Հոկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 1-8-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 1-8-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հարցաթերթի միավորը
15-20 նախադասությամբ ամփոփ ներկայացրու հոկտեմբեր ամսվա ընթացքում մեր անցած թեմաները, ամենատպավորիչ հատվածը:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք սովորեցինք Հին Հունաստանի մասին։ Մենք սովորեցինք, թե ինչպես մարդիկ ապրել են փոքր քաղաք–պետություններ՝ պոլիսներ, օրինակ՝ Աթենք և Սպարտա։ Աթենքում մարդիկ մասնակցում էին օրենքներ ընդունելու և իրենց կարծիքը արտահայտելու մեջ, իսկ Սպարտայում բոլորը շատ են մարզվել ու պատրաստվել մարտերի։ Սպարտայի բնակիչները բաժանված էին երեք խմբի՝ սպարտիատներ, պերիեկներ և հելոտներ։
Մենք էլ սովորեցինք, թե ինչ հզոր քաղաքներ էին Հունաստանում և ինչպես մարդիկ ապրում էին, աշխատում էին, առևտուր էին անում, ձկնորսությամբ և արհեստներով էին զբաղվում։ Աթենքը առևտրում էր Եգիպտոսի և Փոքր Ասիայի հետ։ Հույները շատ էին սիրում արվեստը, կառուցում էին տաճարներ, քանդակներ, ուտում էին և ուրախանում Օլիմպիական խաղերում։ Նրանք հավատում էին շատ աստվածների՝ Զևս, Աթենաս, Աֆրոդիտե, Դիոնիսոս և ուրիշներ։
Մեր ամենատպավորիչ թեման Ալեքսանդր Մակեդոնացին էր։ Նա նվաճեց շատ երկրներ Հունաստան, Պարսկաստան, Եգիպտոս ու Հնդկաստան, հիմնեց նոր քաղաքներ և տարածեց հունական լեզուն, արվեստը ու գիտությունը։ Նրա շնորհիվ տարբեր ժողովուրդներ սովորեցին իրար ճանաչել և մշակույթը փոխանակեցին։
Հին Հունաստանը և Ալեքսանդրը մեզ ցույց տվեցին, թե ինչպես մարդը կարող է սովորել, ստեղծել, պայքարել և աշխարհը ավելի հետաքրքիր ու միավորված դարձնել։ Ամենատպավորիչը ինձ համար Ալեքսանդրի նվաճումները և հունական մշակույթի տարածումն էին, որովհետև դա փոխեց ամբողջ աշխարհը և դարձրեց այն ավելի կապված ու հետաքրքիր։
Գնահատիր քո աշխատանքը /10 բալանոց համակարգով/:
Ես ինձ գնահատում եմ 8/9․
Գնահատում է ծնողը:
Ծնողը գնահատում է ինձ նույնպես 8/9․