Լեզվական առաջադրանք

Կոչական

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:
Ընդգծված բառեր կանվանեմ կոչականներ։

            Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝          Իսպանիայի թագաժառանգի համար:
Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
            Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են          հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
            Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին։
            Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
            Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները։
            Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Համարները, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Երբ, որ կա կոչական մենք հասկանում ենք ում է ուղղված նախադասությունը, իսկ երբ, որ չկա մենք չենք հասկանում։

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
           
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
           
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Նախաասության ընդգծված բառերը կոչվում են կոչական, կամ ում է ուղղված խոսքը։
Նախադասությունները կետադրված են շեշտով և ստորակետով։
Նախադասությունները կետադրվում են շեշտով և ստորակետով, որովհետև դու այդ մարդուն շեշտում ես, դադար ես տալիս և նոր շարունակում ես նախադասությունը։

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Կոչական նշանակում է, ինչ – որ մեկին կոչել։

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Գիտնակա՛ն, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Վահե՛, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, հայրի՛կ:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, բժի՛շկ:
            Գիտե՞ս, Աննա՛, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, Վա՛րդ, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն   փիլիսոփա:
           
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ         պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Ա և Բ խմբերը տարբերվում են նրանով, որ Ա խմբում սովորական կոչականներ են իսկ Բ խմբում լրացումներով։

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

            Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

            Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Փոքրի՛կ տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
            Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Գեղեցի՛կ փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
            Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, լա՛վ նկարի՛չ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ.
            Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, պահապա՛ն հովի՛վ.
            Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Գիտե՞ս, բարի՛ ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
            Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:
Իզուր չէիք եկել, սիրու՛ն երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ

            Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ          կամակոր աղջիկ:
Բարի՛ մարդիկ մի աղտոտեք բնությունը։
Հարգելի՛ ծնողներ ուշադիր եղեք փոքրիկների հանդեպ։
Ի՛մ հեռատես ընկեր դու ամեն ինչ գիտեիր սկզբից։
Անտառի՛ ծառեր մի թոռոմեք շուտով անձրև կգա։
Ա՛յ կամակոր աղջիկ ինչու՞ ես միշտ դժգոհ։

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *