Ալարկոտ կենդանի

Չկա ավելի հաճելի բան, քան կենդանիների մասին հին ու բարի պատմությունները: Սակայն մենք պատրաստվում ենք պատմել ոչ թե ընտանի կենդանիների մասին, այլ այն կենդանիների, որոնք ապրում են արևադարձային անտառներում: Արևադարձային անտառների էկոհամակարգում ապրում են անհամեմատ ավելի մեծաթիվ բազմաբնույթ կենդանիներ, քան որևիցե այլ էկոհամակարգում: Նման մեծ բազմազանության պատճառներից մեկը մշտական տաք կլիման է:

Արևադարձային անտառները նաև ապահովում են ջրի և կենդանիների սննդի մեծ բազմազանության գրեթե մշտական առկայությունը: Ներկայացնում ենք այդ անտառների 10 զարմանահրաշ կենդանի  և նրանց կյանքից որոշ փաստեր: 

Արևադարձային անտառները նաև ապահովում են ջրի և կենդանիների սննդի մեծ բազմազանության գրեթե մշտական առկայությունը: Ներկայացնում ենք այդ անտառների 10 զարմանահրաշ կենդանիներից մեկին ՝ ալարկոտին։

Ալարկոտները ծայրահեղ դանդաղաշարժ կաթնասուններ են, որոնց կարելի է հանդիպել Կենտրոնական և Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Գոյություն ունի ալարկոտների երկու տեսակ՝ երկումատնյա և երեքմատնյա: Ալարկոտների մեծ մասը լինում են շան չափերի: Նրանք ունեն կարճ և հարթ գլուխ: Մորթին մոխրաշագանակագույն է, սակայն երբեմն այն մոխրականաչավուն երանգ է ձեռք բերում, քանի որ այս կենդանիներն այնքան դանդաղ են տեղաշարժվում, որ փոքրիկ դիմակավորված բույսերը հասցնում են աճել նրանց մորթու վրա: Ալարկոտները գիշերային կյանք են վարում և քնում են՝ շրջվելով և ստանալով գլանաձև տեսք, ինչպես նաև գլուխը դնելով իրար մոտ փաթաթված ձեռքերի և ոտքերի արանքում:

Թեսթ 12

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

– Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 – Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգառան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում ենտկլոր վայրենիներ:

– Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, ճանկռոտում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

– Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 – Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

– Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը:

– Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
        ______Հոգս_______________________

         ________Կախարդության_____________________

        ____________Կարճ_________________

        _________փորձում____________________

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      _____Կլոր________________                      __________շրջան__________

      ______Ծերուկ_______________                      _____ալևոր_______________

      ______Պարզ_______________                      ______վճիտ_______________

      ______Տկլոր_______________                      ______մերկ_______________

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ – պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի – գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա  ___Ծերուկը___________

  ստորոգյալ _զննում էր____________

8. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:
     ____ Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները: _____________________________________________________________________________

     _________________________________________________________________________________

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

 _____ Ծերուկը մտածեց, մտածեց,  բայց ոչ մի հնար չգտավ: _____________________________________________________________________________

10. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ                                       __վազել___________

        բ/ պատառ-պատառ անել           ___պատառոտել__________

       գ/ գուշակություն անել                  __գուշակել___________

       դ/ որոշում կայացնել                     ____որոշել_________

11. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
—Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

12. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

13.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
___Նա որոշեց լցնի գազանիկների վրա վհուկի արյունը, որի հետևանքով գազինիկները դարձան կարմիր ու տեսանելի:________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

14.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

——Նա ջրի կաթիլը նմանեցրեց Կոպենհագեն քաղաքի:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————