Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

Դուրս գրել անծանոթ բառերը։
Մշուշ- մառախուղ, մեգ։
Շղարշ-թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք:
Խաշամ-ծառերից թափված աշնան տերև։
Որոտալ-դղրդալ։
Կծկվել- կծիկ դառնալ, կծիկի ձև ընդունել:

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ…
Սպիտակ մառախուղը գնում է խշխշան տերևների մոտ։

Ամպը լեզուն կուլ է տվել…
Ամպը ցրտից չի կարող գոռալ։

Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
Ցերեկները կարճացել են, իսկ գիշերները երկարել։

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
 Մշուիշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:
Մշուշ-մառախուղ
խաշամ -թափանցիկ
անհամարձակ-համարձակ չէ
որոտալ -դղրդալ

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
    Ես տեսնում եմ աշնանային վառ գույներ։
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:
    Լսում եմ տերևների խշխշոց և քամու սուլոց։

5․Նկարագրիր քո բակի աշունը։
Մեր բակի աշունը

Մեր բակում եկել է ոսկեզօծ աշուն։ Մեղմորեն ջերմացնում է աշնան արևը։ Մեր բակի ծառերը կարծես գույնզգուն զգեստներով հագած լինեն։ Ծառերից օրորվելով թափվում են տերևները։ Քիչ-քիչ մերկանում են ծառերը։ Թռչուններից միայն ճնճղուկն է երևում ծառերի վրա։ Բակերը դատարկվում են և բնությունը կարծես լռակյաց է դառնում։ Ես շատ եմ սիրում աշունը։