January 15

Իմ շաբաթը

Հիմա մեզ մոտ ճամբարային ամիս է, և դասերը մի փոքր փոփոխվել են։ Այս շաբաթ անցավ շատ հետաքրքիր։ Մայրենիի ժամանակ մենք սովորեցինք <<Ազգային խաղեր>>։ Մեզ մոտ մրցույթ էր երկու թիմերի միջև։ Մենք խաղացինք, ընթերցեցինք և քննարկեցինք այդ խաղերը։ Չորեքշաբթի յուրաքանչյուրը ունի իր գիրքը, որը կարդում և հետաքրքիր հատվածները քննարկում ենք։ Հետո պատումի տեսքով ներկայացնում ենք ուսուցչուհուն։ Շաբաթվա վերջին օրը մեզ տրվեց ժամանակ, որի ընթացքում մենք պետք է արտասանեինք անգիր և հաղթում էր այն աշակերտը, որ տեղավորվում էր ժամանակի մեջ։ Հետո խաղացինք <<Ազգային խաղեր>>, որը նույնպես շատ հետաքրքիր էր։ Այսպես ավարտվեց մեր այս շաբաթը։

January 15

Երկարգուլպա Պիպին

Գլուխ 4 մաս 3

Պիպին տխրեց, բայց վեր կացավ և ասաց։
— Գիտես եթե մեկի մայրիկը հրեշտակ լինի, հայրիկն էլ սևամորթների թագավոր, ինքն էլ ամբողջ կյանքը ծովի վրա անցկացրած լինի՝ էլ որտեղից իմանա այդ ամենը։ Ուսուցչուհին հասկացավ աղջկան և ասաց, որ մի քիչ մեծանա կարող է գալ դպրոց։ Պիպին դուրս եկավ դպրոցից և ցատկեց ձիու մեջքին։ Երեխաները խմբվեցին նրա շուրջ, որ շոյեն ձիուն ու տեսնեն, թե ոնց է Պիպին մեկնելու։ Ես Արգենտինայի դպրոցներին ծանոթ եմ, — ասաց Պիպին։ Այ էնտեղ պետք է սովրեիք։ Նրանց մոտ ձմեռային արձակուրդին հաջորդում է Զատիկի արձակուրդը, երբ դա էլ վերջանում է, նորից սկսվում է ամառվա արձակուրդը։ Ամառվա արձակուրդն էլ վերջանում է նոյեմբերի 1-ին, հետո կարգին տանջվում են, մինչև որ նոյեմբերի 11-ին սկսվում է ձմեռային արձակուրդը։ Բայց դա էլ ոչինչ, որովհետև դաս չեն ունենում։ Արգենտինայում արգելված է դաս անելը, մեկ-մեկ պատահում է, որ մի երեխա թաքուն դաս է անում պահարանում, բայց վա՛յ նրան եթե հանկարծ մայրը բռնի։ Նրանց դպրոցում ո՛չ թվաբանություն կա, ո՛չ տառեր են սովորում։
— Լավ, բա այդ դեպքում ինչ են անում դպրոցում, — ասաց մի փոքրիկ տղա։
— Կոնֆետ են ուտում, — ասաց Պիպին։ Իսկ ուսուցչուհին կոնֆետի թղթերն է բացում։ Պիպին հրաժեշտ տվեց բոլորին։ Նա ձիուն դարպասից դուրս բերեց և ծիծաղելով գնաց։