Անի մայրաքաղաք

Անի, միջնադարության հայկական ավերված բերդաքաղաքը, որը նաև մայրաքաղաքներից մեկն է եղել ՝․ կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին։ Այժմ այն բնակեցված չէ։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարից։ Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերիի են վերցվում։ Անին հայտնի է որպես <<հազար ու մի եղեկեցիների քաղաք>>, որոնցից առավել հայտնի էր Մայր տաճարը։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ և հասարակական կառույցներ։ Անին լքվել է 1319թ․ երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս։ 16 – րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ 2016 – թ․ Անի մայրաքաղաքի ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային մշակութային ժառանգություն ցանկում։

Սուրբ Հարության տոն – (Զատիկ)

Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոներից մեկը դա Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության, ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկի 7 շաբաթ տևած Մեծ պասի շրջանը։ Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում բուն զատկական կիրակի օրը։
Մեր ընտանիքում այդ տոնը շատ են սիրում և անհամբեր սպասում են։ Մենք գնում ենք եկեղեցի, մասնակցում ճրագալույսի պատարագին և վառած մոմի հետ գալիս ենք տուն, և վառում մեր տան մոմերը։ Ինչպես բոլոր ընտանիքներում մենք նույնպես ներկում ենք ձվերը և այդ ժամանակ ես նույնպես մասնակցում եմ այդ արարողությանը։ Այն ինձ շատ դուր է գալիս։ Հատկապես գեղեցիկ են ստացվում կարմիր գույնի ներկած ձվերը։ Մայրիկը պատրաստում է ավանդական ուտեստներ ՝ չամիչով և չրերով փլավ, տապակում է շուշանը, ինչպես նաև եփում ձուկը։ Պարտադիր սեղանին լինում է կարմիր գինի, գաթա կամ չամիչով հացաբուլկեղեն։ Զատկի սեղանին լինում է մոմեր, զատիկի և ձվիկի տեսքով գեղեցիկ կոնֆետներ։ Ցորենից աճեցնում ենք ածիկ և գունավոր ձվերը դնում մեջը։ Երեկոյան մենք ավանդական սեղանի շուրջ գինի ենք խմում, համտեսում այդ հրաշալի ուտեստները և կռվացնում ձվերը։
Այդպես մենք նշում ենք Սուրբ Հարության տոնը։

Սուրբ Հարություն տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Սուրբ Հարություն տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:Advertisements

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով։

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Էրեբունի թանգարան

Մարտի 17 – ին ընկեր Արմինեյի և ընկեր Սոնայի հետ այցելեցինք Էրեբունի թանգարան։ Մենք պետք է պեղումներ կատարեինք, բայց քանի որ եղանակը անձրևոտ էր, դա մեզ չհաջողվեց։ Էրեբունի թանգարանը ամենակարևոր թանգարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1968թ․ Արին Բերդի բլրի վրա, որի տեղում մ․թ․ ա․ 782 թ․ Էրեբունի ամրոցն էր։ Մենք բարձրացանք շատ երկար աստիճաններով։ Մենք տեսանք հսկայական հավաքածու՝
կերամիկա, անոթներ, ապակիներ, բրոնզե թևնոցներ, հողում թաղված կարասներ, և ագատե ուլունքներ։ Այնտեղ կար հատված, որը բնակավայր է։ Այն գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ որի նյութական արժեքները և բնակավայրի մնացորդները պահպանվել են։ Հետո մենք գնացինք Վարդավառի լիճ և այգի։ Այս թանգարանի գտածոները պատմում է միջնաբերդի կյանքի, նրա բնակիչների, ճաշակի և սովորությունների մասին։ Այնպես որ, սա շատ հետաքրքիր վայր է այցելելու և ուսումնասիրելու Երևանի պատմությունը։


Հին հայկական արհեստներ

Գորգագործություն

Գորգ,զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդմետաքսվուշբամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և
գունային կառուցվածքով։



Կավագործությամ

Խեցեգործություն, նաև բրուտագործությունկավագործությունկավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։

Հին հայկական արհեստներ

Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը:Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի 

Բուրվառ (արծաթ, XVIII դար, Մայր աթոռ Սբ Էջմիածին)

արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին:

Առասպելներ արևի և լուսնի մասին

Համացանցից որոնել, գտնել արևի և լուսնի մասին այլ առասպելներ, տեղադրել բլոգներում, ներկայացնել բանավոր:

Արևն ու լուսինը քույր-եղբայր են. արևը եղբայրն է, լուսինը՝ քույրը։ Առաջներում քույրը եղբոր հետ է գալիս-գնալիս եղել, բայց որովհետև շատ գեղեցիկ է եղել, չար աչք է դիպել նրան, և նա հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ։ Այդ դեպքից հետո լուսինը խնդրում է եղբորը՝ ծակել այն մարդու աչքերը, ով իրեն կնայի, որպեսզի իրեն այլևս չար աչք չդիպչի և իր հիվանդության վրեժը լուծվի։

Արևի և լուսնի մասին եղել են տարբեր պատկերացումներ, մի դեպքում արևը տղա է, լուսինը՝ աղջիկ, որոնք կամ թագավոր ու թագուհի են, կամ էլ սիրահար զույգ։ Իսկ մեծ մասամբ նրանք քույր ու եղբայր են, ընդ որում, արևը քույրն է, լուսինը՝ եղբայրը։

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

Առասպել արևի և լուսնի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։