January 31

Հ․ Թումանյան․ Խելոքն ու հիմարը

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    Բանեցնել-գործածել
    ջոկ-առանձին
    մոզի- երկու տարեկան հորթ
    թոկ-թելերից՝ մազից և ոլորած կամ հյուսած հաստ առասան, չվան, պարան:
    խարխուլ-փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած, քանդվելու աստիճանի հասած
    գանգատ-դժգոհություն
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    Խելոք-հիմար։
    դուրս-ներս
    տանել -բերել
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    Լեզուն կուլ տալ– չխոսել
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Հիմարը շատ հիմար էր, իսկ խելոքը հարուստ, խորոմանկ, և խելոք”
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Անխելքին չօգնեցին, քանի որ նրա ասածներին ոչ ոք չէր հավատում։
    Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Վատ եղբայրը։
  6. Հեքիաթի համար նկար նկարեք։

January 31

Հունվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
700-300=400
400:2=200
200+300=500

2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
3+2+1=6

3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 
2+3=5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։
9ր.

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10:

6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
11:45ր-11:45ր=35ր

7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7 երեխա:

8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
85:18=4 (13մն)
4+1=5

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 
23:6=3(մն)
3-ի

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
500-300=200
300-200=100

Ես ֆլեշմոբները կատարում եմ իմ քույրիկի և իմ մայրիկի հետ։ Ես անում եմ առաջին և երկրորդ մակարդակները։ Ինձ համար առաջին մակարդակի ամենահեշտ խնդիրներ 5-րդ խնդիրը, ամենադժվարը 8-դ, իսկ ամենահավեսը 7-րդը։ Երկրորդ մակարարդակի ամենահեշտ խնդիրներ առաջինը, ամենադժվարը 6-րդ, և ամենահավեսը 7-րդը։



January 30

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

1. Ինչպիսին էր Տեր Թադեոսը, (Հ․ Թ․ հայրը )։
2. Ով էր Սհակ վարժապետը։
3. Քանի տարեկանից է սկսել գրել ոտանավորներ Հովհաննես Թումանյանը։
4. Ինչպես էր ոտանավորներ գրում Հովհաննես Թումանյանը։
5. Որ թվականին էր ստեղծվել Հովհաննես Թումանյանի առաջին ոտանավորը։
6. Որն էր Հովհաննես Թումանյանի ամենավաղ ոտանավորը։
7. Որ թվականին է ամուսնացել Հովհաննես Թումանյանը:

1. Ո՞ր գրուղում է ծնվել Հովհանես Թումանյանը:
Նա ծնվել է Լոռու՝ Դսեղ գյուղում։
2. Ո՞վ է Հովհաննես Թումանյանի մայրը:
Նրա մայրը Սոնան, սարի աղջիկ էր։
3.Ո՞ր թվականին է ծնվել Հովհաննես Թումանյանը :
Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին։
4. Գյուղացինե՞րը ինչպես էին ասում Հովհաննես Թումանյանի մորը:
Նրան անվանում էին «գիժ պախրի կով»։
5. Ինչպի՞սի գրող է Հովհաննես Թումանյանը:
Հովհաննես Թումանյանը հեռատես գրող էր։
6. Հովհաննե՞ս Թումանայանի, որ ստեղծագործությունն ես ամենից շա՜տ սիրում:
Իմ ամենասիրելի ստեղծագործություննը ճամփորդներն են։
7.Որտե՞ղ է անցկացրել մանկությունը Հովհաննես Թումանյանը:
Հովհաննես Թումանյանը իր մանկությունը անցկացրել է Լոռու՝ Դսեղ գյուղում։

January 29

3_րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Եվա Գասպարյան
Դասարան-4.3 դասարան
Ընտրությամբ գործ. խումբ -դիզայն
Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)-Նկարչություն դպրոցից դուրս
Երկարօրյա ծառայություն-չեմ օգտվում
Երթուղային ծառայություն-չեմ օգտվում

January 27

Ձմեռային ճամբար շաբաթվա ամփոփում

Իմ շաբաթը – Եվա Գասպարյան (edublogs.org)
Շաբաթվա ամփոփում – Եվա Գասպարյան (edublogs.org)
Շաբաթվա ամփոփում – Եվա Գասպարյան (edublogs.org)

Ճամբարային օրապատում 16.01.2023 – Եվա Գասպարյան (edublogs.org)
Ճամբարային օրապատում 17.01.2023 – Եվա Գասպարյան (edublogs.org)
Օրապատում 18.01.2023 – Եվա Գասպարյան (edublogs.org)
Ճամբարային oրապատում 19.01.2023 – Եվա Գասպարյան (edublogs.org)

Ազգագրական ստուգատես։

Ազգագրական ստուգատեսից մենք պարել ենք ազգագրական պարեր, պտտացրել ենք հոլ, գնացել ենք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան-Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան – Եվա Գասպարյան (edublogs.org)։ Նաև խաղացել ենք աքլորակռիվ։

 Արտադրությամբ ուսուցման ստուգատես։

Արտադրությամբ ուսուցման ստուգատեսից մենք պատրաստել ենք շոկոլադե թխվացքաբլիթներ ընկեր Շուշանի ջոկատի հետ։

Դիջիթեք։

Ես մասնակցել եմ լոգոյին-Դիջիթեք 2023. լոգո – Եվա Գասպարյան (edublogs.org)


Դիջիթեք 2023 Դասընթաց՝ Python

 Սովորում ենք Pivot Animator 

Դասընթաց՝ քարտեզագրություն



Ուսումնական ճամփորդություն

Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց 

Նախագծեր

/Ռուսաց լեզու/

Занимательные опыты

Я читаю

/Հայրենագիտություն/

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ) – Եվա Գասպարյան (edublogs.org)

/Մայրենի/
 «Ազգային խաղեր»






January 27

Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ մենք շատ ենք պատրաստել տարբեր ծրագրեր։ Առաջինը նրա մասին է, ինչպես պատրաստել խաղեր, երկրորդը ինչպես պատրաստել անիմացիոն կինո։ Իսկ հետո մենք գնացինք բակ խաղեր խաղալու։ Հաջորդ օրը մենք գնացինք սահադաշտ և ես սովորեցի քշել չմուշքներ։ Չորեքշաբթի օրը մեզ մոտ եկան քոլեջի երեխաներ և սովորեցրեցին օգտվել մի ծրագրով։ Այդ ծրագրով մենք կարող էինք հետևել ինչ որ մեկին, իսկ հետո մենք գրեցինք ընկեր Արմինեի ուղարկած նախագիծը։ Հետո ընկեր Սոնայի դասաժամներ։ Մենք խաղացինք թմերով հայրենագիտական խաղ, և գնացինք բակ խաղալու։ Այսօր մենք գրեցինք վերջնական շաբաթվա ամփոփում։

January 27

Սահադաշտ ՝ Գեղասահքի դպրոց

Այսօր մենք ճամփորդել էինք սահադաշտ ՝ Գեղասահքի դպրոց։ Սկզբում մենք ասացինք մեր կոշիկների համարը և մեզ տվեցին չմուշկներ։ Մենք բոլորին սպասեցինք մինչև հագնեն չմուշքները։ Ես շատ անգամներ ընկա բայց սովորեցի քշել։ Այնտեղ կայն մարդիկ, որոնք սովորեցնում էին քշել։

Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց


January 24

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային ու օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:

Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը:

Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Աշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից:

Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝

January 23

Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ մենք գրեցինք անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական պլան, իրականացրեցինք նախագիծ <<я читаю>> ընկեր Էլինայի հետ։ Հետո խաղացինք ազգային խաղեր ընկեր Սոնայի հետ։ Նաև եկավ ընկեր Գրետան և մենք պատրաստեցինք լոգո, իսկ օրվա վերջում տղաները գնացին ֆուտբոլ խաղալու իսկ աղջիկները` դիտելու։ Հաջորդ օրը մենք կարդացինք հեքիաթ, հետո իմ ընկերուհի Ալիսան առաջարկեց խաղալ իր ստեղծած խաղը։ Ընկեր Արմինեն առաջարկեց ստեղծել նույն խաղը ուղղակի հայրենագիտական հարցերով։ Հետո որոշեցինք խաղալ աքլորակռիվ։ Չորեքշաբթի օրը մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան – Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան – Եվա Գասպարյան (edublogs.org)։ Հինգշաբթի օրը մենք գնացինք ընդհանուր պարապմունքի։ Մենք մարզվեցինք, երգեցինք և պարեցինք։ Քանի, որ մեր ջոկատի կեսը գնացել է Արատես, մենք գնացինք 6-րդ ջոկատ։ Հետո գնացինք ընկեր Արմինեի ջոկատ։ Իրենց ջոկատը պետք է գնար Լուսիկ Ագուլեցու թանգարան։ Նախորդ օրը մենք գնացել էինք հենց այնտեղ և պատմեցինք նրա կենսագրության, նրա աշխատանքների և նրա թանգարանի մասին։ Հետո մեզ կանչեց ընկեր Սոնան, և ասաց, որ մենք պետք է պարեր և խաղեր սովորեցնենք մեկ ուրիշ դպրոցի երեխաներին։ Իմ շաբաթը անցավ շատ հետաքրքիր։