Կոմիտասի թանգարան

Մեր դասարանը ուրբաթ օրը ուսուցչուհու ուղեկցությամբ այցելելեց Կոմիտասի թանգարան։ Թանգարան մտնելուն պես մենք տեսանք վարդապետի նկարը։ Թանգարանը բաղկացած է ութ սրահներից։ Թանգարանում ներկայացվում է վարդապետի իքնակենսագրականը, կյանքը ինչպես նաև նրա գործունեությունը։ Երկրորդ սրահում մեր աոջև հայտնվում է նրա ստորագրությունը, որը շատ երկար էր։ Այստեղ էին նաև նրա նամակները։ Կոմիտասը հաճախը իր նամակներն ավարտում էր հետաքրքիր պատկերներով, որոնք երբեմն անբացատրելի էին։ Մեկ այլ նամակ Կոմիտասը գրում է ծածկագրով։ Եթե նայենք գրությանը կտեսնենք մասնիկներ։ Եթե թերթիկը պահենք լույսի տակ կտեսնենք ամբողջ գրությունը։ Սրահում ՝ ապակուց այն կողմ նրա գրչակալն էր և փողային գործիքները։ Մենք տեսանք կնիքը և դանակը, որով նա նամակներն էր բացում։ Սրահում կար Կոմտասի նկարը, որտեղ նա նստած է գորգին։ Իսկ նկարի կողքին պատից կախված էր այդ նույն գորգը։ Սրահում մենք երգեցինք Կաքավիկը և արտասանեցինք բանաստեղծություններից երկուսը։

Ինձ շատ դուր եկավ թանգարանը և ես ավելի մոտիկից ծանոթացա Կոմիտասի կյանքին։