Սուրբ Հարություն տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:Advertisements

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով։

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Հինգ օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:
Երկուշաբթի։

2. Կենդանաբանական այգում թութակների վանդակում ապրող դեղին թութակները մեկով շատ են երկնագույն թութակներից: Երկնագույն թութակներն էլ երկուսով շատ են կարմիր թութակներից։ Կա երեք կարմիր թութակ։ Քանի՞ թութակ կա այդ վանդակում։ Նշվածներից բացի ուրիշ թութակ չկա վանդակում:
14 թութակ։

3. Գնացքը կազմված է 10 վագոնից: Արինան նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Արինան:
8 – րդում։

4. Սովորողները մի շարքով վարդի 12 թուփ տնկեցին։ Երկու հարևան թփերի միջև հեռավորությունը 2 քայլ է։ Քանի՞ քայլ է առաջին և վերջին թփերի միջև եղած հեռավորությունը։

22 քայլ։

5.  Սովորողները մայրիկների համար փնջեցին ծաղիկներ, յուրաքանչյուր փնջում՝ 11 ծաղիկ: 6 հոգու համար այդպիսի ծաղկեփունջ պատրաստելուց հետո 9 ծաղիկ ավելացավ: Սովորողների մոտ սկզբում քանի՞ ծաղիկ կար: 

75 Ծաղիկ։

6. Սուրենը աստիճանավանդակով բարձրանալիս ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։ Քանի՞ քայլից կհասնի հարթակին, եթե աստիճանների թիվը 19 է։

7.  Մի ընտանիքում երեխաներից ամենամեծը 10 տարեկան է, ամենափոքրը 3 տարեկան է։ Հայտնի է, որ այդ ընտանիքում ամեն տարի մի երեխա է ծնվել:  Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

8.  Կարինեն և Գուրգենը կետ-խաչ են խաղում։ Խաղը սկսում է Կարինեն և խաչ է դնում։ Խաղի ինչ որ պահի կետերը և խաչերը նույն քանակի են լինում։ Ո՞վ է անելու հաջորդ քայլը։

Գուրգենը։

9.  Լևոնը, Դավիթը, Գևորգը և Դիանան մասնակցում էին հեծանվարշավի: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Լևոնն էր, Գևորգը գնում էր Դիանայի ետևից: Ո՞վ էր առաջին գնացողը:

Դավիթը։

10. Սեղանին դրված է երկու աման, առաջինում կա 30 ծիրան, իսկ երկրորդը դատարկ է: Ամեն օր Լիլիթն ուտում է երեք ծիրան և կորիզներից միայն մեկն է  մաքրում, ուտում, իսկ մյուս երկուսը դնում է երկրորդ ամանի մեջ: Քանի՞ օր հետո սեղանին եղած ծիրանների և կորիզների քանակը կհավասարվեն:

Մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1.  Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին     90

2.  Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը: 
18:53

3.  Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

Подпись отсутствует

7+1=8
8×5=40

4. Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։

16 – 6=10
1200:700=500
500:10=50
50×60=300
700-300=400

5.  Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը: 

8×3=24
8+3=11

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։ 
5 տուփ 2 x 9 + 3 x 10=48

7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։ 
43կգ:

8. Երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 440 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։  Հանդիպումից կես ժամ անց նրանց միջև հեռավորությունը 55կմ էր։ Քանի՞ ժամ հետո էին հանդիպել։ 
4 ժ։

9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:
38:

10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը

Подпись отсутствует



8×8=64


Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն․․․․․
    Քաղաք – շոկոլադե
    պաղպաղակ – կաթնային
    երեխաներ – քաղցր
    սեղան – մարմելադե
    բասկաթոռ – կոնֆետե
    դղյակ – բիսկվիթե
    տանիք – թխվածքաբլիթե
    կաթնային – պաղպաղակ
    ծխնելույզ – շոկոլադե
    մագաշաքար – շոկոլադե
    Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։
    Բոլոնիա քաղաքը գտնվում է Իտալիա քաղաքի հյուսիսում։  Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում։ Գտնվում է Պո գետի ավազանում, Քաղաքի մակերեսը՝ 140 կմ է։ Բարձրությունը ծովի մակերևույթից 54-300 մ է։


  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
    Նրանք տարբեր են նրանով, որ մի քաղաքը պատրաստված է պաղպաղակից և այլ տարբեր քաղցր բաներից, իսկ մյուսը գեղեցիկ է և իրական։
  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել։

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։
Եթե դպրոցը պաղպաղակից լիներ, բոլոր երեխաները իրենց դասերը կթողնեին և կգային պաղպաղակ ուտելու։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։
Եթե գար պաղպաղակե անձրև բոլորը կբարձրացնեինն իրենց գլուխները որպեսզի պաղպաղակ ուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։
Եթե երեխաները չսիրեին այդքան շատ պաղպաղակ նրանք այդ հաճույքից կհրաժարվեին։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։
Եթե պաղպաղակի անունը լիներ տաքտաքուկ լիներ երեխաները կասեին, որ այն հաստատ հալված է և անհնար է այն ուտել։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։
Եթե մայրիկերը ճաշի փոխարեն պաղպաղակ պատրաստեին աշխարհի բոլոր երեխաները կուրախանային իսկ մեծահասակները կտխրեին, որովհետև սոված կմնային։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։
    <<Մարմիլադե կամուրջը>> Հեղինակ – Եվա Գասպարյան
    (Հորինված)
    Լինում է չի լինում Եվլանդիա քաղաք է լինում, որում կար Մարմիլադե կամուրջ։ Բոլոր երեխաները աշխարհի ծայրից գալիս էին, որ գոնե մի քիչ ուտեին։ Այն պատրաստված էր կաթնային, մրգային, շաքարից, թթու և քաղցր մարմելադից։ Մի անգամ գալիս է մի մեծ երեխա և խնդրում, որ իրեն իր եղբոր և քույրիկի համար մի մեծ կտոր մարմելադ տային։ Երբ նրանց տվեցին մարմելադ նրանք շատ ուրախացան և շարունակեցին իրենց ճանապարհը։ Մի անգամ եկավ մի մարդ և կերավ շատ մեծ մաս։ Դրանից հետո այդ Մարմիլադե կամուրջը քանդվեց, և այն օրվանից մինչև հիմա մարդիկ փորձում են այն վերանորոգել, բայց չի ստացվում։ Եվլանդիայի երեխաները հույսով սպասում են, որ այն երբևէ կվերանորոգվի։

<>

  • Հեղինակ – Եվա Գասպարյան
    (Հորինված)
    Լինում է չի լինում Եվլանդիա քաղաք է լինում, որում կար Մարմիլադե կամուրջ։ Բոլոր երեխաները աշխարհի ծայրից գալիս էին, որ գոնե մի քիչ ուտեին։ Այն պատրաստված էր կաթնային, մրգային, շաքարից, թթու և քաղցր մարմելադից։ Մի անգամ գալիս է մի մեծ երեխա և խնդրում, որ իրեն իր եղբոր և քույրիկի համար մի մեծ կտոր մարմելադ տային։ Երբ նրանց տվեցին մարմելադ նրանք շատ ուրախացան և շարունակեցին իրենց ճանապարհը։ Մի անգամ եկավ մի մարդ և կերավ շատ մեծ մաս։ Դրանից հետո այդ Մարմիլադե կամուրջը քանդվեց, և այն օրվանից մինչև հիմա մարդիկ փորձում են այն վերանորոգել, բայց չի ստացվում։ Եվլանդիայի երեխաները հույսով սպասում են, որ այն երբևե կվերանորոգվի։
  • Բոլոնիա քաղաքը

  • Բոլոնյա (իտալերեն՝ Bologna, [boˈloɲɲa]էմիլ.-ռոմ.՝ Bulåggna, լատ.՝ Bononia, Felsina), քաղաք Իտալիայի հյուսիսում, Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում[3]։ Գավառի վարչական կենտրոնն է, Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկը։
    Գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։