Մամոդին, վերջին բաոբաբ փորող մարդը

Մադագասկար կղզում գտնվում է Մահաֆայի սարահարթը, որը հայտնի է շոգ և չորային կլիմայով։ Բաոբաբներով ծածկված այդ սարահարթը ձգվում է մոտ 150կմ: Այստեղ տարին մի քանի անգամ է անձրևում։ Շատ դժվար է ջուր հայթհայթել։ Այստեղի բնակիչները ամեն բան գործի են դնում ջուր որոնելու և պահեստավորելու համար։ Ամպուտակը 400 բնակիչ ունեցող փեքրիկ գյուղ է։ Շրջակա լճակների և աղբյուրների ջրերը հասանել են մի քանի ամիս։ Գյուղացիները բանջարեղենի և մրգերի ջուրն են օգտագործում սնունդ պատրաստելու համար։ Կանայք և աղջիկները փորած ծառերի միջուկով խոնավեցնում են մաշկը։ Նրանք փորում են բաոբաբը և անձրևաջրերը պահում այնտեղ և երբ անձրևները դադարում են օգտագործում են այդ ջրերը։

Այս ամենը դիտելով ես հասկացա թե ինչ կարևոր է ջուրը։ Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ Հայաստանում, որովհետև աշխարհի ամենահամեղ ջուրը այստեղ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *