Պատմվածքներ
1.Արան թագավորն ու Անմահական այգին
Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։
էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։
Էսպես թագավորեց երկար ժամանակ։
Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։
2.ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ
Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:
- Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
Սիրտը ուզել – ինչ -որ բան կամենալ։
Սիրտը չհովանալ – բորբոքվել, ջղայնանալ։ - Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։
1) = Սիրտը բաց է:
2)Սիրտը կանգնել:
3)Սիրտը քաշվել:
4)Սիրտը լուռ մնալ:
5)Սիրտը դիպչել: - Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
Այգեպանները շատ չար և քարեսիրտ էին։ - Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
Պատմությունը կարդալիս զգացի տխրություն: - Գրի՛ր տրված բառերի կազմությունը` կին, խաղող, այգեպան, անթառամ:
Կին – պարզ։
Խաղող – ածանցավոր։
Այգեպան – բարդ։
Անթառամ – բարդ ածանցավոր։ - Գրի՛ր տրված բառերի հականիշները` պառավ,հրամայել, հավաքել, հիվանդանալ, անթառամ, աղքատ:
Պառավ – երիտասարդ։
Հրամայել – աղաչել։
Հավաքել – թափթփել։
Հիվանդանալ – առողջանալ։
Անթառամ – թառամած։
Աղքատ – հարուստ։ - Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:






