Անի մայրաքաղաք

Անի, միջնադարության հայկական ավերված բերդաքաղաքը, որը նաև մայրաքաղաքներից մեկն է եղել ՝․ կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին։ Այժմ այն բնակեցված չէ։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարից։ Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերիի են վերցվում։ Անին հայտնի է որպես <<հազար ու մի եղեկեցիների քաղաք>>, որոնցից առավել հայտնի էր Մայր տաճարը։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ և հասարակական կառույցներ։ Անին լքվել է 1319թ․ երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս։ 16 – րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ 2016 – թ․ Անի մայրաքաղաքի ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային մշակութային ժառանգություն ցանկում։

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Բակտերիաները դրանք մանր օրգանիզմեր են ՝ մանրէները։ Լինում են օգտակար բակտերիաներ որոնք բուժում են մարդուն, իսկ լինում են բակտերիաներ որոնք վնաս են հասցնում մարդկանց։ Սնկերը լինում են տարբեր ձևերի լինում են բուժիչ և ոչ, օրինակ ՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
    Մի շարք հիվանդությունների (դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ և այլն) դեպքերում օրգանիզմի ընդհանուր ծանր ախտահարումը չի ուղեկցվում հարուցիչ բակտերիաների տարածմամբ (սկզբնական տեղադրման հատվածից)։ Օրինակ՝ դիֆթերիայի ժամանակ հարուցիչը հայտնաբերվում է քթաըմպանում և շնչափողում, իսկ ախտահարվում են սրտամկանը, նյարդերը և մակերիկամները։
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Քանի որ, սնունդը ընդունելուց հետո ատամների արանքում մնում են ուտելիքի մնացորդներ, և ատամները մաքրելուց հետո նրանք մաքրվում են այդ մնացերդներից, և ալյլևս բակտերիաներ չեն մնում։

Թեստ 11

Հովհաննես Թումանյան Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:      
Զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ։

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
Դեպք – պատահար
ուրախ – զվարթ
վարկյան – ակնթարթ
զիլ -սուր։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/անզգույշ-ածանցավոր

  գ/փոքրիկ-պարզ

  դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:
Ծիծեռնակ – ծիծեռնակներ։
Ձու – ձվեր։
վարկյան – վարկյաններ։
կատու – կատուներ։

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-գոյական

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-ածական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից։
 

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։

9. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։

10. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակները ետ են վերադառնում այնտեղ, որտեղ չվել են տաք երկրներ։

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

12. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

13. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին, որովհետև ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Երկարագուլպա Պիպին

Գլուխ 7 մաս 1

Նրա ձեռքին հովանոց կար։ Նա ոտքերը չկպցնելով լարին սկսեց զարմանալի վարժություններ անել, պտույտներ ցուցադրել։ Բայց երբ նա վերադարձավ Պիպին արդեն այնտեղ կանգնած էր։ Հիմա՞ ինչ ես ուզում։ Էլվերիրան առանց որևէ բան ասելու գնաց։ Տնօրենը նորից թիկնապահներին ուղակեց, որ Պիպիին կրկեսից դուրս հանեն։ Սակայն հանդիսատեսը սկսեց բղավել։
— Թող նա մնա։ Մենք ուզում ենք նրան նայել։ Պիպին այնպես ցատկեց լարի վրա Էլվերիայից ավելի լավ ցուցադրեց այդ ելույթը։ Կրկեսի տերը, իհարկե, բոլորովին գոհ չէր և ուզում էր ազատվել նրանից։ Պիպին մի լավ զվարճացրեց բոլորին և որոշեց վերադառնալ Թոմիի և Անիկայի մոտ։ Հետո սկսվեց հաջորդ համարը և դուրս եկավ մի ուժեղ , հաղթանդամ և բարի տղամարդ։ Տնօրենը ասաց, որ ով կկարողանա հաղթի նրան կստանա 100 կրոնա։ Պիպին, իհարկե, չվարանեց և մտավ հրապարակ։ Տնօրենը զայրացավ և ասաց, – սա քեզ համար խաղալիք չէ։ Պիպին շրջանցեց նրան և մոտեցավ ուժեղ մարդուն։ Պիպին նախազգուշացրեց և հարձակվեց։ Նախքան մարդիկ կհասկանային, թե ինչ է կատարվում Պիպին մարդուն պառկացրեց գորգին։ Պիպին մի քանի անգամ բռնեց և պառկացրեց գորգին ՝ զվարճացնելով մարդկանց։ Բոլորը ծափահարեցին և հիացան Պիպիով։ Թոմին ասաց, որ Պիպին ամենալավն էր։