Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում
Երկուշաբթի․
Դպրոց չէի գնացել։
Երեքշաբթի․
Ճամբարային չորրորդ օրվա օրապատում
Չորեքշաբթի․
Ճամբարային հինգերորդ օրվա օրապատում
Հինգշաբթի․
Ճամբարային վեցերորդ օրվա օրապատում
Ուրբաթ․
Դպրոց չէի գնացել։
Երկուշաբթի․
Դպրոց չէի գնացել։
Երեքշաբթի․
Ճամբարային չորրորդ օրվա օրապատում
Չորեքշաբթի․
Ճամբարային հինգերորդ օրվա օրապատում
Հինգշաբթի․
Ճամբարային վեցերորդ օրվա օրապատում
Ուրբաթ․
Դպրոց չէի գնացել։
Այսօր մեր օրը շատ հետաքրքիր և ուրախ անցավ։ Առաջին ժամին բոլորով հավաքվեցինք և խաղացինք տարբեր խաղեր՝ «Ալիաս», «Լրտես» և այլ հետաքրքիր խաղեր։ Շատ զվարճացանք, միասին ծիծաղեցինք և լավ ժամանակ անցկացրինք։
Դրանից հետո մասնակցեցինք «Ինչպե՞ս էին նամակ գրում Ուրարտուի արքաները» նախագծին։ Մենք հանդիպեցինք ճարտարապետ Ռուբեն Սարգսյանի հետ, ով մեզ պատմեց Ուրարտուի թագավորության, սեպագիր գրության և հին ժամանակներում մարդկանց հաղորդակցվելու ձևերի մասին։ Ինձ համար շատ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես էին մարդիկ հազարավոր տարիներ առաջ կավե սալիկների վրա գրում իրենց մտքերը։
Այնուհետև սկսեցինք գործնական աշխատանքը։ Յուրաքանչյուրս ստացանք կավ և պատրաստեցինք փոքրիկ սալիկներ։ Սալիկների վրա գրեցինք մեր անունները և թողեցինք, որ չորանան։ Շատ հետաքրքիր էր սեփական ձեռքերով ստեղծել մի բան, որը նման էր հին ժամանակների գրություններին։
Հետո գնացինք ընտրության գործունեության։ Ես և իմ ընկերուհին ընտրեցինք կերպարվեստը։ Այնտեղ նկարում էինք, ստեղծագործում և հաճելի ժամանակ անցկացնում։
Օրվա վերջում վերադարձանք և վերցրեցինք մեր պատրաստած կավե սալիկները։ Շատ ուրախ էի, որովհետև կարողացա տուն տանել իմ պատրաստած աշխատանքը։ Ինձ շատ դուր եկավ այս օրը։
Այսօր անցավ շատ զվարճալի։
Առաջին երկու ժամերին դպրոցում բոլորով հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Կինո Հայաստան։
Այնտեղ մենք մտանք խանութ և գնեցինք քաղցրավենիքներ որպեսզի պիկնկին դրանք ուտենք։
Երբ հասանաք տեղ խոտի վրա փռեցինք ծածկոցը և հանեցինք մեր պայուսակներից մեր իրերը՝ սքեյթերը, ռոլիկները, գնդակ և այլն։
Դրանից հետո բոլորով սկսեցինք խաղալ։ Ես և իմ ընկերուհի Եվան ռոլիկ էինք քշում, մեր ընկերուհի Վանէն սքեյթ իսկ մնացած երեխաները գնդակով վոլեյբոլ էին խաղում։
Ոմանք գնացել էին ֆիլմ դիտելու։ Վերջին երկու ժամը անկացրեցինք շատ հետաքրքիր ձևով։
Մեր ընկերուհի Նինան բերել էի կիթառ, որով նա շատ գեղեցիկ ձևով նվագում էր, իսկ մենք այդ ժամանակ երգում էինք։
Վերջին ժամին բոլորով խաղացինք <<Ալիաս>> խաղը, ցավոք մեր թիմը պարտվեց բայց մենք չտխրեցինք քանի որ շատ լավ ժամանակ էինք անցկանում։
Ինձ շատ դուր եկավ այս ճամբարային օրը։
Այսօր ճամբարում շատ ուրախ օր ունեցանք։ Առաջին ժամին սովորում էինք տարբեր հույզերի մասին։ Հետո բաժանվեցինք խմբերի, և յուրաքանչյուր խմբի տրվեցին երկու հույզեր, որոնց մասին պետք է ֆիլմ նկարահանեինք։ Մեր խմբին բաժին էին ընկել կատաղությունն ու նեղվածությունը։ Մենք մտածեցինք սցենար, բաժանեցինք դերերը և սկսեցինք նկարահանումները։ Շատ հետաքրքիր և զվարճալի էր։
Դրանից հետո գնացինք խեցեգործության։ Այնտեղ պատրաստեցինք գեղեցիկ ամաններ և շատ հաճելի ժամանակ անցկացրինք։ Երբ ավարտեցինք, վերադարձանք և գնացինք վոլեյբոլ խաղալու։ Բոլորս մեծ հաճույքով մասնակցեցինք խաղին։
Այնուհետև բոլորս միասին հավաքվեցինք և լոտո խաղացինք։ Շատ ուրախ և զվարճալի էր։
Օրվա վերջում քննարկեցինք, թե ինչ խաղեր և հետաքրքիր միջոցառումներ կարող ենք կազմակերպել ճամբարի վերջին օրերին։ Այս օրը շատ հավանեցի, որովհետև այն լի էր հետաքրքիր զբաղմունքներով և լավ տրամադրությամբ։
Երկուշաբթի․
Ճամբարային առաջին օրվա օրապատում
Երեքշաբթի․
Ճամբարային երկրորդ օրվա օրապատում
Չորեքշաբթի․
Ճամբարային երրորդ օրվա օրապատում
Հինգշաբթի․
Ոչ աշխատանքային օր էր։
Ուրբաթ․
Չէի գնացել դպրոց․
Այսօր մեր օրը շատ ուրախ ու հետաքրքիր անցավ։
Առաջին ժամին մենք գնացինք խեցեգործության։ Երբ մտանք ներս, մեզ արդեն սպասում էր կավը։ Մենք սկսեցինք աշխատել կավի հետ։ Ձեռքերով սեղմում էինք, պտտեցնում էինք ու փորձում էինք տարբեր ձևեր ստանալ։ Ոմանց մոտ փոքրիկ աման էր ստացվում, ոմանց մոտ՝ ծիծաղելի փոքրիկ պատկերներ։ Երբ ինչ-որ բան չէր ստացվում, մենք նորից էինք փորձում ու շատ էինք ծիծաղում։ Բոլորս շատ էինք ուրախացել, որովհետև մեր ձեռքերով էինք ինչ-որ բան ստեղծում։
Երկրորդ ժամին ընկեր Արշակի հետ լուծում էինք տրամաբանական խնդիրներ։ Նա մեզ հետաքրքիր հարցեր էր տալիս, իսկ մենք մտածում էինք ու փորձում էինք ճիշտ պատասխան գտնել։ Երբեմն շատ դժվար էր թվում, բայց միասին քննարկում էինք ու վերջում գտնում էինք ճիշտ լուծումը։ Երբ ճիշտ էինք պատասխանում, բոլորս ուրախանում էինք ու ծափահարում էինք։
Վերջին ժամերին գնացինք եկեղեցու բակ։ Այնտեղ շատ լավ էր։ Մենք քշում էինք սքեյթ և ռոլիկներ, արագ սահում էինք ու փորձում էինք չընկնել։ Ոմանք շատ արագ էին քշում, ոմանք՝ զգույշ։ Նաև խաղում էինք գնդակ․ վազում էինք, գնդակը փոխանցում էինք ու շատ էինք ծիծաղում։ Բոլորը շատ ուրախ էին ու լավ ժամանակ էինք անցկացնում։
Օրվա վերջում միասին վերադարձանք դպրոց՝ հոգնած, բայց շատ ուրախ, որովհետև օրը շատ գեղեցիկ ու զվարճալի էր։
Այսօր մեր օրը շատ հետաքրքիր և ուրախ անցավ։ Առաջին ժամին մենք ընկեր Արշակօ հետ խաղում էինք տրամաբանական մաթեմատիկական խաղեր։ Ընկեր Արշակը մեզ տարբեր հարցեր ու առաջադրանքներ էր տալիս, իսկ մենք փորձում էինք ճիշտ պատասխանել։ Շատ հետաքրքիր էր, որովհետև երբեմն հարցերը դժվար էին, բայց մենք միասին մտածում էինք և լուծում գտնում։
Երկրորդ ժամին իմ ընկեր Ստելլան կազմակերպել էր «հույզեր» զգացմունքների խաղը։ Նա մեզ տարբեր զգացմունքներ էր ասում, իսկ մենք պետք է դրանք նկարեինք թղթի վրա։ Ես ընտրեցի վախ զգացմունքը և շատ գեղեցիկ նկար նկարեցի։ Ինձ շատ դուր եկավ իմ նկարը, որովհետև այն հետաքրքիր ու մի քիչ խորհրդավոր էր ստացվել։
Երրորդ ժամին բոլորս գնացինք մեր ընտրության գործունեությանը։ Չորրորդ ժամին ես գնացի իմ ընտրությանը, որտեղ տարբեր իրեր էինք պատրաստում։ Ես կավից բաժակներ էի պատրաստում։ Ես ու ընկերուհիներս միասին գնացինք, շատ լավ ժամանակ անցկացրինք, հետո վերադարձանք։
Վերջին ժամին ընկեր Ստելլաին ցույց էինք տալիս մեր աշխատանքներն ու նկարները, որոնք արել էինք։ Մենք նաև նկարագրում էինք, թե ինչ էինք նկարել և ինչու էինք այդպես պատկերել։ Բոլորը շատ ուշադիր լսում էին։
Ինձ այս օրը շատ դուր եկավ, որովհետև այն լի էր խաղերով, նկարելով և հետաքրքիր զբաղմունքներով։
Project – https://anahitmelkonyan20.wordpress.com/2026/05/17/what-does-my-name-mean-the-meaning-of-names/.
Hello everyone
My name is Yeva Gasparyan, and I am 13 years old. Today I want to tell you about my name and my Christian name.
Every name has its own meaning and story. Names can represent beauty, hope, kindness, strength, or bravery. They are an important part of our identity and culture.
My first name is Yeva. It is a beautiful and elegant name that is used in different cultures and countries. The name Yeva is connected with life and kindness. I like my name because it sounds soft, friendly, and memorable.
My Christian name is Anna. This name is very special to me. Anna is a well-known and beautiful name with a long history. It is connected with kindness, grace, and faith. I think it is a warm and meaningful name, and I am proud to have it as my Christian name.
My surname is Gasparyan. Armenian surnames are very important because they represent family traditions and history. I am proud of my surname because it connects me with my family and my culture.
I am 13 years old, and I enjoy learning new things, communicating with people, and expressing myself creatively. I think this project is very interesting because it helps students improve their English speaking skills and learn more about each other’s cultures and stories.
I believe names are more than just words. They tell stories about our families, traditions, and personalities. Learning about names helps us understand people better and create stronger connections with each other.
Thank you for listening!
Ճամբարի առաջին օրը շատ հետաքրքիր և ուրախ անցավ։ Առավոտյան, երբ մտա դասարան, ընկերներս ինձ անակնկալ արեցին և շնորհավորեցին իմ ծնունդը։ Նրանք բերել էին գեղեցիկ տորթ և մոմեր։ Բոլորս միասին ուրախ երգեցինք, ծափահարեցինք և շատ հաճելի խոսքեր ասացին ինձ։ Ես շատ ուրախ էի, որովհետև այդ պահը շատ ջերմ էր։
Հետո սկսվեց անգլերենի ժամը։ Անգլերենի ուսուցչուհին եկավ և սկզբում մեզ հետ քննարկեց մի հետաքրքիր նախագիծ։ Մենք խոսում էինք տարբեր գաղափարների մասին և մտածում, թե ինչպես կարող ենք ավելի գեղեցիկ ներկայացնել մեր աշխատանքը։ Դրանից հետո խաղացինք «փչացած հեռախոս» խաղը, բայց անգլերեն բառերով։ Խաղը շատ ծիծաղելի ու զվարճալի էր, որովհետև բառերը հաճախ փոխվում էին, և վերջում ստացվում էին լրիվ ուրիշ բառեր։
Անգլերենի ժամից հետո ընկեր Ստելլայի հետ միասին կատարեցինք շատ հետաքրքիր նախագիծ։ Մեր նախագիծը զգացմունքների և հույզերի մասին էր։ Մենք խոսում էինք տարբեր հույզերի մասին՝ ուրախություն, տխրություն, զարմանք, վախ և ուրիշ զգացմունքներ։ Մենք նաև նկարներ ու տարբեր օրինակներ օգտագործեցինք, որպեսզի նախագիծն ավելի հետաքրքիր լինի։
Մեզ մոտ եկել էր նաև ընկեր Արշակը, և մենք նրա հետ միասին լուծում էինք տրամաբանական հարցեր։ Հարցերը շատ հետաքրքիր էին և ստիպում էին մտածել։ Մենք միասին քննարկում էինք պատասխանները և փորձում ճիշտ լուծումներ գտնել։
Վերջում բոլորս միասին խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ։ Մենք քաշում էինք թղթիկներ, որոնց վրա գրված էին տարբեր էմոցիաներ։ Ամեն մեկը պետք է առանց բառերի՝ միայն շարժումներով, դեմքի արտահայտություններով և դիմախաղով, ցույց տար այդ հույզը, իսկ մյուսները պետք է գուշակեին։ Խաղի ընթացքում բոլորս շատ էինք ծիծաղում և ուրախանում։
Օրվա վերջին երկու ժամերին ֆիզկուլտուրա արեցինք։ Մենք տարբեր խաղեր խաղացինք, վազեցինք և շատ ակտիվ ժամանակ անցկացրինք։ Օրվա վերջում բոլորս արդեն հոգնած էինք, բայց նաև շատ ուրախ, որովհետև ճամբարի առաջին օրը անցել էր շատ հետաքրքիր, զվարճալի և անմոռանալի։

Մաուրից Կոռնելիս Էշերը հոլանդացի նկարիչ-գրաֆիկ էր, որը ծնվել է 1898 թվականի հունիսի 17-ին Նիդերլանդների Լեուվարդեն քաղաքում։ Նա հայտնի դարձավ իր անսովոր և մտածելու տեղիք տվող աշխատանքներով, որտեղ միավորում էր արվեստը և մաթեմատիկան։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են անհնարին շինություններ, անվերջ աստիճաններ, ձևափոխվող պատկերներ և տարածական խաբկանքներ։
Էշերի վաղ աշխատանքները հիմնականում բնանկարներ էին․ նա նկարում էր բույսեր, միջատներ և Իտալիայի քաղաքները։ Սակայն Իսպանիայում Ալամբրայի մավրիտանական զարդանախշերը տեսնելուց հետո սկսեց հետաքրքրվել երկրաչափական պատկերներով և խճանկարներով։ Հետագայում հենց դրանք դարձան նրա արվեստի գլխավոր առանձնահատկությունը։
Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Նկարող ձեռքեր», «Ջրվեժ», «Վերելք և վայրէջք», «Մետամորֆոզներ» և «Ցերեկ և գիշեր» ստեղծագործությունները։ Այս նկարներում Էշերը ցույց էր տալիս տարածության, հեռանկարի և տրամաբանության խաղերը։ Օրինակ՝ «Ջրվեժ» նկարում ջուրը կարծես անվերջ վերադառնում է նույն տեղը, իսկ «Վերելք և վայրէջք» աշխատանքում մարդիկ քայլում են աստիճաններով, որոնք իրականում չեն կարող գոյություն ունենալ։
Էշերի արվեստը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն նկարիչների, այլ նաև մաթեմատիկոսների և գիտնականների վրա։ Նրա աշխատանքները հաճախ օգտագործվում են մաթեմատիկայի, երկրաչափության և օպտիկական խաբկանքների օրինակներ բացատրելու համար։ Նա համարվում է օպտիկական արվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։
Էշերը կյանքի վերջին տարիներին արդեն համաշխարհային ճանաչում ուներ։ Նա մահացել է 1972 թվականի մարտի 27-ին Նիդերլանդներում։ Այսօր նրա ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում և շարունակում են զարմացնել մարդկանց իրենց յուրահատուկ գաղափարներով ու անհավանական պատկերներով։