June 2

Ճամբարային չորրորդ օրվա օրապատում

Այսօր ճամբարում շատ ուրախ օր ունեցանք։ Առաջին ժամին սովորում էինք տարբեր հույզերի մասին։ Հետո բաժանվեցինք խմբերի, և յուրաքանչյուր խմբի տրվեցին երկու հույզեր, որոնց մասին պետք է ֆիլմ նկարահանեինք։ Մեր խմբին բաժին էին ընկել կատաղությունն ու նեղվածությունը։ Մենք մտածեցինք սցենար, բաժանեցինք դերերը և սկսեցինք նկարահանումները։ Շատ հետաքրքիր և զվարճալի էր։

Դրանից հետո գնացինք խեցեգործության։ Այնտեղ պատրաստեցինք գեղեցիկ ամաններ և շատ հաճելի ժամանակ անցկացրինք։ Երբ ավարտեցինք, վերադարձանք և գնացինք վոլեյբոլ խաղալու։ Բոլորս մեծ հաճույքով մասնակցեցինք խաղին։

Այնուհետև բոլորս միասին հավաքվեցինք և լոտո խաղացինք։ Շատ ուրախ և զվարճալի էր։

Օրվա վերջում քննարկեցինք, թե ինչ խաղեր և հետաքրքիր միջոցառումներ կարող ենք կազմակերպել ճամբարի վերջին օրերին։ Այս օրը շատ հավանեցի, որովհետև այն լի էր հետաքրքիր զբաղմունքներով և լավ տրամադրությամբ։