Ուսումնական գարուն

 Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

1)Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոներից մեկը դա Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության, ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկի 7 շաբաթ տևած Մեծ պասի շրջանը։ Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում բուն զատկական կիրակի օրը։
Մեր ընտանիքում այդ տոնը շատ են սիրում և անհամբեր սպասում են։ Մենք գնում ենք եկեղեցի, մասնակցում ճրագալույսի պատարագին և վառած մոմի հետ գալիս ենք տուն, և վառում մեր տան մոմերը։ Ինչպես բոլոր ընտանիքներում մենք նույնպես ներկում ենք ձվերը և այդ ժամանակ ես նույնպես մասնակցում եմ այդ արարողությանը։ Այն ինձ շատ դուր է գալիս։ Հատկապես գեղեցիկ են ստացվում կարմիր գույնի ներկած ձվերը։ Մայրիկը պատրաստում է ավանդական ուտեստներ ՝ չամիչով և չրերով փլավ, տապակում է շուշանը, ինչպես նաև եփում ձուկը։ Պարտադիր սեղանին լինում է կարմիր գինի, գաթա կամ չամիչով հացաբուլկեղեն։ Զատկի սեղանին լինում է մոմեր, զատիկի և ձվիկի տեսքով գեղեցիկ կոնֆետներ։ Ցորենից աճեցնում ենք ածիկ և գունավոր ձվերը դնում մեջը։ Երեկոյան մենք ավանդական սեղանի շուրջ գինի ենք խմում, համտեսում այդ հրաշալի ուտեստները և կռվացնում ձվերը։
Այդպես մենք նշում ենք Սուրբ Հարության տոնը։

  • 2)Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում:

    Սուրբ Էջմիածին։

    Մենք ամեն տարի Զատիկի տոնին գնում ենք եկեղեցի։ Այս անգամ մենք գնացինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մի քիչ քայլեցինք տաճարի այգում։ Եկեղեցում կից կա փոքրիկ սրահ որտեղ վաճառում են եկեղեցական հին իրեր, որտեղ մենք գնեցինք կավից պատրաստած մի քանի իրեր։ Որից հետո մոմ վառեցինք եկեղեցում։
     Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։