371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:
բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:
1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը:
Հայրն Արտակին ասաց․
– Ճանապարհից վերցրու քո հեծանիվը։
2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն:
Տղայի ընկերն ասաց․
– Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն։
3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորը տղային ասաց․
– Գնա երկրից երկիր ման արի ու գտիր քո մատանու քարը։
4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկն ասացին․
– Մենք գնում ենք տղային օգնելու։
5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը տեսնելու:
Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․
– Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու։
6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
Արեգնազանը ներկայացավ և ասաց․
– Ես էլ եմ իշխան Արմանի որդին։
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
Թագավորը հյուրին խնդրում էր․
– Ինձ մենակ չթողնեք կախարդի մոտ։
372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
Նկարիչը կանչեց․
– Ես շատ հետաքրքիր բան եմ գտել։
2. Տղան մորը գգուշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
Տղան մորը գգուշացրեց․
– Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել։
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
Մայրը տղային ասաց․
– Ես էլ եմ հետաքրքրվում տղայի հյուրերով։
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
Ընկերը Լևոնին ասաց․
– Ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել։
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական մարդկանց:
Լևոնն ընկերոջն ասաց․
– Ես հավանաբար երազ եմ տեսել, ոչ թե իսկական մարդկանց։
6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
Տղան շուրջը նայեց ու հարցրեց․
– Որտե՞ղ կթաքնվենք, եթե անձրև գա։
373. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
– Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:
1. Աղվեսն ագռավին խնդրեց.
– Երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
Աղվեսն ագռավին խնդրեց, որ երգի, որովհետև շատ լավ է երգում:
2. Արջն աղվեսին ասում էր.
Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
Արջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։
3. Երեխաները մտահոգվեցին.
– Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
Երեխաները մտահոգվեցին, թե ինչպե՞ս կպահպանեն իրենց անտառը։
4. Պապս ասաց.
– Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։
5. Պապս ասաց.
– Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
Պապս ասաց, որ ինքը շատ էլ լավ է խոսում ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ։
6. Պապս ավելացրեց.
– իմ հայերենը բոլորը շատ լավ հասկանում են:
Պապս ավելացրեց, իր հայերենն բոլոր շատ էլ լավ հասկանում են։
374. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
1. Սուրհանդակն ասաց.
– Դու պետք է տեսնես վաճառականների բերած նոր ձին:
Սուրհանդակն ասաց, որ նա պետք տեսնի վաճառականների բերած նոր ձին:։
2. Որդին խնդրեց հայրիկին.
– Թույլ տուր ձին ինքս վարժեցնեմ:
Որդին խնդրեց հայրիկին, որ թույլ տա ձին ինքը վարժեցնի։
3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
– Ի՛նձ էլ ձի տվեք:
Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց, ոտ իրեն էլ ձի տան։
4. – Մուտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, – հարցրեց Ալեքսանդրը ուսուցչին:
Ալեքսանդրը հարցրեց ուսուցչին, թե մուտքի հետևից կհասնի այսպիսի ձիով։
375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: —
Մի մարդ ասում է․
— Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ։
Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում․
— Դու քո խոսքը գործով ապացուցիր։
Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է․
— Ես անպայման կխմեմ, եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ։