Լեզվական աշխատանք

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
– Ոչի՛նչ, դեռ խակ է:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:

Ձին գնաց ու պատմեց մարդուն:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:

Հետո շունն ու եզը հերթով եկան:

Ուղտը պատասխանեց.
            – Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:

Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա
) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի     մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն         առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ    ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում            առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Ես առնետն եմ։ Ես ապրում էի մի հոգևորականի տանը։ Ես ու հոգևորականը արդեն ընկերացել էինք։ Նա ինձ կերկրում էր և խնամում։ Մի գիշեր ես արթնացա մի տարօրինակ հոտից։ Ես նկատեցի, որ տուն այրվում է։ Ես շուտ գնացի ննջասենյակ, որ արթնացնեմ հոգևորականին, բայց նա չէր արթնանում։ Ես նրան կծեցի, որ արթնանա և նա արթնացավ։ Նա կարծես զայրացած էր։ Բայց, որ տեսավ տունը այրվում է ինձ գրկեց և շնորհակալություն հայտնեց։

Ես հոգևորականն եմ։ Ես ապրում էի միայնակ, քանի իմ տանը չհայտնվեց մի առնետ, քանի որ ես չունեի շատ ընկերներ ես նրա հետ ընկերացա։ Ես նրան կերակրում էի և խնամում։ Մի գիշեր ես արթնացա սաստիկ ցավից։ Ցավ զգացի այտիս մեջ։ Դա առնետն էր ինձ կծել։ Ես շատ էի զայրացել։ Ես տեսա թե ինչպես է տունս այրվում։
Ես վերցրեցի նրան և շուտ դուրս գնացի։ Նրան շնորհակալություն հայտնեցի և գրկեցի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *