УРОК 1ПОГОДА И КЛИМАТ. ЭКОЛОГИЯ. ГЛОБАЛЬНОЕ ПОТЕПЛЕНИЕ
Бесконечно разнообразны пейзажи нашей планеты. Здесь и горы, и леса, и озёра, и реки, океаны и пустыни.
Рассмотрите фотографии и подберите для каждой подходящее название. Слова для справок: арктическая пустыня, тундра, тайга, пустыня, лес, степь.
2. а) Прочитайте текст и скажите, в чём разница между словами погода и климат. Погода – это состояние атмосферы в течение короткого периода времени, обычно дня или около того. Климат – это средние погодные условия, которые наблюдаются в определённом месте в течение ряда лет.
б) Подберите для каждого из слов подходящее объяснение: климат — это … погода — это … Слова для справок: состояние атмосферы (воздуха); погодные условия, характерные для данной местности.
Климат это погодные условия, характерные для данной местности. Погода это состояние атмосферы (воздуха).
в) Температура воздуха, а также по՛чвы (հողի) и воды в большинстве стран измеряется в градусах температу՛рной шкалы՛ Це՛льсия (˚С). Ноль этой шкалы соответствует температуре, при которой тает лёд, а +100˚С — температуре кипения воды. Однако в США и некоторых других странах используется шкала Фаренге՛йта (˚F). На этой шкале между точками таяния льда и кипения воды 180˚. Ноль на шкале Цельсия соответствует +32˚ шкалы Фаренгейта, а +100˚С = +212 ˚F. По материалам интернета
3. Прочитайте текст. Как влияет изменение климата на Сахару?
САХАРА
Саха՛ра — самая большая жаркая пустыня на Земле. Название «Сахара» происходит от древнеарабского слова «сахра» — «красно-коричневая». Она занимает около 30% площади Африки и по размерам почти равна территории США. Расположена Сахара на севере Африки. Под песками Сахары располагаются большие запасы подземных вод. Эти подземные бассейны обеспечивают водой оа՛зисы. Оазис — это участок пустыни, где имеется родник или небольшое озеро и богатая растительность. Сахара превратилась в пустыню примерно пять миллионов лет назад. Зимой температура составляет +13°C. Летом в пустыне бывает жарко.
Температура поднимается до +57°C. Песок может прогреваться до 70- 80°C. Учёные считают, что в ближайшие сто лет глобальное потепление может изменить климат Сахары. Пустыня со временем позеленеет из-за увеличения количества дождей.
По материалам интернета
1) Как вы думаете, сможет ли пустыня Сахара стать зелёной и покрыться травой и кустарниками? Да, возможно. Учёные считают, что из за глобального потепления в Сахаре может увеличиться количество дождей, и пустыня постепенно может стать более зелёной. 2) Можно ли в наше время найти неизвестные виды животных? Да, можно. На Земле ещё есть малоизученные места, поэтому учёные иногда находят новые виды животных.
4. Сахара — крупнейшая жаркая пустыня (8,6 млн км²)занимающая треть Африки.Которая 6000 лет назад была зеленой саванной. Она удивительна перепадами температур от +58°C до заморозков наличием снега на дюнах огромными подземными запасами воды и тем, что её пыль удобряет леса Амазонки.
ЗАНИМАТЕЛЬНЫЕ ФАКТЫ О ПУСТЫНЕ САХАРА
Самая засушливая: Некоторые районы пустыни не видели дождя более 20–30 лет.
Бывшая жизнь: Тысячи лет назад здесь были озёра и леса о чем свидетельствуют наскальные рисунки с изображением бегемотов и крокодилов.
Не только песок: Покрыта песком (эрги) только на 30%остальная часть — это каменистые плато (хамады) и гравийные равнины (реги).
Климатические контрасты: Зимними ночами температура может опускаться ниже нуля ,а в 1922 году в Ливии была зафиксирована температура .
Снег и иней: В горных районах Сахары (нагорье Ахаггар) иногда выпадают снега по утрам на песке образуется иней.
«Великая рукотворная река»: Под Сахарой находится Нубийский водоносный слой — гигантский источник пресной воды используемый в Ливии.
Уникальные жители: Красные сахарские муравьи умеют «считать» свои шаги, чтобы найти дорогу домой и ориентируются по углу Солнца.
Дерево Тенере: До 1973 года здесь росло самое одинокое дерево в мире — единственное в радиусе 200 км, которое сбил пьяный водитель.
Размер и население: По площади сопоставима с США или Бразилией,но население составляет всего около 2 млн человек (0,4 чел./км²).
Пылевое удобрение: Ежегодно ветер переносит миллионы тонн пыли из Сахары через Атлантику, удобряя почву тропических лесов Амазонки.
5. Прочитайте текст
ЭКОЛОГИЯ, ОКРУЖАЮЩАЯ СРЕДА И ЭКОЛОГИЧЕСКОЕ ПРЕСТУПЛЕНИЕ
Сегодня слово «эколо՛гия» можно услышать часто. А что это слово значит? Экология – это наука, которая изучает отношения между всеми существами, живущими на нашей планете и окружающей средой. Слово экология произошло от греческого слова «ойкос», что означает «дом». Мы должны сохранить наш общий «дом», планету Земля, и всех живущих на планете существ. В последнее время учёные говорят о глобальном потеплении и том вреде, который человек нанёс природе. Заводы и фабрики, автомобили с их бензиновыми двигателями стали главной причиной загрязнения атмосферы. Уничтожение лесов приводит к тому, что вымирают многие виды животных и растений. Много экологических проблем и у нас в Армении. Пока каждый из нас не поймёт, что бросать бутылку, обёртку от конфеты или жвачку на улице, не убирать за собой после отдыха на природе – экологическое преступление, мы не сможем говорить о здоровой окружающей среде в нашей стране. Помните! Оставленная бумага может пролежать два года, консервная банка – девяносто лет, полиэтиленовые пакеты – более двухсот лет, стекло – более тысячи лет. Земля – наш общий дом. Берегите его!
По материалам интернета
6. Ответьте на вопросы.
1.Как влияет человек на экологию нашей планеты? Человек загрязняет природу. Заводы, фабрики и автомобили загрязняют воздух, а вырубка лесов уничтожает животных и растения. 2. Почему нельзя оставлять бумагу, консервные банки, полиэтиленовые пакеты и стекло в местах отдыха на природе? ельзя оставлять мусор, потому что он очень загрязняет природу. 3. Почему мы должны беречь нашу планету? Мы должны беречь планету, потому что Земля наш дом и от неё зависит жизнь людей, животных и растений.
7. Замените следующие словосочетания одним словом .
Рисунки в книге, журнале – иллюстрации. Товарищ по работе – коллега. Популярная игра на льду – хоккей. Спортивный бег – марафон. Сотрудник газеты, журнала – журналист.
8. Расставить буквы и прочесть названия 5 животных:
Նյութերը, որոնցից կազմված են ֆիզիկական մարմինները, իրենց հերթին կազմված են մասնիկներից` մոլեկուլներից:
Մոլեկուլները բաժանելի մասնիկներ են, դրանք կազմված են ավելի փոքր մասնիկներից` ատոմներից:
Ատոմ հունարեն նշանակում է անբաժանելի. քիմիական ճանապարհով այն չի բաժանվում, սակայն ֆիզիկական ճանապարհով այն բաժանվում է առավել փոքր, այսպես կոչված տարրական մասնիկների:
Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից:
Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից` պրոտոններից և զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց լիցք չունեցող մասնիկներից` նեյտրոններից:
Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմի միջուկի բաղադրության փոփոխություն տեղի չի ունենում:
Միջուկի շուրջը առկա էլեկտրոնների թիվը հավասար է միջուկում առկա պրոտոնների թվին, հետևաբար, ատոմն էլեկտրաչեզոք է: Պրոտոնների թիվը հավասար է միջուկի դրական լիցքին կամ քիմիական տարրերի պարբերական համակարգում այդ տարրի ատոմային համարին (կարգաթվին):
Նեյտրոնները, տեղավորվելով դրական լիցքավորված պրոտոնների միջև, խոչընդոտում են նրանց փոխադարձ վանումը: Նեյտրոնների թիվը ատոմի միջուկում պրոտոնների թվից կամ մեծ է, կամ էլ հավասար:
Ատոմի զանգվածը հիմնականում պայմանավորված է միջուկի զանգվածով:
Ի՞նչ է ատոմը։ Ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկն է, սակայն ֆիզիկապես բաժանելի։
2. Ո՞ր մասնիկներից է կազմված ատոմը։ Ատոմը կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից պրոտոններից, բայց լիցք չունեցող մասնիկներից նեյտրոններից:
Ի՞նչ է նշանակում, որ ատոմը էլեկտրականորեն չեզոք է։ Դա նշանակում է, որ ատոմում պրոտոնների և էլեկտրոնների քանակը հավասար է, դրա համար էլ ընդհանուր լիցք չունի։
Որտե՞ղ են գտնվում պրոտոնները և նեյտրոնները։ Պրոտոններն ու միջուկները գտնվում են միջուկի ներսում։
Ի՞նչ լիցք ունի էլեկտրոնը։ Էլեկտրոնը ունի բացասական լիցք։
Ի՞նչ է կոչվում ատոմի կենտրոնական մասը։ Կենտրոնական մասը կոչվում է միջուկ։
Ինչպե՞ս է ձևավորվում ատոմի էլեկտրոնային թաղանթը։ Բացասական էլեկտրոնները ձգտում են դեպի միջուկի ներսի դրական պրոտոններին, և ձևավորվում էլեկտրոնական թաղանթ։
Ինչո՞վ են տարբերվում պրոտոնները և նեյտրոնները։ Պրոտոնները դրական եմ իսկ նեյտրոնները բացասական։
Ինչպե՞ս է կապված տարրի ատոմական համարը պրոտոնների քանակի հետ։ Տարրի ատոմական համարը հավասար է այդ տարրի ատոմի միջուկում գտնվող պրոտոնների քանակին։
Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային:
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։ Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։
Գործնական աշխատանք
1. Թվականները գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝ կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։ Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։ Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
երեք կիլոմետր – քանակական
վեց հարյուր քառասունմեկ – վեց հարյուր վաթսունմեկ – քանակական
վեց հարյուր հիսուներկու – քանակական
վեց հարյուր քառասուներեք – քանակական
տասներորդ դար – դասական
չորրորդ – հինգերորդ դարեր – դասական
յոթաստիճան – քանակականից կազմված ածական
հազար ինը հարյուր հինգ – քանակական
երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդ մետր – կոտորակային
չորս – քանակական
վեցական սյուն — բաշխական
2. Գրե՛լ բառերով։ 9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։
9 — ինը
12 – տասներկու
99 – իննսունինը
50 – հիսուն
60 – վաթսուն
70 – յոթանասուն
80 – ութսուն
100 – հարյուր
1938 – հազար ինը հարյուր երեսունութ
II — երկրորդ
III — երրորդ
IV — չորրորդ
3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ (արմատական): 1. տասնինը, երեսուն, ինը 2. քառասուն, մեկ, հազար 3. յոթ, միլիարդ, հարյուր 4. տասը, երկու, տասնմեկ 5. ինը, միլիարդ, քսանչորս 6. տասնութ, քսանութ, հարյուր 7. տասնմեկ, երեսուն, երեք 8. տասը, երկու, տասնմեկ
1.Ի՞նչ է կլիմայական գոտին և ի՞նչ սկզբունքով են դրանք առանձնացվել։ Կլիմայական գոտի դա Երկրի մեծ տարածք, որտեղ եղանակային պայմանները նման են։
2.Ինչպե՞ս են տարբերվում հիմնական և անցումային կլիմայական գոտիները։ Հիմնականում մեկ օդային զանգված է գերակշռում, անցումայինում տարվա ընթացքում փոխվում են։
3.Քանի՞ կլիմայական գոտի է առանձնացվում։ 7 կլիմայական գոտի։
4.Որոշել’ ո՞ր կլիմայական գոտում է գտնվում Հայաստանը։ Հայաստանը գտնվում է մերձարևադարձային գոտում։