May 15

Հ. Թումանյանի <<Փարվանա>> բալլադը։

Առաջադրանքներ`

1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:
Փարվանա ճերմակ ամրոցը գեղեցիկ ու հեքիաթային ամրոց էր, որտեղ ապրում էին արքան և նրա աղջիկը։ Իրականում այդպիսի ամրոց չի եղել, այն ստեղծել է Հովհաննես Թումանյան իր բալլադում։ Իսկ Փարվանա լիճ իրական լիճ է, որը գտնվում է Ջավախքում։ Ժողովուրդը ասում է, որ լիճը առաջացել է արքայադստեր արցունքներից։

2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարևը: Ինչի՞ խորհրդանիշ է անշեջ հուրը:
Թումանյանը բալլադում ցույց է տալիս հավերժական ու մաքուր սերը։ Արքայադուստրը չէր ուզում ոսկի կամ գոհարներ, նա ուզում էր անշեջ հուր։ Անշեջ հուրը խորհրդանշում է անմար սեր, հավատարմություն և ջերմ սիրտ։ Կտրիճները գնացին աշխարհի տարբեր կողմեր այդ հուրը գտնելու համար։

3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:
Բալլադը ավարտվում է տխուր։ Արքայադուստրը երկար սպասում է, բայց կտրիճները չեն վերադառնում։ Նա շատ է լացում, և նրա արցունքներից առաջանում է Փարվանա լիճը։ Իսկ կտրիճները դառնում են թիթեռներ։ Նրանք միշտ պտտվում են կրակի շուրջը, որովհետև դեռ ուզում են գտնել անշեջ հուրը։

4. Պարզի’ր, թե ի՞նչ է բալլադը։
Բալլադը պատմողական բանաստեղծություն է, որտեղ պատմվում են հետաքրքիր, հուզիչ կամ տխուր դեպքեր։ Բալլադներում լինում են լեգենդներ, հերոսներ և գեղեցիկ նկարագրություններ։ «Փարվանա»-ն բալլադ է, որովհետև այնտեղ կա սիրո պատմություն, լեգենդ և տխուր ավարտ։

May 5

Unknown words

  • Fermentation – Fermentation is a process that turns sugar into alcohol.

  • Skins – The skins of red grapes give the wine its color.

  • Natural – Grapes contain natural sugars.

  • Filtered – The wine is filtered to remove unwanted materials.

  • Settled – The particles settled after a few hours.

  • Discovered – People discovered wild grapes thousands of years ago.

  • Climate – Wine production depends on the climate

  • Temperate – Grapes grow well in a temperate climate.

  • Ancient – Ancient civilizations made wine long ago.

  • Produced – Many countries produced wine in 2002.


  • Sentences.

    Fermentation makes juice turn into wine.
    The skins of grapes are soft.
    Apples have natural sweetness.
    The water is filtered to be clean.
    The sand settled at the bottom.
    He discovered a new game.
    The climate is warm in summer.
    This place has a temperate climate.
    Ancient people lived long ago.
    The farm produced many apples.

    April 22

    Ապրիլի 20-25

    Տնային

    1. Հաստատի՛ր կամ հերքի´ր (այո՛, ո՛չ) պնդումները H2S քիմիական բանաձևն ունեցող նյութի վերաբերյալ.

    ա) բարդ նյութ է.
    Այո․

    բ) քիմիական բանաձևն արտասանվում է հաշ-ես.
    Ոչ․

    գ) մոլեկուլում տարրերի զանգվածների հարաբերությունն է 1:16
    Այո․

    դ) մոլեկուլում տարրերից մեկի A=16:
    Ոչ․

    2. Նյութի քիմիական բանաձևի արտասանությունն է հաշ-2-էս-0-3.

    ա) գրի՛ր այդ նյութի բանաձևը.
    H2SO3.

    բ) հաշվի՛ր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
    H = 1 × 2 = 2
    S = 32
    O = 16 × 3 = 48

    Mr = 2 + 32 + 48 = 8

    գ) որոշի՛ր նյութի մոլեկուլի իրական զանգվածը (զ.ա.մ.).

    դ) հաշվի՛ր էս արտասանությամբ տարրի զանգվածային բաժինը (%):
    H = 1 × 2 = 2
    S = 32
    O = 16 × 3= 48
    1 × 2 + 32 + 48 = 82
    2/82 × 100% = 2.44%
    32/82 × 100% = 39.02%
    15/82 × 100% = 58.54%

    3. Արտածի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե մոլեկուլում ω(S) = 40%, ω(0) = 60% :

    4. Որոշի՛ր ծծումբ տարրի զանգվածային բաժինը (%) այն միացությունում, որի մոլեկուլում ծծմբի ատոմների թիվը մեկ է, թթվածնինը՝ ծծմբի ատոմների թվից չորս անգամ մեծ, իսկ ջրածնինը` թթվածնի ատոմների թվից երկուսով պակաս: Պատասխանում ներկայացրո՛ւ

    ա) նյութի բանաձևը.
    H2SO4

    բ) տարրի զանգվածային բաժինը (%) հարյուրերորդական թվի ճշտությամբ:

    Դասարանական

    Վալենտականություն էջ 100 https://youtu.be/Vm0X1bJwGOI?feature=shared

    առաջադրանք էջ 103

    April 13

    Առաջադրանք, ապրիլի 7-14, առաջադրանք 7-րդ դաս.

    Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

    Ար­շա­կո­ւնյաց Հայաս­տա­նի բա­ժա­նո­ւմն ու ան­կու­մը/էջ 115-122/

    Ա1 | Հասկացություններ և անուններ
    Բնութագրի՛ր:
    ա­վատ և ա­վա­տա­ռու • ա­վա­տա­տի­րու­թյո­ւն • ա­զատ­ներ և ա­նա­զատ­ներ • Խոս­րով III Կո­տակ
    (330-338) • Տի­րան • Ար­շակ II • Պապ • Ներ­սես Պա­րթև • Վռամ­շա­պո­ւհ • Դվին •
    Ար­շա­կա­վան • Աշ­տի­շատ • Ձի­րա­վի ճա­կա­տա­մա­րտ
    Ավատ և ավատառու – Ավատատիրական հասարակությունների խմբեր։
    Ազատներ և անազատներ – ստրուկներ և ազատ մարդիկ։
    Խոսրով։ III Կոտակ (330–338) – արքա, որի ժամանակ թագավորի իշխանությունն ավելի ուժեղ դարձավ։
    Տիրան – տեղական կառավարիչ, որը իշխում էր թագավորի անունից։
    Արշակ II – արքայական տոհմի թագավոր։
    Պապ – թագավոր, որը մեծ ազդեցություն ուներ երկրի կառավարման վրա։ Հայոց եկեղեցու ղեկավար։
    Ներսես Պարթև – Կաթողիկոս, կարևոր դեր ունեցող եկեղեցական առաջնորդ։
    Վռամշապուհ – թագավոր, արքա։
    Դվին – հին ու կարևոր մայրաքաղաք
    Արշակավան – Արշակունիների տոհմի անունը։
    Աշտիշատ – կրոնական մայրաքաղաք։
    Ձիրավի ճակատամարտ – նշանակալի պատերազմ, որը մեծ ազդեցություն ունեցավ երկրի վրա։

    Ա2 | Հիմնական գաղափարներ
    ա. Ներկայացրո՛ւ։ Ինչ­պե­՞ս ար­մա­տա­վոր­վեց ա­վա­տա­տի­րու­թյո­ւնն Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։
    Ավատատիրությունը ձևավորվեց, երբ թագավորը իր մարդկանց տալիս էր տարածքներ և իշխանություն, որպեսզի նրանք պաշտպանեն երկիրը և ծառայեն իրեն։ Այդպես իշխան ունեցողները ավելի ուժեղ դարձան։
    բ. Բա­ցատ­րի­՛ր։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված թա­գա­վո­րա­կան իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը
    ա­վա­տա­տի­րու­թյան ձևա­վոր­ման ըն­թաց­քո­ւմ։
    Թագավորի իշխանությունը թուլացավ, որովհետև իշխանությունը բաժանվեց նախարարների և եկեղեցու հետ։ Բացի այդ, Հռոմն ու Պարսկաստանը նույնպես միջամտում էին Հայաստանի գործերին։
    գ. Հիմա­վո­րի­՛ր։ Ին­չո­՞ւ Հռո­մը չհան­դո­ւր­ժեց Պապ ար­քայի ձեռ­նար­կած վե­րա­փո­խու­թյո­ւն­նե­րը և
    կազ­մա­կեր­պեց նրա սպա­նու­թյու­նը։
    Պապ արքան ուզում էր Հայաստանը դարձնել ավելի անկախ և ուժեղ, իսկ դա Հռոմին դուր չէր գալիս, դրա համար էլ նրանք որոշեցին նրան վերացնել։

    Ա3 | Քննադատական մտածողություն
    1. Ճա­նա­չի­՛ր ազ­դե­ցու­թյու­նը։ Ի՞նչ ես կար­ծո­ւմ, ի՞նչ ա­ռա­վե­լու­թյո­ւն տվեց Հայոց ե­կե­ղե­ցո­ւն այն, որ
    Պապ ար­քան ար­գե­լեց կա­թո­ղի­կո­սի ձեռ­նադ­րու­մը Կե­սա­րի­այո­ւմ։
    Պապ արքան, որը արգելեց կատողիկոսի ձեռնադրումը Կեսարիայում, ուժեղացրեց Հայոց եկեղեցու անկախությունը և ազատեց այն արտաքին ուժերի վերահսկողությունից։ Սա եկեղեցուն հնարավորություն տվեց ավելի վստահ ու միավորված աշխատելու
    2. Ընդ­հան­րաց­րո։ Ի՞նչ հետ­ևա­նք­ներ ու­նե­ցավ և կա­րող էր ու­նե­նալ այն, որ ար­քան, նա­խա­րար­նե­րն
    ու ե­կե­ղե­ցին բա­ժան­վե­ցին Հռո­մի, Սա­սա­նյան­նե­րի և կե­նտ­րո­նա­ձիգ իշ­խա­նու­թյան կո­ղմ­ն ա­կից­նե­րի։
    Արքան, նախարարները և եկեղեցին, երբ բաժանեցին իշխանությունը Հռոմի, Սասանյանների և կենտրոնական կառավարման միջև, ստեղծվեց հավասարակշռություն։ Դա թույլ տվեց Հայաստանից կախվածություն չունենալ միայն մեկ մեծ տերությունից, բայց որոշ հարցերում առաջացրեց անկայունություն և տարաձայնություններ։

    3. Գնա­հա­տի­՛ր: Որ­քա­նո­՞վ էր հիմ­ն ա­վոր Վռամ­շա­պո­ւհ ար­քայի՝ Հայոց հո­ղե­րը հոգ­ևոր-մ­շա­կու­թային
    ճա­նա­պար­հով մի­ա­վո­րե­լու փոր­ձը։
    Վռամշապուհ արքայի ձգտումը հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային միավորումը նպատակ ուներ ազգը համախմբել և պահպանել մշակույթը։ Այդ գաղափարը կարևոր էր, բայց իրականացնելը բարդ էր արտաքին ճնշումների պատճառով։

    Ա4 | Փո­փո­խո­ւթյո­ւն և շա­րու­նա­կա­կա­նո­ւթյո­ւն
    Պատ­կե­րաց­րո՛ւ, որ դու Վռամ­շա­պո­ւհ ար­քան ես և մտա­ծո­ւմ ես հայոց գրեր ստեղ­ծե­լու մա­սին, բայց
    պար­սից ար­քայի թույլտ­վու­թյու­նը չու­նե­ս։ Ինչ­պե­՞ս կփոր­ձես հա­մո­զել պար­սից ար­քային, որ նա թույլ
    տա, որ հայե­րը սե­փա­կան գի­րն ու գրա­կա­նու­թյու­նը ստեղ­ծե­ն։
    Ի­՞նչ ես կար­ծո­ւմ, ե­թե Վռամ­շա­պո­ւհ ար­քան չդի­մեր պար­սից ար­քայի­ն՝ հայոց գրե­րի ստեղ­ծու­մը թույլ
    տա­լու հար­ցով, դա ի՞նչ խն­դիր­ներ կա­ռա­ջաց­նե­ր։
    Կփորձեի ցույց տալ, որ հայոց գրերի ստեղծումը օգուտ կբերի և ժողովրդին կզարգացնի՝ առանց վտանգի պարած իշխանության համար։ Օգտագործեի դիվանագիտական քայլեր, համագործակցություն և տնտեսական կամ կրոնական փաստարկներ։

    1 | Հա­մե­մա­տի­՛ր և ներ­կայաց­րո­՛ւ: Կա­՞ն արդյոք տար­բե­րու­թյո­ւն­ներ եր­կու պատմիչ­նե­րի փո­խան­ցած տե­ղե­կու­թյո­ւն­նե­րո­ւմ։ Յու­րա­քան­չյո­ւր պատ­միչի տեքս­տո­ւմ գտի՛ր այն տե­ղե­կու­թյո­ւն­նե­րը, որ բա­ցա­կայո­ւմ են մյու­սի մո­տ։ Ի՞նչ են հա­վե­լո­ւմ դրա­նք հիմ­նա­կան տե­ղե­կու­թյա­նը­։
    Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին տարբեր կերպ են ներկայացրել դեպքերը։ Օրինակ, մեկը շեշտում է ներքին ուժերը, մյուսը՝ արտաքին ազդեցությունները։ Սա ցույց է տալիս, թե ինչպես տարբեր աղբյուրներ տարբեր կողմերից են պատկերում պատմությունը։
    2 | Մեկ­նա­բա­նի­՛ր: Ինչ­պե­՞ս կմեկ­նա­բա­նեք այն, որ թե՛ Փա­վս­տոս Բու­զան­դը,
    թե՛ Մով­սես Խո­րե­նա­ցին սև գույ­նով են ներ­կայաց­նո­ւմ նոր քա­ղա­քի
    բնակ­չու­թյանը։
    Սև գույնը ցույց է տալիս բնակչության սոցիալական դիրքը և կապը իշխանության հետ։ Դա օգնում է հասկանալ ժողովրդի մասնակցությունը իշխանության և մշակույթի ձևավորմանը, անկախ պատմիչների մեկնաբանություններից։

    Առաջադրանք 2

    Ար­շա­կո­ւնյաց Հայաս­տա­նի սո­ցի­ալտնտե­սա­կան և մշա­կու­թային կյան­քը/էջ123-127/

    Ա1 | Հասկացություններ և անուններ
    Բնութագրի՛ր:
    ուշ հել­լե­նի­զմ (կամ հետ­հել­լե­նի­զմ) • հայ­րե­նիք • պա­րգ­ևա­կա­նք • գան­ձա­գին •
    վան­քա­պատ­կան • գոր­ծա­կա­լու­թյո­ւն­ներ • Յա­մբ­լի­քոս Բա­բե­լո­նա­ցի • Մար Ա­բաս Կա­տի­նա •
    ա­պա­կե­գոր­ծու­թյո­ւն • Գառ­նի

    Ուշ հելլենիզմ – հելլենիստական մշակույթի վերջին փուլը, երբ այն սկսեց թուլանալ
    Հայրենիք – ժառանգաբար փոխանցվող հող
    Պարգևականք – թագավորի կողմից ծառայության դիմաց տրված հող
    Գանձագին – գնվող և վաճառվող հող
    Վանքապատկան – եկեղեցուն (վանքին) պատկանող հող
    Գործակալություններ – պետական կառավարման մարմիններ
    Յամբլիքոս Բաբելոնացի – գրող և ուսուցիչ, ով ապրել է Հայաստանում
    Մար Աբաս Կատինա – պատմիչ, գրել է Հայաստանի հին պատմությունը
    Ապակեգործություն – ապակուց իրերի պատրաստում
    Գառնի – հին տաճար Հայաստանում


    Ա2 | Հիմնական գաղափարներ
    ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ ա­ռա­նձ­նա­հատ­կու­թյո­ւներ ու­ներ Ար­շա­կու­նյաց ուշ հել­լե­նիս­տա­կան (կամ
    հետ­հել­լե­նիս­տա­կան) Հայաս­տա­նի մշա­կույ­թը։ Ինչ­պի­սի՞ փո­փո­խու­թյո­ւն­նե­րի են­թա­րկ­վեց մշա­կույթն
    այդ շր­ջա­նո­ւմ։
     Մշակույթը փոխվեց առաջ եկավ քրիստոնեական մշակույթ և հելլենիստական մշակույթը թուլացավ։

    բ. Հիմա­վո­րի­՛ր։ Ի՞նչ քայ­լե­րի դի­մե­ցին Սա­սա­նյան­նե­րը՝ Հայաս­տա­նո­ւմ ի­րե­նց ար­քայա­տոհ­մը
    հաս­տա­տե­լու հա­մար, ին­չո։
    Սասանյանները ուզում էին իշխել Հայաստանում, դրա համար՝ փորձում էին փոխել մշակույթը և տարածում էին իրենց կրոնը։


    գ. Բա­ցատ­րի­՛ր: Ինչ­պե­՞ս է­ին կար­գա­վոր­վո­ւմ ար­քայի և նա­խա­րար­նե­րի հա­րա­բե­րու­թյո­ւն­նե­րը։
    Թագավորն ու նախարարները համագործակցում էին․նախարարները ունեին իրենց զորքերն ու հողերը։
    Ա3 | Քննադատական մտածողություն
    1. Ընդ­հան­րաց­րո։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ ար­քայա­կան
    իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը։
    Թագավորի իշխանությունը թուլացավ, որովհետև հողերը բաժանվեցին և նախարարները ուժեղացան։
    2. Ճա­նա­չի­՛ր ազ­դե­ցու­թյու­նը։ Ի՞նչ հետ­ևա­նք­ներ ու­նե­ցավ քա­ղաք­նե­րի ան­կո­ւմն Ար­շա­կու­նյաց
    Հայաս­տա­նո­ւմ։
    Քաղաքների անկման հետևանքները՝ մշակույթը նվազեց, տնտեսական կյանքը թուլացավ։
    3. Վեր­լու­ծի­՛ր: Ի՞նչ փո­փո­խու­թյո­ւն­նե­րի հան­գեց­րեց ա­վա­տա­տի­րա­կան կար­գե­րի ձևա­վո­րու­մը
    Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։
    Ավատատիրության ձևավորման հետևանքները մարդիկ բաժանվեցին հարուստների և աղքատների
    Ա4 | Փո­փո­խո­ւթյո­ւն և շա­րու­նա­կա­կա­նո­ւթյո­ւն
    Պատ­կե­րաց­րո՛ւ, որ դու Խոս­րով III Կո­տակ ար­քայի գրա­գի­րն ես, և քեզ հա­նձ­նա­րար­վել է շարադրել մի
    պայ­մա­նա­գիր, ո­րը պե­տք է կնք­վի ար­քայի և իր նա­խա­րար­նե­րից մե­կի (ո­րո­շի՛ր ինքդ) մի­ջև։
    Պայ­մա­նա­գի­րը պե­տք է նե­րա­ռի յու­րա­քան­չյո­ւր կող­մի պար­տա­կա­նու­թյո­ւն­նե­րը և ի­րա­վո­ւնք­նե­րը:­
    Ի­նչ­պի­սի՞ պար­տա­վո­րու­թյո­ւն­ներ և ի­րա­վո­ւնք­ներ կու­նե­նար կող­մե­րից յու­րա­քան­չյու­րը։

    April 7

    Լուծում ենք երկրաչափական խնդիրները

    298.
    եռ․ ABD = եռ․ EBC ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի => AD = EC; BD = EB
    <BDA =<BEC=> AB = BC => եռ․ ABC հավասարասրուն է => <BAC = <BCA => <BCA = <FAC որոնք խաչադիր են․ AF||BC

    291.
    <BDE = 180 – 50 = 130
    եռ․BDE հավասարասրուն է => <DBE = <DEB = 25. <DEB = <EBC = 25 խաչադիր են․

    290. եռ. ABC հավասարասրուն է ապա <A = <C, DE||AC => <A = <BDE. <C = BED որպես համադիր անկյուններ են => <DBE հավասարասրուն է․․

    288.
    Խաչադիր են – <EAD = <BEA => <BAE = AE կիսորդ է <BAE = <EAD => <BEA => ABE հավասարասրուն է = AB = BE․

    286. <1 և <2 միակողմանի են => <1 + <2 = 180 => 2x + 4x = 180
    3x = 180
    x = 60

    285. <2 = 180 – 56 = 124
    284. <BFE և <CEF միակողմանի են => <BFF + <CEF = 180 => 90 + CEF = 180
    <CEF = 180 – 90 = 90

    283. <DEB = <BCA համադիր են․
    282. համադիր անկյուններ են => <2 = 72
    281.NK ուղղահայաց է AD – ին => <AKN = 90 որը խաչադիր է <KNC => <ONC = 90

    280. <OMB խաչադիր է OKP => <OMB = <OKD = 90
    279. <BCA <CAD խաչադիր է <BCA = 68/2 = 34
    <BCA և <CAD խաչադիր է => <CAD = 22

    April 3

    Ձկների բազմազանությունը և դասակարգումը

    Դասարանական աշխատանք․

    Ո՞ր խումբն է պատկանում ոսկրային ձկներին։
    ա) Շնաձկներ
    բ) Կարպ
    գ) Ճառագայթավորներ
    դ) Խեցգետիններ Ո՞րն է կռճիկավոր ձկների հիմնական առանձնահատկությունը։
    ա) Ոսկրային կմախք
    բ) Կռճիկային կմախք
    գ) Թոքերով շնչառություն
    դ) Չունեն լողակներ Ո՞ր օրգանն է ապահովում ձկների շնչառությունը։
    ա) Թոքեր
    բ) Խռիկներ
    գ) Մաշկ
    դ) Սիրտ Ո՞րն է լողափուչիկի (լողացող պարկի) հիմնական ֆունկցիան։
    ա) Սննդի մարսում
    բ) Շնչառություն
    գ) Լողունակության կարգավորում
    դ) Արյան շրջանառություն Ձկների սիրտը քանի՞ խցիկ ունի։
    ա) 4
    բ) 3
    գ) 2
    դ) 1 Ո՞րն է ձկների արյան շրջանառության համակարգի առանձնահատկությունը։
    ա) Երկակի շրջանառություն
    բ) Մի շրջանառություն
    գ) Չկա շրջանառություն
    դ) Խառը շրջանառություն Ո՞րն է կռճիկավոր ձկների ներկայացուցիչ։
    ա) Սաղմոն
    բ) Կարպ
    գ) Շնաձուկ
    դ) Ծովաձուկ Որտե՞ղ է տեղի ունենում ձկների գազափոխանակությունը։
    ա) Թոքերում
    բ) Խռիկներում
    գ) Աղիքներում
    դ) Մաշկում Ո՞րն է ձկների արտազատման հիմնական օրգանը։
    ա) Լյարդ
    բ) Երիկամներ
    գ) Սիրտ
    դ) Թոքեր Ինչպիսի՞ բեղմնավորում է բնորոշ ձկների մեծամասնությանը։
    ա) Ներքին
    բ) Արտաքին
    գ) Անսեռ
    դ) Բուսական

    April 2

    Մարտ ամսվա հաշվետվություն, 7-րդ դաս.

    Առաջադրանք, մարտի 23-27, առաջադրանք 7-րդ դաս.
    Առաջադրանք, մարտի 23-27, առաջադրանք 7-րդ դաս.

    Մարտի 10-15,առաջադրանք, 7-րդ դաս.
    Մարտի 10-15,առաջադրանք, 7-րդ դաս.

    Լրացուցիչ աշխատանք

    Հասարակագիտական ստուգատես

    10-15 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
    Մենք ուսումնասիրել ենք Արշակունիների ժամանակաշրջանը և հայոց թագավորների կյանքը։ Սովորել ենք Տրդատ I-ի մասին, նրա հարաբերությունները Հռոմի և Պարթևստանի հետ, ինչպես պահում էին արքայական իշխանությունը և ինչպես Հայաստանի դիվանագիտությունը ձգտում էր պահպանել անկախությունը։ Ուսումնասիրել ենք Հռանդեայի դաշնագիրը, որի միջոցով Հայաստանը փորձում էր ապահովել խաղաղություն և ռազմավարական աջակցություն։ Նույնպես հասկացել ենք, որ Հռոմը ու Պարթևը ցանկանում էին վերահսկել Հայաստանը՝ իրենց ազդեցությունը պահպանելու համար։

    Դիտել ենք, թե ինչպես Տրդատ Մեծը կարողացավ վերականգնել իշխանությունը և պաշտպանել հայոց ազատությունը։ Ուսումնասիրել ենք նաև Տրդատ III-ի ժամանակ քրիստոնեության ընդունումը։ Հիմնականն այն է, որ Հայաստանը սկսեց իր պետական կրոնին փոխարինել քրիստոնեությամբ, ինչը մեծ ազդեցություն ունեցավ երկրի քաղաքական և հասարակական կյանքում։ Գրիգոր Լուսավորչի դերակատարությունը կարևոր էր, քանի որ նա օգնեց, որ հայ արքայությունը ընդունի նոր հավատը։

    Վերջում քննարկել ենք նաև, թե ինչպես հասարակությունը և մարդիկ պետք է արձագանքեն նոր կրոնին, ինչպես պահեն հավատը և տեր կանգնեն արդարությանը։ Այս թեմաները ցույց են տալիս Հայաստանի պատմության կարևոր փուլերը, երբ երկիրը պահպանում էր ինքնիշխանությունը և ընդունում նոր արժեքներ ու հավատք։

    March 16

    Բազմանդամի վերլուծումը արտադրիչների

    ա) x2 + 2x = x(x+2)

    բ) + 6y2 = 2(2 + 3x2)

    գ)-3+12x = 3(4x – 1)

    դ) 4x2 + 2 = 2(2×2 +1)

    ե) 15 + 3x=3(5+x)

    զ) 8x2 + 4x3= 4×2(2 + x)

    է) 4 — 8x2= 4(1 – 2x2)

    ը) 14x2 + 7x4= 7×2(2 + x2)

    Ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից

    ա) ax + bx = x(a + b)
    բ) am — ank = a(m − nk)
    գ) x2y + xy2 = xy(x + y)
    դ) p2q3 — p3q = p²q(q² − p)
    ե) a2bc + ab2c + abc2 = abc(a + b + c)
    զ) x2y2z3— xy3z2 + x4y3z5 = xy²z²(xz − y + x³yz³)
    է) 2mn3 — 4m2n — 6m2n3 = 2mn(n² − 2m − 3mn²)
    ը) 6p4q3 + 8p2q3 — 10p3q2 = 2p²q²(3p²q + 4q − 5p)
    թ) a— 4a4 + 5a5 = a²(1 − 4a² + 5a³)
    ժ) 3x2 — x+ 2x8 = x²(3 − x⁴ + 2x⁶)

    March 5

    Բանաստեղծություններ


    Ձոն մայրիկիս….

    1.Համացանցից որոնի՛ր, գտի՛ր` մայրիկին նվիրված բանաստեղծություններ։ Կարդա՛, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ: Պատրաստվի՛ր, որպեսզի բանաստեղծությունը ներկայացնես ընկերներիդ:

    https://youtube.com/shorts/dEe1vkWLYk0?si=konnAGFueQyTXhP7

    ՄԱՅՐԻԿԻ ՕՐՈՐԸ

    Քնել են ծառերը,
    Մայրիկը արթուն է:
    Քնել են դաշտերը,
    Մայրիկը արթուն է:

    Քնել է թռչնակը,
    Մայրիկը արթուն է:
    Քնել է գետակը,
    Մայրիկը արթուն է:

    Քնել են բոլորը,
    Մեղմ ձայն է լսվում.
    Մայրիկը աշխարհին
    Օրոր է ասում…

    Ուրիշ մեկը․

    Թե տխրում եմ, անմիջապես
    Մայրիկիս մոտ եմ վազում,
    Թե ուրախ եմ, հրճվանքս ես
    Մայրիկիս հետ եմ կիսում:

    Բարի, ժպտուն իմ մայրիկից
    Չեմ թաքցնում ես ոչինչ:
    Մայրիկն ասես գիտուն լինի,
    Գիտե ամեն, ամեն ինչ:

    2.Ստեղծագործի’ր`

    Մայրս

    Մեր արեգակն է մայրս

    Մայրական սերն անեզր է

    Ազգի ապագան մայրերի ձեռքերում է


    Իմ ստեղծագործածը։

    Իմ մայրիկ, քնքուշ մայրիկ․
    Ինչ բարի ես իմ մայրիկ,
    Թանկ ես և լուսավոր,
    Միշտ կլինես ինձ համար արժեքավոր․

    Մայրիկ ջան, իմ արև պայծառ,
    Դու լցնում ես տունը պայծառ․
    Ժպիտդ ջերմ և լուսավոր,
    Միշտ ուրախ ես և լուսավոր․

    Մարտի ութն է, տոնդ է գալիս․
    Ուզում եմ չլինես դու լալիս,
    Միշտ ժպտաս և ուրախանաս,
    Դու իմ սիրելի մայրիկ․

    February 23

    Հովհաննես Թումանյան:Անգին քարը

    Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

    Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

    Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

    — Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

    Ամբոխը կանգ առավ։

    — Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

    — Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։

    — Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

    — Բայց պետք է խելոք ծեծեք։

    — Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։

    — Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։

    — Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

    — Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

    — Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

    — Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

    — Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։

    — Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…

    — Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

    — Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

    — Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։

    Ու Սայիդը շարունակեց.

    — Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…

    — Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

    — Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

    Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…

    Ամենքի սիրտը շարժվեց։

    — Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

    — Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

    — Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

    Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

    — Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։

    Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

    — Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

    — Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

    Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

    — Անունդ ի՞նչ է։

    — Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։

    — Ո՞րտեղ ես ապրում։

    — Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

    — Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

    Սայիդը գնաց։

    Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։  Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

    Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։

    — Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

    Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

    Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

    Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

    Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

    Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։

    Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։

    Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

    — Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։

    — Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

    — Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

    Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

    — Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

    Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։

    — Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

    — Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

    — Հապա ի՞նչ ես ուզում։

    — Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

    Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։

    — Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։

    Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

    Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

    Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։

    Հարցեր և առաջադրանքներ:
    1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
    Ամբոխ – ժողովուրդ։
    Անիրավ – անմեղ։
    Մարգարե – գուշակ։
    Գանգատ – բողոք։
    Ալեկոծվել – նեղվել, խռովել։
    Թափոր – երթ։
    Ամպհովան – հովհանոց։
    Շալ – բուրդ։
    Կերպաս – բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ:
    Բանվածք – հորինվածք։
    Հյուծվել – նիհարել։

    2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի:
    Սայիդին շատ բարի, իմաստուն և մեծահոգի էր։

    3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞:
    Լավ անունը, հարուստությունը, խելքը և խղճմտանքը։
    Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև այս չորսը գանձը մարդուն դարձնում են արժանի․

    4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը:
    Բոլոր թվարկած գանձերը շատ կարևոր են բայց դրանցից ամենակարևոր գանձը դա խղճմտանքն է, որովհետև եթե մարդը չունի խիղճ, նա չի կարող լինել բարի կամ արդար։

    5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին:
    Հարուն Ալ Ռաշիդը շատ հարուստ և ուժեղ թագավոր էր։ Նա ուներ մեծ պալատ, շատ ծառաներ ու գանձեր։ Բայց նա միշտ կարծում էր, որ ամենակարևորը փողն է։

    6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
    Ստեղծագործության ասելիքը այն է, որ հարուստ լինելով չեն որոշում մարդու լավը կամ վատը։