Ածական
Այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկայի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`խոշոր աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարցերին: Ինչպիսի՞ երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի՞ շենք-բարձրահարկ շենք….
Առաջադրանքներ՝
1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։
Նկար – գեղեցիկ, գունավոր, հետաքրքիր։
Այգի – կանաչ, խնամված, ծաղկավոր։
Ծաղիկ – բուրավետ, գույնզգույն, նուրբ։
Գիրք – հետաքրքիր, ուսուցողական, հաստ։
Գորգ – փափուկ, գունավոր, մեծ։
2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը: Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում։ Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր։
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը։
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը։
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին։
Ընկերները փոքրամարմին առիթով վիճել էին և բաժանվել իրարից։
3.Դուրս գրիր բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:
Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ։
4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:
Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարություն:
Հնություն – հին։
Մեծություն – մեծ։
Լավություն – լավ։
Երջանկություն – երջանիկ։
Հնչեղություն – հնչեղ։
Ագահություն – ագահ։
Ստորություն – ստոր։
Հաջողություն – հաջող։
Լայնություն – լայն։
Երկարություն – երկար։
Կատարիր առաջադրանքները
- Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:
Մաքուր, ավելի մաքուր, ամենամաքուր։
Կաղ, ավելի կաղ, ամենակաղ։
Հին, ավելի հին, ամենահին։
Կարմիր, ավելի կարմիր, ամենակարմիր։
Դաժան, ավելի դաժան, ամենադաժան։
Կարճ, ավելի կարճ, ամենակարճ։
2. Դուրս գրել ածականները և գոյականները:
Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)
Գոյական – հրամանատարը, ընկեր, վտանգ։
Ածական – սիրելի։
Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)
Գոյական – Անահիտը, լույս, շշուկ։
Ածական – հեռվում, փոքրիկ։
Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)
Գոյական – անձրև, հիշողություն։
Ածական – հորդառատ, հաճելի։
Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)
Գոյական – Մարգարիտա, քրոջ, սեր։
Ածական – կրտսեր, ջերմ։
Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական)
Գոյական – ծաղիկներ, զույգ։
Ածական – գունավոր, գեղեցիկ։
3. Բառերը հոգնակի դարձնել:
Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան, տղա, աստղ, գնդակ, գլուխ:
Մարդ – մարդիկ։
Դաս – դասեր։
Սյուն – սյուներ։
Ձուկ – ձկներ,
Մատ – մատներ։
Ձեռ – ձեռքեր։
Ոտ – ոտքեր։
Հարս – հարսներ։
Գրատուն – գրատներ։
Ձեռագիր – ձեռագրեր։
Պատմագիր – պպատմագրեր։
Հեռախոս – հեռախոսներ։
Մարդասապան – մարդասպաններ։
Տղա – տղաներ։
Աստղ – աստղեր։
Գնդակ – գնդակներ։
Գլուխ – գլուխներ։
4.Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները:
Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:
Անձնանիշ – ռուսներ, մայրիկ, դասընկեր, օդաչու։
Իրանիշ – քաղաք, Հայաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, լավություն: