Ճամբարային օրապատում 17.01.2023

Մեր օրը սկսվեց այսպես, մեզ ուղարկեցին մի ցանկ, որտեղ դրված էր մի հեքաթ, <<Նոր տարվա գիշեր>>։ Մենք կարդացինք այդ հեքիաթը։ Հետո իմ ընկերուհի Ալիսան առաջարկեց խաղալ իր ստեղծած խաղը։ Ընկեր Արմինեն առաջարկեց ստեղծել նույն խաղը ուղղակի հայրենագիտական հարցերով։ Ինձ մոտ այդքան էլ լավ չստացվեց։ Մեզ օգնում էին ընկեր Արմինեն և Ալիսան։ Հետո մենք ընկեր Սոնայից խնդրեցինք հոլեր որպեսզի խաղանք։ Մենք շատ խաղացինք, և հետո որոշեցինք խաղալ աքլորակռիվ։ Մեզ շատ դուր եկավ։ Ամեն մեկս պայքարում էինք մեր ընկերոջ համար։ Հետո մենք գրեցինք մեր օրվա պատումները քանի որ մոռացել էինք գրել այն։ Իսկ հետո մենք գնացինք բակ միասին խաղալու։ Իմ օրը անցավ շատ հետաքրքիր։

Ճամբարային օրապատում 16.01.2023

Մեզ մոտ ճամբարային ամիս է, այդ պատճառով մենք բաժանվել ենք ջոկատների։ Մեր ջոկատը հավաքվեց ռուսերենի կաբինետում։ Սկզբում մենք գրեցինք Անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական շրջան։ Հետո մենք նախագիծ իրականացրեցինք ընկեր Էլինայի հետ։ Ընկեր Էլինան ցանկ էր դրել, որտեղ կային հին ռուսական գրքեր, մենք պետք է մեկը ընտրեինք և վիդիոնյութի տեսքով ներկայացնեինք։ Հետո եկավ ընկեր Սոնան և մենք սկսեցինք խաղալ ազգային խաղեր։ Առաջինը խաղը աքլորակռիվներ, իսկ երկրորդը՝ հոլն էր։ Հետո եկավ ընկեր Գրետան, մենք պատրաստեցինք լոգո։ Ինձ շատ հետաքրքիր էր այդ աշխատանքը։ Օրվա վերջում տղաները գնացին ֆուտբոլ խաղալու իսկ աղջիկները դիտելու։ Իմ օրը շատ հետաքրքիր անցավ։

Անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն – Եվա Գասպարյան
Դասարան – 4.3 դասարան
Ջոկատ – 3-րդ ջոկատ
Ջոկատավարներ – Էլինա Սիմոնյան, Արմինե Գոգինյան
Երկարօրյա ճամբար – չեմ օգտվում

Իմ շաբաթը

Հիմա մեզ մոտ ճամբարային ամիս է, և դասերը մի փոքր փոփոխվել են։ Այս շաբաթ անցավ շատ հետաքրքիր։ Մայրենիի ժամանակ մենք սովորեցինք <<Ազգային խաղեր>>։ Մեզ մոտ մրցույթ էր երկու թիմերի միջև։ Մենք խաղացինք, ընթերցեցինք և քննարկեցինք այդ խաղերը։ Չորեքշաբթի յուրաքանչյուրը ունի իր գիրքը, որը կարդում և հետաքրքիր հատվածները քննարկում ենք։ Հետո պատումի տեսքով ներկայացնում ենք ուսուցչուհուն։ Շաբաթվա վերջին օրը մեզ տրվեց ժամանակ, որի ընթացքում մենք պետք է արտասանեինք անգիր և հաղթում էր այն աշակերտը, որ տեղավորվում էր ժամանակի մեջ։ Հետո խաղացինք <<Ազգային խաղեր>>, որը նույնպես շատ հետաքրքիր էր։ Այսպես ավարտվեց մեր այս շաբաթը։