ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
    Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: 
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս
    Կաթ և միս տալիս է կովը։
    Ձու և միս տալիս է հավը։
    Ոչխարը գառը և ուղտը տալիս են բուրդը։

Կախարդական քաղաքը

Լինում է չի լինում հեռավոր հյուսիսում մի կախարդական քաղաք է լինում։ Քաղաքը շատ տարօրինակ էր, որովհետև այնտեղ ամեն ինչ սառն էր։ Քաղաքը սառույցից էր և մարդիկ նույնպես սառած էին։ Շենքերը, ուտելիքները, մարդկանց հագուստը նույնպես սառույցից էր։ Միա անունով մի աղջիկ պատահական հայտնվում է այդ քաղաքում։ Աղջիկը շատ է զարմանանում, որ այդտեղ ամեն ինչ սառույցից էր։ Նա տեսնում է, որ արև չկա, որ բնություն չկա։ Ծառեր և ծաղիկներ նույնպես չկան։ Նա հարցնում է մարդկանց, ի՞նչպես կարող են ապրել առանց արևի։ Մարդիկ ասում են, որ չգիտեն ինչ է արևը, ծառը ծաղիկը։ Միան այս ամենը տեսնելով չի ցանկանում մնալ այդ քաղաքում և շուտ հեռանում է այդտեղից։ Միակ բանը, որն իրեն դուր էր եկել այդ քաղաքում ՝ պաղպաղակն էր, որը շատ համեղ էր և կար ամենուրեք։

Երկարագուլպա Պիպին

Իմ կարդացած գրքերից ամենաշատը ինձ դուր եկավ Աստրիդ Լինդգրենի <<Երկարագուլպա Պիպին>> ստեղծագործությունը։ Գիրքը պատմում է չարաճճի և հսկա ուժի տեր աղջկա մասին։ Աղջիկը 7 տարեկան էր, որը կորցրել էր ծնողներին և ապրում էր մենակ։ Բայց նա ուներ կենդանիներ ՝ կապիկ և ձի որոնց հետ ապրում էր առանձնատանը։ Աղջիկը շրջել էր աշխարհով մեկ նավաստիների հետ և նրանցից շատ բան սովորելով դարձել էր ազատ և ինքնուրույն։ Նա վառ երևակայություն ուներ և շատ էր սիրում զվարճանալ։ Նա շատ ուժեղ կամքի տեր և հնարամիտ էր։ Նրանից շատ բան կարելի է սովորել։ Պիպիի համար ոչ մի դժվար բան չկար։ Նա ոչինչի մասին չէր մտածում և տեղում լուծում է առաջացած խնդիրը։
Ես խորհուրդ կտամ, որ կարդաք այս գիրքը, որը ձեզ շատ բան կսովորեցնի։ Այն զվարճալի և արկածներով լի գիրք է։

Հարցազրույց Միկի Մաուսի հետ

Տեղեկություն նրա մասին։

Միկի Մաուս (անգլ.՝ Mickey Mouse, բառացի մկնիկ Միկի), մուլտհերոսՈւոլթ Դիսնեյ ընկերության և, ընդհանրապես, ամերիկյան մշակույթի խորհրդանիշերից մեկը։ Անիմացիոն ֆիլմերի մարդանմանացված մկնիկի տեսքով նշանավոր հերոս է, ստեղծման ամսաթիվը համարվում է 1928 թ. մայիսի 15-ը, երբ առաջին անգամ Միկի Մաուսը երևաց «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմի մեջ։

Հաճախ են հանդիպում ընկերներ Դոնալդն ու Պլուտո անունով շնիկը։ Բացի նրանցից՝ միկին ունի ընկերուհի՝ Միննի անունով, նրա կրտսեր եղբոր անունը Մորտի է, իսկ կռվարար ու աղմկոտ բարեկամներն էլ Մայկլ և Մայլո Ֆիլդմաուսներն են։

Կերպարմուկ
Սեռարական
Տարիք96
Մազերսև
Աչքերսև
ԲարեկամներՄաքս (հայր),
Մերի (մայր),
Մայք (հորեղբայր,
Մաքսի մեծ եղբայրը),
Մարկ (պապիկ),
Միյա (տատիկ),
Մորտի (հարազատ փոքր եղբայր),
Միլտոն (դվոյուռոդնի փոքր եղբայր),
Մարտի (տրոյուռոդնի փոքր եղբայր),
Օսվալդ (խորտ մեծ եղբայր),
Մայկլ (յեգան),
Մայլո (յեգան),
Մորտի (յեգան),
Ֆրեդի (յեգան),
Մինի Մաուս (կին),
Պլուտո (շուն)



Եվա։ Ողջյուն Միկի։

Միկի։ Ողջյուն Եվա։

Եվա։ Ինչպես ես։

Միկի։ Լավ։

Եվա։ Կարող եմ քեզ մի քանի հարց տալ։

Միկի։ Այո, լսում եմ։

Եվա։ Դու քանի տարեկան ես։

Միկի։ Ներկայիս 96 տարեկան եմ և ծնվել եմ 1928 թ. Նոյեմբերի 18 – ին։

Միկի։ Իսկ դու քանի տարեկան ես։

Եվա։ Ես 11 տարեկան եմ և ծնվել եմ 2013 մայիսի 24 – ին։ Իսկ դու ինչով ես սիրում զբաղվել։

Միկի։ Ես սիրում եմ ճամփորդել, ընկերներիս և բարեկամներիս հետ խաղալ, պատրաստել համեղ ուտեստներ և այլն։

Եվա։ Իսկ դու ինչ ես սիրում ուտել։

Միկի։ Ես սիրում եմ ուտել կաթնամթերք, օրինակ ՝ պանիր, կաթ, թթվասեր և այլն։

Միկի։ Երբ, որ դու մեծանաս ինչ ես ուզում դառնալ։

Եվա։ Ես ուզում եմ դառնալ Նկարչուհի, քանի որ շատ եմ սիրում նկարել։

Միկի։ Ես էլ եմ շատ սիրում նկարել։

Հարցազրույց։







Լեզվական կարողություններ և հմտություններ


Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Կատուն հասավ Բոլոնիա։
Ուրախ ավարտ։
Կատուն գիշերեց մի հյուրանոցում։ Առավոտյան նա խնդրեց, որ իրեն ձկան հարյուրավոր տեսակները բերեն, որ նա համտեսի։ Նա կերավ և քնեց։ Նա արթնացավ և գնաց ծովում լողանալու և նա հանդիպում է իր նման կատվի, որի հագին կար վարդագույն լողազգեստ, ծղոտից գլխարկ և սև ակնոցներ։ Նա լողանում էր ծովում։ Երբ, որ նրանք իրար տեսան, նրանք սիրահարվեցին միմյանց և ամուսնացան Բոլոնիայում։ Նրանք ունեցան երեք ձագ – Բելլան, Միան և Դավիթը։ Նրանք ապրում էին երկար և համերաշխ։

Տխուր ավարտ։
Երբ նա հասավ Բոլոնիա մտածեց, թե ո՞րտեղ պետք է գիշերի։ Կատուն չուներ գումար և անձնագիր, որպեսզի գիշերեր կենդանիների հյուրանոցում։ Խեղճ կատուն հասկացավ, որ պետք է մնա փողոցում։ Կատուն գտավ ոչ մարդաշատ մի տեղ, որտեղ կար մեծ ծառ, և քնեց այնտեղ։ Լուսաբացին Բոլոնիայի թափառական կենդանիներ հավաքող մեքենան գտավ կատվին և տարավ կենդանիների ապաստան։ Թե ի՞նչ եղավ խեղճ կատվի այդպես էլ չիմացանք։

Middle school and me

I think Middle School will be very good. I know a few things about school. I know that we will learn new subjects there. Classes will be 1-8 hours. Also, I know that we will have various sports events there, for example, judo, fencing, gymnastics, basketball, etc. I think the teachers there will be good too. I would very much like the teachers there to be our same teachers, but time goes by, we grow up and we have to pass new subjects, because we have to get new knowledge. Also, we will have a selection activity. There we will have design, pottery, gymnastics, etc. My favorite place in middle school is the Fencing classroom.

«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։