Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան

Մենք այսօր այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան։ Լուսիկ Ագուլեցին Հ․Հ մշակույթի վաստակավոր գործիչ է, հայ նկարչուհի և ազգագրագետ։ Ծնվել է Մայիսի 31-ին 1946թ, Վերին Ագուլիսում, որը գտնվում է Նախիջևանում։ 1953թ ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Այստեղ սովորել է, ավարտել և դարձել Հայաստանի նկարիչների միության ադամ։ Լուսիկ Ագուլեցին ունեցել է շատ ցուցահանդեսներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մրցանակներն ու պարգևները, բավականին շատ են։ 2014թ արժանացավ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալին։ Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվեց տուն թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Այդ թանգարանում մենք տեսանք նրա կտավները, որոնք շատ հետաքրքիր էին։ Ծանոթացանկքքանդակների, նրա ստեղծած զարդերի և տիկնիկների հետ։ Տեսանք ազգային տարազներ, որոնց վրա հին հայկական զարդանախշեր էին։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես շատ բաներ իմացա և սովորեցի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *