Հարցազրույց Միկի Մաուսի հետ

Տեղեկություն նրա մասին։

Միկի Մաուս (անգլ.՝ Mickey Mouse, բառացի մկնիկ Միկի), մուլտհերոսՈւոլթ Դիսնեյ ընկերության և, ընդհանրապես, ամերիկյան մշակույթի խորհրդանիշերից մեկը։ Անիմացիոն ֆիլմերի մարդանմանացված մկնիկի տեսքով նշանավոր հերոս է, ստեղծման ամսաթիվը համարվում է 1928 թ. մայիսի 15-ը, երբ առաջին անգամ Միկի Մաուսը երևաց «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմի մեջ։

Հաճախ են հանդիպում ընկերներ Դոնալդն ու Պլուտո անունով շնիկը։ Բացի նրանցից՝ միկին ունի ընկերուհի՝ Միննի անունով, նրա կրտսեր եղբոր անունը Մորտի է, իսկ կռվարար ու աղմկոտ բարեկամներն էլ Մայկլ և Մայլո Ֆիլդմաուսներն են։

Կերպարմուկ
Սեռարական
Տարիք96
Մազերսև
Աչքերսև
ԲարեկամներՄաքս (հայր),
Մերի (մայր),
Մայք (հորեղբայր,
Մաքսի մեծ եղբայրը),
Մարկ (պապիկ),
Միյա (տատիկ),
Մորտի (հարազատ փոքր եղբայր),
Միլտոն (դվոյուռոդնի փոքր եղբայր),
Մարտի (տրոյուռոդնի փոքր եղբայր),
Օսվալդ (խորտ մեծ եղբայր),
Մայկլ (յեգան),
Մայլո (յեգան),
Մորտի (յեգան),
Ֆրեդի (յեգան),
Մինի Մաուս (կին),
Պլուտո (շուն)



Եվա։ Ողջյուն Միկի։

Միկի։ Ողջյուն Եվա։

Եվա։ Ինչպես ես։

Միկի։ Լավ։

Եվա։ Կարող եմ քեզ մի քանի հարց տալ։

Միկի։ Այո, լսում եմ։

Եվա։ Դու քանի տարեկան ես։

Միկի։ Ներկայիս 96 տարեկան եմ և ծնվել եմ 1928 թ. Նոյեմբերի 18 – ին։

Միկի։ Իսկ դու քանի տարեկան ես։

Եվա։ Ես 11 տարեկան եմ և ծնվել եմ 2013 մայիսի 24 – ին։ Իսկ դու ինչով ես սիրում զբաղվել։

Միկի։ Ես սիրում եմ ճամփորդել, ընկերներիս և բարեկամներիս հետ խաղալ, պատրաստել համեղ ուտեստներ և այլն։

Եվա։ Իսկ դու ինչ ես սիրում ուտել։

Միկի։ Ես սիրում եմ ուտել կաթնամթերք, օրինակ ՝ պանիր, կաթ, թթվասեր և այլն։

Միկի։ Երբ, որ դու մեծանաս ինչ ես ուզում դառնալ։

Եվա։ Ես ուզում եմ դառնալ Նկարչուհի, քանի որ շատ եմ սիրում նկարել։

Միկի։ Ես էլ եմ շատ սիրում նկարել։

Հարցազրույց։







Լեզվական կարողություններ և հմտություններ


Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Կատուն հասավ Բոլոնիա։
Ուրախ ավարտ։
Կատուն գիշերեց մի հյուրանոցում։ Առավոտյան նա խնդրեց, որ իրեն ձկան հարյուրավոր տեսակները բերեն, որ նա համտեսի։ Նա կերավ և քնեց։ Նա արթնացավ և գնաց ծովում լողանալու և նա հանդիպում է իր նման կատվի, որի հագին կար վարդագույն լողազգեստ, ծղոտից գլխարկ և սև ակնոցներ։ Նա լողանում էր ծովում։ Երբ, որ նրանք իրար տեսան, նրանք սիրահարվեցին միմյանց և ամուսնացան Բոլոնիայում։ Նրանք ունեցան երեք ձագ – Բելլան, Միան և Դավիթը։ Նրանք ապրում էին երկար և համերաշխ։

Տխուր ավարտ։
Երբ նա հասավ Բոլոնիա մտածեց, թե ո՞րտեղ պետք է գիշերի։ Կատուն չուներ գումար և անձնագիր, որպեսզի գիշերեր կենդանիների հյուրանոցում։ Խեղճ կատուն հասկացավ, որ պետք է մնա փողոցում։ Կատուն գտավ ոչ մարդաշատ մի տեղ, որտեղ կար մեծ ծառ, և քնեց այնտեղ։ Լուսաբացին Բոլոնիայի թափառական կենդանիներ հավաքող մեքենան գտավ կատվին և տարավ կենդանիների ապաստան։ Թե ի՞նչ եղավ խեղճ կատվի այդպես էլ չիմացանք։

Middle school and me

I think Middle School will be very good. I know a few things about school. I know that we will learn new subjects there. Classes will be 1-8 hours. Also, I know that we will have various sports events there, for example, judo, fencing, gymnastics, basketball, etc. I think the teachers there will be good too. I would very much like the teachers there to be our same teachers, but time goes by, we grow up and we have to pass new subjects, because we have to get new knowledge. Also, we will have a selection activity. There we will have design, pottery, gymnastics, etc. My favorite place in middle school is the Fencing classroom.

«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Սասնա Ծռեր. Փոքր Մհերի և Ագռավաքարի մասին

«Սասնա Ծռեր» էպոսի վերջին ՝ չորրորդ ճյուղի գլխավոր հեսրոսը Դավթի որդի Փոքր Մհերն է: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա ուժեղ հարված հասցրեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Ուսումնառության 5 տարիներ


Ես սովորում եմ 3 – րդ դասարանից։
Ես հաճախել եմ այս դպրոցը։

Ես երբեք չեմ մոռանա ուսուցիչներին, որովհետև նրանց շատ եմ սիրում։

Ես երբեք չեմ մոռանա մեր ճամփորդությունները, խաղերը, չեմ մոռանա ճամբարները, ուսուցիչներին:

3-րդ դասարնցիներին սպասվում է մի քանի առարկաների ավելուցում և հանդիպում նոր ուսուցիչների հետ։ Նրանք պետք է ավելի լավ սովորեն և ավելի շատ աշխատել։

Ես դպրոցում չունեմ տնկած ծառ։

Մեր դպրոցը։
Արևմտյան դպրոց – պարտեզ – Եվա Գասպարյան (edublogs.org)

Մենք կարծում ենք, որ Եվան շատ է սիրում դպրոցը և ակտիվություն է ցուցաբերում իր ուսումնական գործունեություն մեջ։ Աշխատում է չբացակայել և հետ չմնալ դպրոցում տեղի ունեցող բոլոր միջոցառումներից։ Եվային հատկապես շատ է դուր գալիս ընտրության գործունեությունը։ Սիրում է դասընկերերին և ուսուցիչներին։ Եվան փորձում է մաքսիմալ կատարել իր առաջադրանքները և գոհացնել ուսուցիչներին։ Սիրում է ճամփորդությունները և ամեն անգամ մի նոր բան է սովորում։
Կարծում ենք, որ կստանա համապատասխան գիտելիքներ և կօգտագործի իր հետագա մասնագիտության մեջ։ Ամենակարևորը լավ մարդ կդառնա

Ճանապարհ, ժամանակ, արագություն

Խնդիրներ

  1. Գնացքը  9  ժամում միևնույն արագությամբ անցավ 540  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
    540:9=60 կմ/ժ

  2. Ավտոմեքենան  11  ժամում միևնույն արագությամբ անցավ 770  կմ ճանապարհ՝ առանց դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։
    770:11=70կմ/ժ

  3. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։
    65×7=455կմ


  4. Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
    13×4=52կմ


  5. Նարեի  տնից մինչև դպրոց  360  մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։
    360:40=9 մ/ր

  6. Սևանից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկ երկրորդը՝ 65 կմ։
    75×9 = 675
    65×9 =585
    675 – 585 = 90կմ/ժ

  7. Աշտարակից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  5 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ երկրորդը՝ 60  կմ։
    55×5 = 275
    60×5 = 300
    300-275 = 25կմ/ժ

  8. Բեռնատարը  250 կմ  ճանապարհի  առաջին 120կմ-ն  անցավ  60 կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 65 կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը   քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
    250-120=130
    120:60=2
    130:65=2
    2+2=4ժ

    9. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    Նարեկը  տնից մինչև դպրոց  270  մ է։ Նա դպրոց է գնացել 90 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։
    270:90=3մ/ր



Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն