«Իմ դպրոցի հրաշալիքները»

Առաջին հրաշալիքն է կրթահամալիրի ագարակը։ Մենք այնտեղ խնամում ենք կենդանիներին, կերակրում ենք, և տեխնալոգիայի ժամանակ կարող ենք խնամել շնիկներին։ Այնտեղ կա թոնիր։ Երկրորդ հրաշալիքը այն է, որ մենք աշխատում ենք համակարգիչներով, սարքում ենք տարբեր ծրագրեր, աշխատում ենք բլոգներով, նկարում ենք paint-ով, իսկ ուրիշ դպրոցներում աշխատում են թուղթ ու գրիչով։ Երրորդը, որ մենք ունենք երկու լողավազան, առաջինում լողում ենք ամռանը, իսկ երկրորդ լողվազանը փակ լողավազանն է, այնտեղ լողում ենք աշնանը և ձմեռը։ Չորրորդը, որ մենք ունենք ընտրության գործունեություն, մենք կարող ենք ընտրել մեկ խմբակ և այնտեղ աշխատել ամբողջ տարի։ Հինգերորդը, որ մենք շատ ենք ճամփորդում։ Վերջին անգամ ճամփորդեցինք <<Կոմիտասի թանգարան>>։ Վեցերորդը, որ մենք ամեն առարկայից ամեն ամիս ունենք տարբեր նախագծեր։ Յոթերարդը, որ մենք ամեն առարկայի համար ունենք առանձին սենյակներ։