Կոմիտաս վարդապետ

Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է 1869թ. Սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում։ Կոմիտասը երգիչ էր, երգահան, մանկավարժ, վարդապետ, բանահավաք և ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893թ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

1894թ. ստացել է Կոմիտաս անունը։ 1895թ.Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1896թ.-1899թ. ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում։ Նրա ստեղծագործությունները նոր էջ բացեցին պատմության մեջ։ Հայ հոգևոր երաժշտությանը Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում։ Նրա կարևոր գործերից է <<Պատարագ>>-ը արական կազմի համար։ Կոմիտասի ոճը յուրահատուկ էր իր տեսակի մեջ։ Նա մեծ ժառանգություն է թողել հայ աղգին։

Կոմիտասը մահացել է 1935թ.Փարիզում։