Խնդիրներ

1․ Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։
1.023.456.789:

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։
8 – զրո։
5=5×1, 10=2×5, 15=3×5, 20=4×5, 25=5×5, 30=5×6, 35=5×7:

3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։
Նկարիչի սիրելի գույնն է դեղինը։

4.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:
տղա ` 39, 45, 51, 57, 63, 69, 75, 81, 87:
աղջիկ ` 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87:
87+87=174 = հավասար։

5.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։ 


6 անգամ։

6.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։
Մեկ շաբաթ 25 + 6×4 = 49 էջ
290:49=5 (45 մնացորդ)
5×7=35օր 249 էջ
41 էջ
` 6 օր
45 -25=20
20:4=5
5+1=6 օր
35+6=41օր

7.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը:
10000 – 7 = 9993

8.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :
100=5×20=1×5=5 = 2×10=20
1+5+2+10=18

9.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:  
3 – ի 0, 1, 2:
8 - ի
` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7
7+2=9, 7×2=14

10.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

Իմ երգը

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
    Վերուստ – վերև։
    Անհուն – անսհման։
    Բախշել – բաժանել։
    Երկյուղ – վախ։
    Փորձանք – աղետ։
    Պայծառ – լուսավոր։
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    Բախտավոր – անբախտ։
    Անվերջ – վերջակետ։
    Շնորհք – շնորհալի։
    Անծեր – ծերունի
    Բարություն – բարեգութ։
    Վերուստ – վերնահարկ։
  3. Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Նա պատմում է իր բարության և սիրո մասին։ Նա համարում է դրանք գանձ։
  4. Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։
    Հեղինակի հանքը եղել է նրա մեջ, որ ինքը բոլորի հետ կիսվել է իր սիրով։
  5. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։
    Հեղինակը մտածում էր, որ այդ սերն ու բարությունը իրեն տրված է ի վերուստ և նա ոչինչից և ոչ ոքից չվախենալով բաժանում էր այն։ Սերը չի կարող ավարտվել, որովհետև ինչքան դու սեր ես տալիս այդքան այն քեզ ետ ե գալիս։
  6.  Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
    Նա նկատի ունի այն մարդուն ով իրեն սեր է տվել և այդ սերը ետ է եկել։
  7. Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
    Բանաստեղծությունը կարդալիս ես զգում եմ ինչ բարի և սիրող է եղել հեղինակը։
  8. Բանաստեղծությունը սովորեք անգիր։ 

Սուրբ Սարգիս

Պատասխանի հարցերին՝

  1. Ի՞նչ կրոնի հետևորդ էր Սարգիս զորավարը:
    Նա քիստոնիա էր։
  2. Ինչու՞ նա գնաց Շապուհի մոտ ծառայելու:
    Նա գնաց իր մոտ ծառաելու, որովհետև իր երկրու պատերազմ էր։
  3. Ինչպե՞ս սպանվեց և հռչակվեց սուրբ:
    Սարգիսը չի համաձայնում հեթանոս դառնալ, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատում:
  4. Ավանդապատման մեջ աշուղ Ղարիբին ինչպե՞ս է հաջողվում երկար փորձություններից հետո հասնել իր սիրելիին:
    Նա աղոթում է Սուրբ Սարգիսին և աղոտքը կատարվում է։

Հարցերի պատասխանները դի՛ր բլոգումդ, նշելով հղումը, որ նյութից է:

Լեզվական աշխատանք

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝ լուծել – լուծույթ, լուծում

սպասել – սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել, զգալ, հարցնել:
Իշխել – Իշխան։
Բժշկել – բժիշկ։
Բացել – բացիչ։
Ուսուցանել – ուսուցիչ։
Ճեղքել – ճեղք։
Պահել – պահարան։
Հյուսել – հյուս։
Բանել – բանվոր։
Գրել – գրիչ։
Գործել – գործ։
Զգալ – զգացողություն։
Հարցնել – հարց։

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝ տաք – տաքություն:

Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, դեղին, գունատ, հնչեղ,շքեղ, պերճ, խեղճ, տկար:

  1. Քաջ – քաջություն։
    Մեծ – մեծություն։
    Գեղեցիկ – գեղեցկություն։
    Հատուկ – հատկություն։
    Հասարակ – հասարակություն։
    Հարմար – հարմարություն։
    Դեղին – դեղնություն։
    Բարի – բարություն։
    Շքեղ – շքեղություն։
    Հին – հնություն։
    Տաք – տաքություն։
    Մայրական – մայրություն։
    Դաժան – դաժանություն։
    Անվտանգ – անվտանգություն։

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ: Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբի բառերը գրվում են փոքրատառով, իսկ Բ խմբի բառերը գրվում են մեծատառով, որովհետև Բ խմբի բառերը հատուկ գոյականները։

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
Ա խմբում հասարակ գոյականներ են, իսկ Բ խմբում հատուկ, որովհետև հասարակ գոյականները գրվում են փոքրատառով իսկ հատուկ գոյականները մեծատառով։

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի

իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Моя семья

У меня большая семья. У меня есть мама, папа, две сестры, младший братик я и наша собака.
Папу зовут Альберт Гаспарян, ему 43 года и он занимается бизнесом. Мою маму зовут Мери Погосян, ей тоже 43 года, она – домохозяйка. Старшую сестру зовут Сусанна Гаспарян, ей 22 года.  Она учится в университете на 4 курсе. Мою среднюю сестру зовут Элен Гаспарян, ей 20 лет. Она учится в университете на 2 курсе. Брата зовут Саргис Гаспарян. Ему 2 года. Меня зовут Ева Гаспарян, мне 11 лет.  Я учусь в 5 классе. Мою собаку зовут Аксел. Ей 6 лет, она любит играть с нами. Также у меня есть бабушки и дедушки. Бабушку, по маминой линии, зовут Анаит. Дедушку, по маминой линии, зовут Александр. Бабушку, по папиной линии, зовут Сусанна. Дедушку, по папиной линии, зовут Карлен. Блогодаря дедушке, по маминой линии, с детства я выучила Русский язык.  Я очень люблю свою семью.

Ոսկու կարասը

Առաջադրանքներ

  • Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
    Ռանչպար – հողագործ։
    Հափշտակել – խլել։
    Պարգև – մրցանակ։
  • Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
     Մարդիկ, թագավոր, դարձյալ, արդար։
  • Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:
    Պապեր – գոյական։
    Աղքատ – ածական։
    Եզներ – գոյական։
    Վարուցանք – գոյական։
    Ոսկի – գոյական։
    Վարձ – գոյական։
    Թագավոր – գոյական։
    Անգետ – ածական։
  • Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:
    Թագավորը – ագահ, չար, անգետ էր։
    Գյուղացիները – բարի էին և արդար։
  • Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք:
    Ես չէի վերցնի, որովհետև սկզբում պետք է հարցնել, քանի որ դա իմ ոսկին չէր և եթե ինձ թույլ տային ես այն կվերցնեի։
  • Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:
    Հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք է լինել բարի և արդար ոչ թե ագահ և չար։

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարը հայոց ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը սկսում են Սարգիսով հիանալ, նրան են ցանկանում նմանվել, տեսնում թե ինչքան բարեպաշտ մարդ է, ու աստիճանաբար թողնում են հեթանոսությունը և դառնում քրիստոնյա: Իհարկե այս ամենը դուր չի գալիս կռապաշտ/կրակ պաշտող/ հեթանոս Շապուհին և նա ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորություններից է նաև Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Ավանդապատումներից մեկի համաձայն՝

Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը այս  տարի նշելու է փետրվարի  4-ին:

Ջրոլորտ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
     Ջուրը ունի ջերմությունը կլանելու և կուտակելու հատկություն։
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: