May 29

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք։

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են:

Գավիթ-մատենադարան

Դպրատուն-գրատուն – կից է Կաթողիկե եկեղեցուն հարավային կողմից: Հավանաբար կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ միաժամանակ, XII դարից ոչ ուշ: Հատակագծով ուղղանկյուն է, արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Կառուցված է մուգ կարմիր տուֆից: Ունի շքեղ հարդարված մուտք:

Սեղանատուն – գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է XIII դ., հավանաբար մինչև 1230-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, ներքուստ բաժանված երեք մասերի:

Ս. Աստվածածին եկեղեցի (փոքր եկեղեցի) – գտնվում է հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք: VI-VII դդ. կառույց է: Մնացել են հիմքերը (պահպանված պատերի բարձրությունը ներքուստ 10-15 սմ է): Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Խաչաթևերն արտաքուստ ներառված են յոթանիստ, իսկ արևմտյանը` ուղղանկյուն շրջագծի մեջ: Եկեղեցու հարավային կողմում, կից պահպանվել են այլ շինության մնացորդներ: Եկեղեցու շուրջը կան XIII դ. բնորոշ գեղաքանդակ խաչքարեր:

Գերեզմանատուն – գտնվում է վանական համալիրից հյուսիս: Կան XIII-XIV դդ. տապանաքարեր, խաչքարի բեկորներ, պատվանդաններ, գեղաքանդակ որմնափակ խաչքար: Վաղագույն տապանաքարը Սարգիս երեցինն է (1090 թ.):

Հիմնական գրականության

Պետրոսյանց Վ., Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1982, N 1:

Սարգսյան Գ., Թեղենյաց վանքի պեղումները, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1990, N 2:

Սարգսյան Գ., Արձանագրություն Թեղենյաց վանքից, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1977, N 8:



May 27

Մաթեմատիկայի ամփոփիչ հաշվետվություն

  • Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը: Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո կատարել եմ – մաթեմատիկա – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/
  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։
    Հիմնականում կատարում եմ առաջին և երկրորդ մակարդակները, սիրում եմ կատարել ընտանիքիս հետ։
  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։
    Մասնակցել եմ մասսամբ։
    Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։
    մաթեմատիկա – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։
    Ինջ ամենաշատը դուր է եկել <<Չորս կանգառ>> նախագիծը։
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
    Ես չեմ ուզում ինչ – որ բան առաջարկել։
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
    Ես կատարել եմ <<Չորս կանգառ>> նախագիծը – Մաթեմատիկայի Ելք ստուգատես։ Գործնական աշխատանք – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։
    Ես կարող եմ չափել երկնաչափական պատկերների պարագիծը և մակերեսը, կարող եմ ցատկել և չափել ցատկի երկարությունը և այլն։
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։
    Այո ես սիրում եմ մասնակցել գործանական պարապմունքներին, որովհետև ես դրանցից ստանում եմ գիտելիքներ։ Ես սովորել ինչպես չափել ինչ – որ բան։
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։
    Ես սովորել եմ Geogebra ծրագիրը և բացել եմ Gmail:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
    Այո կատարել եմ։
  • Տեղադրիր մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվության հղումը:
    Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Տեղադրիր մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվության հղումը:
    Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Տեղադրիր մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվության հղումը:
    Ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն – Եվա Գասպարյան (edublogs.org)
  • Տեղադրիր մաթեմատիկայի մայիս ամսվա հաշվետվության հղումը:
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    10 միավոր։
  • Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:
    Ինձ ամենաշատը դուր է եկել Կոտորակներ թեման։
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը:
    Ինձ ամենինչ դուր է գալիս ես չեմ ուզում ինչ – որ բան ավելացնել։
May 25

Ստորակետ 2

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր, ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձ և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2.  Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:
Ու, և շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, եթե նախադասության գոծողություն կատարողը փոխվում է։

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:
Մարդիկ։

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:
Արջերը։

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:
Կարկուտը։

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:
Պատերազմը։

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր: 
Հազրոն։

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին, ովքեր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես:

May 25

Я умею я могу

рассказывать о своих интересах.

умение чтения ( рассказать о прочитанных в последнее время книгах)
В последное время я читаю о русских сказках на уроке.

умение говорения ( на какие темы ты можешь говорить на русском языке)
Я могу говорить о себе о других, описать других и себя.

 умение обсуждения новостей (напиши, о каких новостях ты узнал, выскажись по этому поводу)
В последное время не было новостей.

умение создавать видео (помести какое-нибудь созданное тобой видео)
О. Туманян Лгун – Եվա Գասպարյան (edublogs.org)

умение свободно выражать свои мысли ( можете поместить удачный отрывок из написанного тобой сочинения)
Проект «Пасха» – Եվա Գասպարյան (edublogs.org)

Что вы любите делать? Что вы не любите делать?
Я люблю играть.
Я не люблю лгать.

.Кто ваши друзья? Какие они?
Мои друзья – Анна, Ева, Арши, Миа, Натали, Арианна, Элина, Алиса, Гор, Эрик.
Они – добрые, хорошие и весёлые.

Как называется ваш любимый фильм?
Мой любимый фильм это <<Чарли шоколадная фабрика>>
О чём вы мечтаете?
Я мечтаю стать художницей.

May 24

Что я умею

Что я умею.
Я умею – читать, писать, говорить, я понимаю – мультфильмы и фильмы на русском языке, я читаю книги на русском языке, слушаю русские песни и хорошо понимаю всё, я умею сосдавать видио на русском языке, я могу вырожать свои мысли на русском языке.

Я люблю – играть, рисовать, русский языке, плавоть, узнавать новое, путешествовать.

Я не люблю – ругатсья, лгать, спорить, писать на бумаге.

Кто мои друзья – Анна, Ева, Арши, Миа, Натали, Арианна, Элина, Алиса, Гор, Эрик.

Какие они – добрые, злые, хорошие, нервные.

Как называется мой любммый мультфильм – Прастоквашино, Сказочный патруль, Мимимишки, Один дома.

О чём я мечтаю о – путешествовать и рисовать разные картины.


May 24

Թեսթ 18

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    — ·  Այսօր, —կախված, բեղեր, անգամ։————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ             —շոգ———————————

բ/սոված              ——կուշտ——————————

գ/ուրախանալ    —տխրել———————————
դ/տաքանալ     ——սառչել———————————

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    —Իմ մայրիկը ունի ոսկի ձեռքեր։————————————————————————————————————————————————————————————————Ես ունեմ ոսկի վզնոց։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    —Գլուխ + վերև =գլխավերև բարդ բառ։———————————————
    —————————————————

——————————————————
——————————————————

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    —Գլուխ գովելը նշանակում է –  ինքն իրեն գովել, ինքնագովությամբ զբաղվել:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/—սուր – պարզ—————————
    բ/—սառցակտոր – բարդ—————————
    գ/—արևադարձ – բարդ —————————
    դ/—երկիր – պարզ։—————————
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

—————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի—————————————
    բ/Անունը կա———————————————
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      ——Քամի——————————
  • Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
    —Նրանք վախենում էին մտածել, որովհետև նրանց մտքեր սառչում էին օդում և բոլորը կարող էին կարդալ նրանց մտքեր։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    —Արևադարձում հրաշալի էր, որովհետև այնտեղ մտքեր չէին սառչում և բոլորը շատ ջերմ էին իրար հանդեպ։—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:

—Նա մտածում էր, որ —Ծով Ա.Ցուլը թմբլիկ է։—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    — Ինձ դուր չեկավ հեքիաթի ավարտը, որովհետև Օձ Ա. Ձուկը  և Ծով Ա. Ցուլը մեկը մյուսի մասին վատ բաներ էր մտածում:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    —Ես կցանկանայի ապրել Արևադարձում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում և այնտեղ բոլորը իրար հանդեպ ջերմ են։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
May 23

Լեզվական աշխատանք

2.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:
Ծերունին։

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:
Կարինեն։

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:
Կանայք։

Դ. Զորավարը հոգատար հայր էր:
Զորավարը։

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել քանի, որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն,

 ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ: