիներում։

See the source image

Իսկ ինչպե՞ս է շոկոլադը հասել Եվրոպա: Ամենատարածված վարկածի համաձայն՝

«չոկոլատլ» կոչվող խմիչքը 1519թ.- ին Մոնթեսումա 2-րդը հյուրասիրում է Մեքսիկա ժամանած իսպանացի կոնկիստադոր գեներալ Էրնան Կորտեսին: Խմիչքը պատրաստվում էր կակաոյի ծառի պտուղներից՝ այն համադրելով վանիլի, կծու պղպեղի և այլ համեմունքների հետ, մատուցվում էր սառը վիճակում և ոսկյա բաժակներով: Եվ ահա 1527թ.-ին Կորտեսն Իսպանիա է վերադառնում այդ անգին բաղադրատոմսով: Խմիչքը սիրվում է, և շոկոլադի պատմության նոր փուլ է սկսվում: Բաղադրատոմսից աստիճանաբար դուրս է մնում կծու պղպեղը, փոխարենն ավելանում է մեղրը: Ավելի ուշ իսպանացիները սկսում են այն մատուցել տաք վիճակում, որն է՛լ ավելի համեղ էր:

Իսկ հիմա շոկոլադը փոքրերի և մեծերի համար քաղցրավենիք է և այն պատրաստված են կակոից և կաթից նաև ավելացնու են պնդուկ պոպոկ։

See the source image