October 15

Մի գիշեր անտառում

Ստեփան Զորյան

Այս պատմությունը մի տղայի մասին է, ով միշտ գնացել է Բնձորա անտառ մոռ հավաքելու, սակայն երբեք չի գիշերել անտառում։ Մի անգամ ընկերներով որոշեցին գնալ անտառ գիշերակացի և մոռ հավաքել։ Տղան երբեք անտառում չէր գիշերել ուստի շատ վախեցած էր։ Անտառ հասնելուն պես մութը վրա տվեց, և քանի որ բոլորը հոգնած էին պառկեցին քնելու։ Տղան չէր կարողանում քնել։ Գիշերվա լռության մեջ նա սկսեց լսել անտառային ձայներ։ Նրան թվաց, թե փոքրիկ երեխայի լացի ձայն է լսվում, ապա քրքիջ։ Նրան թվում էր թե անտառում ինչ-որ մեկը կա։ Նրա ընկեր Վանին ասաց, որ դա բվի ձայնն է։ Արդեն լուսաբացին բացելով աչքերը նրան թվաց թե տեսավ իրենց հարևանի շանը և սկսեց կանչել նրան։ Այդ ժամանակ արթնացան տղաները և տեսան, որ դա ոչ թե շուն է այլ գայլ։ Նրանք գայլին քշեցին անտառ։ Վերադառնալուն պես նրանք հավաքեցին մոռը և վերադարձան տուն։ Այդպես անցավ տղայի առաջին գիշերակացը անտառում։

October 15

Կոմիտաս Վարդապետ գարուն

Ես լսեցի Կոմիտասի երգերից և երաժշտությունից մի քանիսը։ Ինձ շատ դուր եկավ նրա <<Գարուն>> ստեղծագործությունը։ Երբ աչքերս փակում եմ և լսում եմ այն կարծես ինչ-որ հանգստություն իջնի ինձ վրա։ Այն ինձ համար շատ խորն էր և հաճելի։ Իմ մեջ արթնացան հետաքրքիր զգացմունքներ։ Ես ինձ պատկերացրեցի գարնանային անտառում։ Ծառերը ծաղկել են, թռչունները ծլվլում են, լսվում է գետակի քչքչոցը և կարծես երաժշտությունը միաձուլվում է այդ ձայների հետ։ Ինձ շատ դուր եկավ <<Գարունը>>: