October 31

Հոկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

  1. Ներկայացնել մամուռների կառուցվածքը և տեսանկներ։
    Մամուռների կառուցվածքը՝ ցողուն, փոքր տերևներ և ռիզոիդներ։
  2. Մամուռների բազմացում։
    Մամուռները բազմանում են սպորներով և բույսի մասերով։
  3. Ջրիմուռների տեսակները։
    Ջրիմուռները լինում են կանաչ, շագանակագույն և կարմիր։
  4. Ջրիմուռների տարածվացությունը։
    Ջրիմուռները լինում են ջրի, սննդի և քարերի վրա։
  5. Ջրիմուռների բազմացումը։
    Ջրիմուռներ բազմանում են բաժանմամբ կամ սպորներով։
  6. Ջրիմուռների դերը մարդու կյանքում և բնության մեջ։
    Ջրիմուռները արտադրում են թթվածին ձկների համար և պատրաստում դեղեր դրանցով։
  7. Հոկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքներ։
    7-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ
    Ջրիմուռների կառուցվածք
    Գլխարկավոր սնկեր
October 31

Գլխարկավոր սնկեր

Հոկտեմբեր 6-10

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները,- նոր դասագիրք-էջ՝ 41-42
Խմորասնկեր
Լրացուցիչ առաջադրանք-պատասխանել հարցերին դասարանում

Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն սնկերը։
Սնկերը չունեն քլորոֆիլ, ունեն հիֆեր և միցելիում, բազմանում են սպորներով։
Ի՞նչ օգուտ է մարդը ստանում սնկերից։
Ուտելի են, ստանում են դեղեր, օգնում են բնությանը։
Խմորասնկերը կենցաղում ինչպե՞ս եք օգտագործում։
Օգտագործում են հաց, գինու ու գարեջրի պատրաստման համար։

October 30

Հոկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.

Հոկտեմբերի 1-8-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 1-8-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Հարցաթերթի միավորը

15-20 նախադասությամբ ամփոփ ներկայացրու հոկտեմբեր ամսվա ընթացքում մեր անցած թեմաները, ամենատպավորիչ հատվածը:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք սովորեցինք Հին Հունաստանի մասին։ Մենք սովորեցինք, թե ինչպես մարդիկ ապրել են փոքր քաղաք–պետություններ՝ պոլիսներ, օրինակ՝ Աթենք և Սպարտա։ Աթենքում մարդիկ մասնակցում էին օրենքներ ընդունելու և իրենց կարծիքը արտահայտելու մեջ, իսկ Սպարտայում բոլորը շատ են մարզվել ու պատրաստվել մարտերի։ Սպարտայի բնակիչները բաժանված էին երեք խմբի՝ սպարտիատներ, պերիեկներ և հելոտներ։

Մենք էլ սովորեցինք, թե ինչ հզոր քաղաքներ էին Հունաստանում և ինչպես մարդիկ ապրում էին, աշխատում էին, առևտուր էին անում, ձկնորսությամբ և արհեստներով էին զբաղվում։ Աթենքը առևտրում էր Եգիպտոսի և Փոքր Ասիայի հետ։ Հույները շատ էին սիրում արվեստը, կառուցում էին տաճարներ, քանդակներ, ուտում էին և ուրախանում Օլիմպիական խաղերում։ Նրանք հավատում էին շատ աստվածների՝ Զևս, Աթենաս, Աֆրոդիտե, Դիոնիսոս և ուրիշներ։

Մեր ամենատպավորիչ թեման Ալեքսանդր Մակեդոնացին էր։ Նա նվաճեց շատ երկրներ Հունաստան, Պարսկաստան, Եգիպտոս ու Հնդկաստան, հիմնեց նոր քաղաքներ և տարածեց հունական լեզուն, արվեստը ու գիտությունը։ Նրա շնորհիվ տարբեր ժողովուրդներ սովորեցին իրար ճանաչել և մշակույթը փոխանակեցին։

Հին Հունաստանը և Ալեքսանդրը մեզ ցույց տվեցին, թե ինչպես մարդը կարող է սովորել, ստեղծել, պայքարել և աշխարհը ավելի հետաքրքիր ու միավորված դարձնել։ Ամենատպավորիչը ինձ համար Ալեքսանդրի նվաճումները և հունական մշակույթի տարածումն էին, որովհետև դա փոխեց ամբողջ աշխարհը և դարձրեց այն ավելի կապված ու հետաքրքիր։

Գնահատիր քո աշխատանքը /10 բալանոց համակարգով/:
Ես ինձ գնահատում եմ 8/9․

Գնահատում է ծնողը:
Ծնողը գնահատում է ինձ նույնպես 8/9․

October 30

Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/

Ալեքսանդրի Արևելյան արշավանքը/էջ59-60 պատմել/

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Ո՞ր դարաշրջանն է ընդգրկում հունական քաղաքակրթության սկիզբը, և ինչպե՞ս է այն կոչվում։
Հունական քաղաքակրթության սկիզբը սկսել է  Կրետա–Միկենյան դարաշրջանից մ.թ.ա. III–II հազարամյակներ։

Ո՞վ է ստեղծել Կրետեի միասնական պետությունը: Ո՞րն էր մայրաքաղաքը?
Կրետեի միասնական պետությունը ստեղծել է արքա Մինոսը, մայրաքաղաքը Կնոսոսը։

Հունական ո՞ր ցեղերը նվաճեցին Կրետեն?
Կրետեն նվաճեցին աքայացիները, դորիականները և իոնացիները։

Թվարկի՛ր այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութներ։
Սիցիլիայում, Իտալիայում, Փոքր Ասիայում, Սև ծովի ափերին և Կովկասում։

Ի՞նչ է պոլիսը?
Պոլիսը քաղաք-պետություն է։

Ու՞մ օրոք Աթենքը հասավ իր ծաղկման և հզորության գագաթնակետին։
Աթենքը հասավ իր ծաղկման գագաթնակետին Պերիկլեսի օրոք։

Ո՞րն էր Ալեքսանդրի արևելյան արշավանքի ամենակարևոր ճակատամարտը։
Արշավանքի ամենակարևոր ճակատամարտը եղավ Գավգամելայի մոտ։

Ո՞րն էր Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության մայրաքաղաքը։
Ալեքսանդրի տերության մայրաքաղաքը դարձավ Բաբելոնը։

Ի՞նչ նոր քաղաքներ հիմնադրվեցին Ալեքսանդրի արշավանքի ժամանակ։
Ալեքսանդրի արշավանքի ընթացքում հիմնվեցին նոր քաղաքներ Ալեքսանդրիաներ։

Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել հելլենիստական Եգիպտոսը: Ո՞րն էր դրա մայրաքաղաքը։
Հելլենիստական Եգիպտոսը հիմնադրել է Պտղոմեոսը, մ.թ.ա. 4 դարում, Ալեքսանդրիա մայրաքաղաքը։

Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել Սելևկյան տերությունը։
Սելևկյան տերությունը հիմնադրել է Սելևկոսը, մ.թ.ա. 4 դարում։

Քո կարծիքով ինչո՞ւ Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց։
Իմ կարծիքով Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց, քանի որ այն շատ մեխ էր և պետք էր խիստ կառավրում։

Թվարկի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած երկրներն ու տարածքները։
Ալեքսանդրը նվաճեց Հունաստանը, Փոքր Ասիան, Պարսկաստանը, Սիրիան, Եգիպտոսը և Հնդկաստանի մի մասը։

Բացատրի՛ր «հելլենականություն» հասկացությունը։
«Հելլենականություն» նշանակում է հունական մշակույթի, լեզվի և գիտության տարածում։

Ալեքսանդրի տերության տարածքում ի՞նչ հելլենիստական պետություններ ստեղծվեցին։
Ալեքսանդրի տերության տարածքում ստեղծվեցին Եգիպտոսը, Սելևկյան տերությունը և Մակեդոնիան։

ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դասարանով քննարկե՛ք աթենացի հայտնի զորավար Թեմիստոկլեսի հետևյալ
արտահայտությունը. «Հայրենիքը պոլիսի ո՛չ պատերն են, ո՛չ տաճարները,
ո՛չ էլ անգամ նախնիների գերեզմանները, այլ քաղաքացիները և նրանց օրենքները»:
Համաձա՞յն եք նրա տեսակետին. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Տվե՛ք հայրենիքի ձեր բնութագրումը:

October 30

Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:

Առաջադրանք 1

Խմբային աշխատանք/Նախընտրած թեման սովորել պատմել, հարցերին պատասխանել/

§2 | ՀԻՆ ՄԻՋԱԳԵՏՔ

§3 | ԽԵԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

§4 | ՀԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ

§5 | ՀԻՆ ՉԻՆԱՍՏԱՆ

§6 |ԱՔԵՄԵՆՅԱՆ ԻՐԱՆ

Առաջադրանք 2

§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Դեմոս — Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ:
Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն:
Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է:
Ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը։
Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական
ժողովը՝ գերագույն օրենսդիր մարմինը։
Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության
միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար
վտանգ ներկայացնող քաղաքացիներին։
Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:

Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը
Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն։
Օլիմպիական խաղեր — Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ:
Հելլենականություն — Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված
դարաշրջան

Օլիմպիական աստվածները
Զևս — աստվածների հայրը
Հերա — ընտանիքի, մայրության դիցուհին էր, Զևսի
կինը
Ապոլոն — Արեգակի, գուշակության, բժշկության աստվածը, հովանավորում էր գիտությունները, արվեստները և արհեստները
Աֆրոդիտե — գեղեցկության ու սիրո դիցուհին
Աթենաս — իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին
Հերմես — Զևսի բանբերը
Արես — ռազմի աստվածը
Դիոնիսոս — պտղաբերության, գինու և զվարճանքի
աստվածը։
Պոսեյդոն — ծովերի և օվկիանոսների տիրակալը,
նավագնացների հովանավորը
Հադես — մեռյալների, ստորերկրյա աշխարհի աստվածը

 Կազմել աղյուսակ ստորև ներկայացված տեսքով և լրացնել աղյուսակը

1.Հունական դիցարան/օրինակ    Ափրոդիտե/     

2.Ինչի աստվածն է/օր.Սիրո և գեղեցկության/
3.Հայկական դիցարանի համարժեք աստվածը/Աստղիկ/

Հունական դիցարանԻնչի աստված(ուհի)ն էՀայկական դիցարանի աստվածը
ԶևսԱստվածների հայր, երկնքի և կայծակի աստվածԱրամազդ
ՀերաԸնտանիքի, մայրության և ամուսնության դիցուհիԱնահիտ
ԱպոլոնԱրեգակի, գուշակության, բժշկության և արվեստների աստվածՏիր
ԱֆրոդիտեԳեղեցկության և սիրո դիցուհիԱստղիկ
ԱթենասԻմաստության, ռազմարվեստի և արհեստների դիցուհիՆանե
ՀերմեսԱստվածների բանբեր, առևտրի և ճանապարհորդների հովանավորՎահագն 
ԱրեսՌազմի և քաջության աստվածՎահագն
ԴիոնիսոսԳինու, զվարճանքի և պտղաբերության աստվածԱրամ
ՊոսեյդոնԾովերի և օվկիանոսների տիրակալԾովապահ 
ՀադեսՍտորերկրյա աշխարհի և մեռյալների աստվածՍանդամ 
October 30

Ջրիմուռների կառուցվածք

  • Ջրիմուռների կառուցվածքը, տեսակները և տարածվածությունը ։ Դասագիրքից էջ՝ 42-43
  • Ամփոփել հոկտեմբեր ամսվա աշխատանքները։

Դասարանական աշխատանք- պատասխանել հարցերին

  1.  Ներկայացնել 3-5 հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին։
    Կայուն և հին օրգանիզմներ՝ գոյություն ունեն շուրջ 1,5 միլիարդ տարի։
  2. Արտադրում են մինչև 70% աշխարհի թթվածինը։
  3. Կան փոքր (միկրոսկոպիկ) և շատ մեծ տեսակներ։
  4. Որոշները առաջացնում են «ջրային ծաղիկ»՝ արագ բազմացումից։
  5. Օգտագործվում են սննդային հավելումների և դեղերի մեջ։
  6. Ի՞նչ գիտեք գորշ ջրիմուռների մասին։
    Գորշ ջրիմուռները պարունակում են ֆուկոկսանտին պիգմենտ, հիմնականում ծովում են ապրում և կարող են հասնել մեծ չափերի։։
  7. Ի՞նչ նշանակաություն ունեն գորշ ջրիմուռները բնության մեջ և մարդու կյանքում։
    Բնության մեջ: Օրինակ են ծովային սննդային շղթայի համար, արտադրում են թթվածին և օգնում էկոհամակարգի հավասարակշռությանը։
    Մարդու կյանքում: Օգտագործվում են սննդում, դեղերում և կոսմետիկայում, հարուստ են յոդով ու հանքանյութերով։
October 30

УРОКИ 7 КЛАССА 27-31 ОКТЯБРЯ

Урок 1.

Джинсы наверняка найдутся в любом гардеробе. А знаете ли вы
историю их происхождения?


КАК ПОЯВИЛИСЬ ДЖИНСЫ


Джинсовой тканью торговали ещё в Генуе (Италия) во времена Средневековья. По одной из версий, джинсы и называются так по французскому
названию города Генуя.

Первые джинсы в Генуе делали из вельвета и использовали как рабочую
одежду. Ткачи во Франции, в городе Ниме, попробовали наладить производство
удобных штанов у себя, но их ткань была грубее — так появился деним, в
переводе, «из Нима». Из него стали шить рабочую одежду.
История джинсов в США начинается в середине XIX века, когда
молодой человек, которого звали Ливай Страусс прибыл из
Германии в Нью-Йорк, чтобы вместе со старшими братьями
работать в магазине одежды, а через два года он открыл собственный магазин
в Сан-Франциско.
Там же Страусс знакомится с Джейкобом Дэвисом — портным, который
создал штаны из удобного и прочного материала, который не порвётся от
тяжёлой работы.


Дэвис и Страусс решили использовать деним для своей одежды. В то время
деним уже производили и в Америке. А синий цвет первых джинсов объясняет
легенда: корабль, на котором Страусс и Дэвис перевозили ткань, попал в
шторм, и бочки с синей краской разбились и окрасили ткань. Чтобы не
выбрасывать ткань, было решено сшить из неё штаны. Покупатели раскупили
целую партию, оценив прочность нового материала.
В начале XX века джинсы понравились ковбоям и стали символом Америки.
Сегодня джинсы – это удобная и стильная одежда на каждый день, которая
подходит мужчинам, женщинам и детям.


Основные модели джинсов:
Классические — свободные, с прямыми штанинами;
Клёш — облегают ногу до колена и расширяются книзу;
Сидящие свободно — очень широкие по всей длине, штанины
закрывают обувь;
Карго – джинсы с объёмными боковыми накладными карманами.
По материалам интернета

УПРАЖНЕНИЯ НА ОБОГАЩЕНИЕ СЛОВАРНОГО ЗАПАСА 

Упражнение 1. Замените одним словом из четырёх букв:

Приятель — друг.

Солдат — воен.

Противник — враг.

Работа — труд.

Шагать — идти.

Упражнение 2. Замените словосочетание одним словом:

Храбрый человек — храбрец

Богатый человек — богач

Сильный человек — силач

Весёлый человек — весельчак

Упражнение 3. Найдите спрятавшееся слово.

Хлев , столб , удочка , цель, коса .

Село.

Упражнение 4. Назови одним словом.

Как называется крупный населённый пункт? 
Город.

Как одним словом можно назвать жителей одной страны? 
Народ.

Как называется главный город в стране?
Столица.

October 29

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր

Ձևաբանություն

Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա-
խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների,
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա-
նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
1.Գոյականի թվի կարգը

Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի
թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար,
սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի
միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ,
ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր
վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —
ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացած-
ներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —
եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը
բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ,
աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս
ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —
դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ
վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ,
ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն
վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել,
բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ-
կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝
արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր,
տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը
պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր,
հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վեր-
ջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազ-
մավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգա-
սերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ,
փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ,
օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը
խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վեր-
ջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում
նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին,
օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն
բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ,
պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ,
տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։

Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։
Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք,
որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր,
զանազան գործեր, բոլոր տները և այլն։

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Կողմեր, բեռներ, դռներ, մասեր, թոռներ, գառներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, սերմեր, ձկներ,ցմկներ, նռներ։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի – արագած, սար, արև, աղբյուր, զեփյուռ, թև, ձյուն, առու, քար, կակաչ։
Հոգնակի – դարեր, ժայռեր, գագաթներ, անդունդներ, ծաղիկներ, ծեծված, շանթեր։

Նախադասություններ եզակի թվով։

Արագած Հայաստանի ամենբարձր լեռն է։ – արագած

Այս ձմռանը շատ ձյուն էր եկել։

Մոտենում էր ամառը և դրսում պայծառ արև էր։

Նախադասություններ հոգնակի թվով։

Դարեր շարունակ Հայաստանը համարվում Քրիստոնեկան պետություն։

Գարնանը աճել էին գունազան ծաղիկները։

Արաքս գետը շատ անդունդ է։


Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ

4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

October 29

Դաս 10

Եռանկյուն

Դասարանական առաջադրանքներ

1․ 

Եռանկյան բոլոր անկյունները ՝ <M, <N, <P.

Եռանկյան բոլոր կողմերը՝ MN, NP, PM.

2․

ա)<D հանդիպակաց կողմը – EF.
<E հանդիպակաց կողմը – DF.
<F հանդիպակաց անկյունը – ED.
բ)DE հանդիպակաց անկյունը – <F
EF հանդիպակաց անկյունը <D
FD հանդիպակաց անկյուն <E
գ)DE կողմի առընթեր անկյուններն են՝ <D, <E
EF կողմի առընթեր անկյուններն են` <E, F
FD կողմի առընթեր անկյուններն են <F< D.

3․

AB = 17սմ
AC = AB . 2
BC = AC – 10
P = ?
AC = 17 . 2 = 34սմ
BC = 34 – 10 = 24սմ
P = 17 + 34 + 24 = 75սմ

4․

P = 48սմ
AB = 18սմ
AC = BC + 4,6սմ
BC, AC = ?
P = AB + BC + AC
48 = 18 + BC + BC + 4,6սմ
48 – 18 – 4,6 = 2 . BC
2 . BC = 25,4
BC = 12,7սմ
AC = 4,6 + 12,7 = 17,3

October 29

Դաս 1.5 Աստիճանացանց։ Աշխարհագրական կորդինատներ

Դասի հղումը’ https://ibooks.dshh.am:1201/7/geography%207%20astghik%20gratun%20textbook%202023/#p=17

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է աստիճանացանց։
Աստիճանացանցը մերձարևադարձային և միջօրեականների համախումբն է, որոնցով պայմանականորեն բաժանվում է Երկրի մակերևույթը և որոշվում կոորդինատները։

2.Ո՞ր երկու գծերն են երկրագունդը պայմանականորեն բաժանում 4 կիսագնդի։
Հասարակածը (բաժանում է Հյուսիսային և Հարավային կիսագնդեր)։

Զրոյական միջօրեականը (բաժանում է Արևելյան և Արևմտյան կիսագնդեր)։

3.Ի՞նչ է աշխարհագրական լայնությունը, ի՞նչ է’երկայնությունը։
Աշխարհագրական լայնություն – կետից մինչև հասարակած անցնող աղեղի մեծությունը։

Աշխարհագրական երկայնություն – կետից մինչև զրոյական միջօրեական անցնող աղեղի մեծությունը։

Լրացուցիչ տեսանյութ

https://youtube.com/watch?v=Zr35qT8gcDU%3Ffeature%3Doembed