Ջաննի Ռոդարի Ամենալավ մարդը

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո ինձ դուր եկավ այս պատմությունը, որովհետև այն իր մեջ պատմում էր ամենալավ մարդու մասին։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Նա մտածում էր, որ միշտ պետք է առաջինը լինի, բայց միշտ հակառակն էր լինում։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    Այսօր ես ձեզ համար կպատմեմ մի մարդու մասին, որը ամենալավն էր։ Պատմեմ, թե չպատմեմ, լավ կպատմեմ։
    Աշխարհում կար մի մարդ, նրա անունը Պրիմո էր։ Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց․
    —Եթե իմ անունը Իտալերեն նշանակում է առաջին, ուրեմն ես կլինեմ միշտ առաջինը, ոչ թե միայն անունով այլև գործով․
    Եվ այդպես էլ եղավ, նա ամեն ինչում առաջիններ։
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Նա որոշել էր, լինել ամենաառաջինը, որովհետև նրա անունը երբ թարգմանում ենք Իտալերենից նշանակում է առաջին։
  • Մտածիր կամ հորինիր 7 
    անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Խիզախիկ – մարդ ով խիզախ է։
    Անուշիկ – մարդ ով անուշ է։
    Ռազմիկ – մարդ ով զինվոր է։
    Ազատ – մարդ ով ազատ է։
    Պայքար – մարդ ով պայքարող է։
    Պատվական – մարդ ով հարգանքով է։
    Վարդանուշ – մարդ ով վարդի նման անուշ է։
    Աստղիկ – մարդ ով աստղի նման փայլուն է:
    Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Եթե բոլորը սուտ խոսեին բոլորը չէին կարող իրար հետ ընկերություն անել։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Եթե հայտարարվեր հիմարների մրցույթ՝ ամենահիմարը կհաղթեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Եթե շունը ավելի խելացի լիներ քան մարդը, նա կգնար դպրոց։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Եթե ես հայտնվեի վախկոտների երկրում ես կլինեի ամենաքաջը։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Եթե մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին բոլորը կվիճեին իրար հետ։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Եթե մարդիկ բարի լինեին պատերազմները կվերջանային և մենք կապրեինք հաշտ ու համերաշխ։
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, բոլորը կհավաքեին ոչ թե ծիրան ,այլ ձուկ։

Весёлый человек

Крутыми тропинками в горы,

Вдоль быстрых и медленных рек,

Минуя большие озёра,

Весёлый шагал человек.

Четырнадцать лет ему было,

И нёс он дорожный мешок,

А в нём полотенце и мыло

И белый зубной порошок. <…>

Он слышал и зверя, и птицу,

В колючие лазил кусты.

Он трогал руками пшеницу,

Чудесные нюхал цветы. <…>

А чтобы ещё интересней

И легче, казалось, идти,

Он пел, и весёлая песня

Ему помогала в пути.

  1. Напиши, о чем это стихотворении, своими словами.
    Это стихотворение нам рассказывает а весёлом человеке, которому было четырнадцать лет. И нёс он дорожный мешок, а в нём полотенце и мыло, И белый зубной порошок.
  1. Выпиши из стихотворения слова, которые отвечают на вопросы: Какой?
    Какая? Какое? Придумай словосочетания с этими словами.
    Какой – весёлый, дорожный.
    Какая – весёлая.
    Какие – большие, колючие, чудесные.

    Весёлый человек.
    Дорожный знак.
    Весёлая подруга.
    Большие стулья.
    Колючая ёлка.
    Чудесные птицы.

Вопрос: какой?

Окончания: -ой, -ый, -ий

Примеры: большой слон, сильный муравей, весенний день

Вопрос: какая?

Окончания: -ая, — яя

Примеры: большая рыба, сильная тигрица, весенняя песенка

Вопрос: какое?

Окончания: -ое, -ее

Примеры: большое поле, сильное животное, весеннее озеро

Составь предложения с этими словами:

Хорошая, светлый, весеннее, радостный, незабываемый, весёлая, яркий.
Я подружилась с хорошей девочкой.
Я нарисовала светло-синей краской.
Я очень люблю весенний дождь.
У меня есть радостный друг.
Вчера был мой незабываемый день рождения.
Я сегодня весёлая.
Я люблю яркие цвета.

Հայաստանի մարզեր

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Հայաստանի մայրաքաղաքներ

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. IX դարի առաջին կեսում։  Քաղաքն Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան։ Վան անունն ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը, և այն նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»։

Արմավիր

Արմավիր քաղաքը գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա: Քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրություն է թողել Արգիշտի թագավորը:Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։

Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Երվանդի մահից հետո մինչև 4-րդ դար Երվանդաշատը Հայաստանի խոշոր քաղաքներից էր, բայց պարսից Շապուհ Երկրորդի զորքերը հիմնահատակ կործանեցին այն:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Արտաշես Առաջին թագավորը մեր ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Այն բուռն զարգացում է ապրել Տիգրան Մեծի որդու` Արտավազդի օրոք:Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։Վաղարշապատ

Վաղարշապատի տարածքում բնակավայր է եղել դեռ քարե դարում: Երկրորդ դարի կեսին հռոմեացիները փորձեցին նվաճել Հայաստանն ու դարձնել Հռոմի նահանգ: 163 թվականին երկրորդ անգամ Վաղարշապատը հռոմեացիների կողմից հռչակվեց հայոց մայրաքաղաք:
Վաղարշապատի նշանակությունը մեծացավ հատկապես քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո: Նոր կրոնի նվիրյալները կառուցեցին Հայաստանի քրիստոնեական անդրանիկ մայր տաճարը`Սուրբ Էջմիածինը:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Հայ և օտար ուսումնասիրողները, գիտնականները Դվինի ավերակները հաճախ շփոթել են Արտաշատի հետ: Պատճառը երկու նշանավոր քաղաքների միմյանց մոտ լինելն էր: Երբեմն Դվին կոչել են միայն բերդն ու բլուրը, այնուհետև ողջ քաղաքը, երբեմն էլ Արարատյան դաշտի մի մասը և Արաքս գետը կոչել են Դվնա դաշտ և Դվնա գետ:

Բագարան884 կամ 885 թ. հայոց երևելիները թագադրում են Աշոտ Բագրատունուն: Նորաստեղծ Բագրատունյաց թագավորությունը պետք է ունենար իր մայրաքաղաքը: Չնայած որ Արշակունիների մայրաքաղաք Դվինը շարունակում էր մնալ Հայաստանի մեծ քաղաքներից մեկը, բայց այն մշտապես գտնվում էր Ատրպատականից հարձակման վտանգի տակ: Բագրատունիները մայրաքաղաք ընտրեցին անառիկ Բագարանը`Ախուրյանի աջ ափին:

Շիրակավան

Աշոտ Բագրատունու մահից հետո գահը ժառանգեց նրա որդին`Սմբատ Բագրատունին, և իր նստավայր ու երկրի նոր մայրաքաղաք Շիրակավանում թագադրվեց: Շիրակավանը 11-րդ դարում ավերեցին սելջուկները: Այն վերականգնվեց 12-րդ դարի 2-րդ կեսին: Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է 1920 թ., և մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

Կարս

Կարսի վերելքն ու բարգավաճումն անմիջապես կապված է Բագրատունյաց թագավորության ստեղծման հետ: Աշոտ Երկաթի մահից հետո թագավոր հռչակվեց Աբասը (929-953 թթ.), չտեղափոխվեց Շիրակավան, այլև Կարսը հռչակվեց մայրաքաղաք: Վրացիների և սելջուկների միջև տեղի ունեցած պատերազմների ընթացքում Կարսը ձեռքից ձեռք անցավ: Իսկ 1921 թվականի հոկտեմբերին Կարսի մարզն անցավ Թուրքիային

Անի

Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է – Azat TV

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:

Հայոց ոչ մի մայրաքաղաք այնքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին: Անիի պատմության լուսաբանման համար անգնահատելի են Ղևոնդ Ալիշանի ուսումնասիրությունները: Անին հայ պատմիչներից առաջինը հիշատակում է Եղիշեն, այնուհետև Ղազար Փարպեցին: Բագրատունիները կարճ ժամանակաշրջանում երեք մայրաքաղաք փոխելուց հետո հաստատվեցին Անիում: Անին եկեղեցաշատ քաղաք էր: Հայ և օտար պատմիչներն ու ուղեգիրներն Անին անվանում էին հազար ու մեկ եկեղեցիների քաղաք: 1921 թ. Կարսի համաձայնագրով Անին անցավ Թուրքիային:Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Երևանի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ: Էրեբունին կառուցելու համար Արգիշտի Առաջինը խեթերի երկրից ու Ծոփքից բերում է 6600 ռազմագերի, որոնք բլրի վրա բարձրացնում են կոփածո պարիսպներ, տաճարներ ու պալատներ, տներ ու զորանոցներ: Հայ մատենագրության մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի սկզբին՝ «Գիրք թղթոց»-ում: