Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
Այո

  • մաթեմատիկա – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Արամազդ

    downloadԻնչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը:

    Մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»:Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը:Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում:Արամազդը բնութագրվում էր որպես «մեծ» և «արի» աստված և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», բոլոր աստվածների հայր, լիություն և առատություն պարգևող: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:

    Մայրցամաքներ, աշխարհամասեր

    75394-004-D63D96A5
    Pangea_animation_03

    Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

    Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

    Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

    Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

    Խմբային աշխատանք դպրոցում

    Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

     ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
    Ամեն ինչ լավ կլիներ, ոչ ոք չէր կարող լինել չար, կամ բարի որովհետև, բոլոր մարդիկ կլինեին միանման։

    բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:
    Վատ կլիներ որովհետև մարդիկ շատ շուտ կձանձրանային։

    Առասպել Վահագնի մասին

    index

    Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
    Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
    — Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
    Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

    Ինքնաստուգում

    1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
      62094
    2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
      100
    3. 9455 > 9445 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
      9455 > 9445, *=4
    4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
      569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
      նվազման կարգով 100005, 56963, 1586, 1568, 569, 39, 37, 19, 3, 1
    5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
      11 հատ՝
      10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20
    6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
      4334-433=3901
    7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
      123-23=100
    8. Համեմատի՛ր.
      34505 < 34805
    9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
      8·1000+4·10+5·1=8045
    10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
      գումարի տեսքով։
      49352=4×10000+9×1000+3×100+5×10+2×1

      Ես կատարել եմ գերեզանց բայց ինձ մի փոքր օգնել են

    Վ. Սարոյան. Ծիրանի ծառը

    Առաջադրանքներ

    • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:
      Ամբար-Զանազան մթերքներ պահելու տեղ։
      Մեծ էակ- Շնչավոր գոյացություն, արարած:
      Վեհանձն-Հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ մարդ:
      Լրագրավաճառ-Լրագրի համարները հատ-հատ վաճառող:
      Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:
      Քանի որ Հենդերսոնները չէին ստեղծել ծիրանի սերմը նրանք պարզապես աճեցրել էին այդ իսկ պատճառով չի համարվում գողություն։
    • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում:
      Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:
      Յուլիսիս, Լայոնել, Նիքի, Արա, Օգյուստ, Ալֆ, Շեկ, Հենդենսոն։ Բոլոր անունները գրվում են մեծատառով։
    • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:
      Չնայած որ նրանք գնում էին ծիրանի գողության, այնուամենայնիվ Օգին հաշվի առավ Յուլիսիսի տարիքը և չարհամարհեց Լայոնելին։ Իմ կարծիքով Օգին վատ առաջնորդ չէր։
    • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:
      Լայոնելը շատ բայրացակամ, ներողամիտ տղա էր։ Մի գուցե հերևանները նրան վատ էին ճանաչում։

    Կարգային միավորները

    1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
      գումարի տեսքով․

    Օրինակ՝

    1205=1·1000+2·100+5·1 

    • 236=2×100+3×10+6×1
    • 807=8×100+7×1
    • 4502=4×1000+5×100+2×1
    • 1561=1×1000+5×100+6×10+1×1
    • 46305=4×10000+6×1000+3×100+5×1
    • 75610=7×10000+5×1000+6×100+1×10
    • 400693=4×100000+6×100+9×10+1×3
    • 408964=4×100000+8×1000+9×100+6×10+1×4

    2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

    Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

    • 6· 1000+2·100+4·1=6204
    • 8· 1000+6·100+9·10+7·1=8697
    • 4· 1000+3·10+6·1=4036
    • 7· 10000+3·1000+2·10+5·1=73025
    • 4· 10000+3·100+2·10+4·1=40324
    • 3· 10000+3·1000+2·1=33002
    • 6· 100000+3·100+2·10+5·1=600325

    3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։
    994989

    4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։
    15112

    5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։
    10336

    6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:
    4508 կգրվի հարյուրավորների կարգում։

    7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։
    9945

    8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
    Կարգային միավորը տասնավորն է։

    9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

    ա)1

    բ)10

    գ)10000

    դ)200

    10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։
    50

    11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
    100000

    12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    13.Սիրելի սովորողներ, «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք ու տեղեկություններ հավաքեք  արաբական ու հռոմեական թվերի վերաբերյալ։

    14. 5×1000+8×100+5×10+7×1=5857
    4×1000+6×100+3×10+8×1=4638
    7×100000+2×1000+3×100+2×10=72320


    15. 4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 5 է, հազարավորը՝ 7, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6։
    67665:

    16. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։
    1000