Լեզվական աշխատանք

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը։
Արեգակը շիկացրեց։
Շիկացրեց։
            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին գետափ։
Արձանը տեղափոխեցին գետափ։
Արձանը տեղափոխեցին։
Տեղափոխեցին։
            Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:
            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին այդ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին գիտնականին:
Երկար հիշեցին գիտնականին:
Երկար հիշեցին։
Հիշեցին։
          Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը հնազանդորեն փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ոտքերի առաջ։
Փռվեց ոտքերի առաջ։
Փռվեց առաջ։
Փռվեց։

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար։
Դու հեռվից եկար։
Դե եկար։
Եկար։
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք:
Մենք հուսահատ սպասում էինք։
Մենք սպասում էինք։
Սպասում էինք։
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք:
Պայմանը մոռացե՞լ էիք:
Մոռացե՞լ էիք:
            Ի՜նչ լավ ժամանակ հասար:
Լավ ժամանակ հասար:
Լավ հասար։
Հասար։
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշաց աշնան քամուց:
Անտա՛ռ, խշշաց աշնան քամուց:
Անտա՛ռ, խշշաց քամուց:
Անտառը խշշաց։
Խշշաց։
            Նա քեզ կանչում է:
Քեզ կանչում է:
Կանչում է:
            Դու ինչո՞ւ չես լսում:
Ինչո՞ւ չես լսում։
Չես լսում։
Լսում։

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Ստորոգյալն նախադասության գլխավոր անդամն է, որովհետև եթե չլիներ ստորոգյալը նախադասությունը չէր կարող կազմվել։

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Շները հաչում են:
            Մարդ անցավ:
            Մեքենան սլանում էր:
           Ընկերներդ կանչեցի՞ն:

Եզակիի դեպքում գործողություն է կատարուն մեկ գոյական, իսկ հոգնակիի դեպքում մի քանի գոյական։

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

Եզակիի դեպքում գործողություն է կատարուն մեկ գոյական, իսկ հոգնակիի դեպքում մի քանի գոյական։

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Տղան համարձակ առաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցում դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթր շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:

            Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

Գրեցի հոգնակի երբ գործողությունը կատարեցին մի քանի գոյական։

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Գայանե եկեղեցի

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։