May 20

Հայոց պետականության վերածնունդը

1918 թ․մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918թվականից մինչ մեր օրերն ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920), Խորհրդային Հայաստան (1920-1991), և 1991 թ․ սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի առաջին հանրապետությունը

1918թ․ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարներից , որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918թ․ Հայաստանի ազգային դրոշը հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920թ․ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներն էին Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված «Մեր հայրենիք» երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում ՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սողիալիստական Խորհրդային Հանրապետություն։

May 15

Լեզվական աշխատանք

Ուղղակի և անուղղակի խոսք

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):

            1. Ա. Տղան հարցրեց.
            – Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
            Բ.
Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
           
2. Ա. Տիգրանն ասաց.
            – Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
           
3. Ա. Տիգրանն ասաց.
            – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
           
4. Ա. Տղան ասաց.
            – Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա     սպասում են:
            Բ.
Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց           ընկերները հիմա սպասում են:
Ա խմբում ուրիշի ուղղակի խոսքն է իսկ Բ շարքում ուրիշի անուղղակի խոսքն է։

362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Նախորդ վարժության մեջ Ա խմբում ուղղակի են իսկ Բ շարքում աննուղղակի։
Ա – ն ուղղակի է, որովհետև ուրիշ մարդու խոսքն է։
Բ – ն անուղղակի է, որովհետև հեղինակն է պատմում։

363. Տրված նախադասությունները բաժանիր Ա և Բ խմբերի։ Ի՞նչ սկզբունքով խմբերը ստացար։

            1. – Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
            2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
            3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
            – Լույսը ինչո՞ւ վառեցիր:
           
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
           
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
           
6. Ես կարդացի և ասացի.
            – Ոչինչ չեմ հասկանում:

            7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
           
8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
Ուղղակի – Լևոնը բարկացած ձայն տվեց, Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա, Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել։
Աննուղակի – Լույսը վառե՞մ,– հարցրի ես, Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է, Լույսը ինչո՞ւ վառեցիր, Ես կարդացի և ասացի, Ոչինչ չեմ հասկանում, Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է, Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք։

364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել: Ոշադրություն դարձրու նրան, թե որտեղ է գրված հեղինակի խոսքը։

            1. Ա. Ընկերս ասաց.
            – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
            Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց     ընկերս:
            Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ            պատկերասրահ ունի:
            2. Ա. – Քեռիս ասաց.
            – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից    հեռու խոսում են իրար հետ:
            Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ        հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
            Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,          – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Ա – շարքում կետադրաված է միջակետով, որովհետև ուղղակի խոսքը գրված է սկզբում։
Բ – շարքում կետադրված է ստորակետով և գծիկով, որովհետև ուղղակի խոսքը գրված է վերջում։
Գ – շարքում երկու կողմից կետադրված է ստորակետ գծիկով, որովհետև ուղղակի խոսքը գրված է մեջտեղում։

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):

            1. Փոքրիկը խնդրեց.
            – Իշխան, կա՞րող եմ գնալ այգի:
            2. -Ոչ, չես կարող,- անհանգիստ ասաց իշխանը, – կմոլորվես:
            3. – Չեմ մոլորվի, – բողոքեց տղան:
            4. – Բա, որ ճանապարհը կորցնես, – անհանգստացավ պապիկը:
            5. – Ես նրան կօգնեմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, – նա կարող է գնալ:

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա
) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

            Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

            1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, –             ցավով ասաց նավի հրամանատարը:
Նավի հրամանատարը ցավով ասաց․
Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, – ցավով ասաց նավի հրամանատարը, – բայց չեք վերջացրել նորոգումը
            2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-           անհամբերությամբ ասաց տղան:
Տղան անհամբերությամբ ասաց։
– Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, – անհամբերությամբ ասաց տղան, – ինքս նրան կբերեմ։։
            3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ        հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
Հյուրը հեռանալաիս ասաց։
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, – հեռանալիս ասաց հյուրը, – դա շա՜տ հետաքրքիր է։

May 15

Լեզվական աշխատանք

354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:

            Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
            Դաշտերից մի լուր եկավ: Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Դաշտերից մի լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են:
            Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր: Սարերը մնացել էին հեռվում:             (որովհետև)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում:
            Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը:          Գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները:
Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ: Տունը կողոպտել էին:
            Մի օր գործից տուն դարձավ ու, որ ի՜նչ տեսավ: Տունը կողոպտել էին:
            Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից: Նա ձեռքին ծաղիկների             փունջ ունի: (որը)
Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից, որը իր ձեռքին ծաղիկների փունջ ունի:

355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։

ա) Այնքան … որ, բ) և:
            Թագավորի ձայնը նվազում է, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Ես ընտրեցի <<որը>>, քանի, որ ամենաշատն է համապատասխանում նախադասությանը։

356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։

ա) Եվ, բ) իսկ
            Ահռելի որոտից պայթում էր երկինքը իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր  ներքև:
Ես ընտրեցի <<իսկը>>, քանի, որ ամենաշատն է համապատասխանում նախադասությանը։

357. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

            Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, նա պայքարելու է ցանկացած    հիվանդության դեմ:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ։
            Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում    ու առողջացնում է:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի։
            Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի            արշալույսին է տեսել:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից։
            Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք         գալու են իրենցից հետո:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին։
            Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն          պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:
  Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն պատերազմի մասին։
Այս բոլոր նախադասություննը դարձան պարզ։

358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):

            Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Կերակրի աղը պատրաստի սննտամթերք է։

           
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն նաև աղի լճերում:

            Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Այնտեղ աղը թանկարժեք է, մարդիկ սնունդն անալի են ուտում։

            Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ    ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի տանը պատմել են Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները։
            Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ         վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:

Աղը ու հացը, համարվել են կարևոր սննդամթերք, հյուրերին լավ վերաբերմունք արտահայտելիս։
            Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մարդու հետ պիտի մի փուտ աղ ուտես։
            Մի փութր շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի      քիչ ավելի ժամանակում:
Չնայած մի փութի շատ թվալուն երկու հոգով այդքան աղը կուտեն, մի տարուց քիչ ավելի ժամանակում: Բարդ նախադասությունները դարձան պարզ նախադասություններ:

May 14

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն – Եվա Գասպարյան (edublogs.org)

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Մանրադիտակ, Կլիմա, Գետեր, Բնագիտական փորձ։
Ես չէի ուզենա, ինչ որ բան ավելացնել։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ինձ համար ամենահետաքրքիր նյութներ – Մետաղային օգտակար հանածոներ
Ինձ համար ամենադժվարն էր – ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ինձ համար ամենահեշտ նյութներ – ԲԱԿԵՏԵՐԻԱՆԵՐ և ՍՆԿԵՐ
Համաշխարհային օվկիանոս
ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ
Գետեր
Ստորերկրյա ջրեր
Մետաղային օգտակար հանածոներ
Ճահիճներ
Գետեր
ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մանրադիտակ
Հողը և կենդանի օրգանիզմները
ԲԱԿԵՏԵՐԻԱՆԵՐ և ՍՆԿԵՐ
Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը
Կլիմա, դրա հիմնական տիպերը
Կլիմա
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ
ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ
Մթնոլորտի տաքացում

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ ծառերը կամ ծաղիկները տնկելուն, աղտոտած դպրոցը մաքրելուն և ծաղիկներ ջրելուն։
ծառերը կամ ծաղիկները տնկելուց ես սովորել եմ ինչպես ճիշտ տնկել ծառը և ինչպես ճիշտ ջրել։
Աղտոտած դպրոցը մաքրելուց ես սովորել եմ, որ չի կարելի աղտոտել մեր երկիրը։
Ծաղկները ջրելուց ես սովորել եմ ինչպես ճիշտ ջրել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
Բահ, եռատամ բրիչ, այգեգործական մկրատ, ծառի սղոց, քաղհանի գործիք, մանգաղ։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Բահ – հողում են փորում։
Եռատամ բրիչ – նրանով հավաքում են չորացած չյուղերը և տերևները։
Այգեգործական մկրատ – նրանով կտրում են բարակ ծառերի ճյուղերը և չորացած ծաղիկները։
Ծառի սղոց – նրանով սղոցում են ծառերը։
Քաղհանի գործիք – որով քաղում և հանում են մոլախոտերը։
Մանգած – խոտերը հնձում։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո կկարողանամ, օրինակ՝ եթե ինձ ինչ որ բնագիտական հարց տան ես կկարողանամ պատասխանել։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
Ես մասնակցել եմ 3 ֆլեշմոբի։

May 14

Մայիս ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո – մաթեմատիկա – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Մասնակցե՞լ ես «Ես կարողանում եմ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո – Ես կարողանում եմ – Եվա Գասպարյան (edublogs.org)։
    Ներկայացնում է տարվա ընթացքում իր ձեռքբերած մեդիահմտությունները՝
  • Օնլայն կամ ներռեբնած word-ով աշխատելու կարողություն: Տարվա ընթացքում ուսումնասիրած նյութերի վերաբերյալ, word-ով, փորձեք կազմել առաջադրանքներ:
  • geogebra ծրագրով աշխատելու կարողություն: Գծեք շրջանագիծ՝ ըստ կենտրոնի և շառավղի, 2 հատվող շրջանագծեր, 2 չհատվող շրջանագծեր, արտաքինից շոշափող շրջանագծեր, ուղիղ, 2 հատվող ուղիղներ, զուգահեռ ուղիղներ, հատված, ճառագայթ, սուր, բութ, փռված անկյուններ, բազմանկյուններ, խորանարդ:
  • google forms-ով աշխատելու կարողություն: Կազմեք մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ:
  • Օնլայն հարթակներով աշխատելու կարողություն: Quizizz.com կամ learning apps.org միջոցով կազմեք մաթեմատիկական խաղ-վիկտորինա կամ խաղ: Կարող եք առաջարկել նաև այլ օնլայն ծրագրային հարթակներ, որով կկազմեք ուսումնական խաղ:
    Արդյունքները տեղադրեք բլոգում:
  • Լրացրու բացթողումներդ:
    Ես չունեմ բացթողումներ
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո – Ինքնաստուգում – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
    Այո։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Սովորաբար կատարում առաջին և երկրորդ մակարդակը։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հիմնականում քննարկում եմ մայրիկիս կամ ուսուցչուհու հետ։
  • Գնահատիր մայիս ամսվա քո աշխատանքը՝ 1-10 միավորյաին համակարգով:
    Ես ինչ գնահատում եմ 9 միավոր։
  • Կատարո՞ւմ ես լրացուցիչ մաթեմատիկական աշխատանքներ:
    Ոչ։
  • Ի՞նչ կավելացնես հաշվետվությանդ:
    Ես ոչ մի բան չեմ ավելացնի։
May 14

Ես կարողանում եմ

Google հարցաթերթիկ – Եվա Գասպարյան (edublogs.org)

World – Եվա Գասպարյան (edublogs.org)

Մաթեմատիկական խաղ | Quizizz

geogebra ծրագրով գծեք շրջանագիծ՝ ըստ կենտրոնի և շառավղի, 2 հատվող շրջանագծեր, 2 չհատվող շրջանագծեր, արտաքինից շոշափող շրջանագծեր, ուղիղ, 2 հատվող ուղիղներ, զուգահեռ ուղիղներ, հատված, ճառագայթ, սուր, բութ, փռված անկյուններ, բազմանկյուններ, խորանարդ: