Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Թիկնել-թիկունքով հենվել մի բանի
    Սոսափել- սվսվալ
    Մտմտալ-մի բանի մասին շատ մտածել
    Մացառ-փշոտ
    Շավիղ- նեղ ճանհապար
    Չքանալ-անհետանալ
  2. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
    1 մաս Որդեգրված տղան
    2 մաս Գտնված տղան
  3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
    Շավիղ-արահետ
    Մանուկ-փոքրիկ
    Շքեղ-պերճ
    Չքանալ-անհետանալ
    Հարուստ-մեծահարուստ
    Վերջալույս-մայրամուտ
    Մարմանդ-մեղմ
    Ալևոր-ծեր
    Պես-ինչպես
  4. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
    Թևին տալ-թռչել
    Ներս ընկնել-մտնել
    Լաց լինել-լացել
    Թիկն տալ-հենվել, նստել
  5. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

  1. Բնութագրի՛ր տղային։
    Տղան շատ բարի էր, խելացի, և ծնողասեր, բայց միևնույն ժամանակ նա երախտամոռ էր։
  2. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    Այս պատմվածքի հիմնական իմաստը այն է, որ տղան չէր մոռացել իր հարազաատ ծնողներին և ամեն ինչ արեց, որ գտնի նրանց։ Բայց միևնույն ժամանակ նա մոռացավ իրեն մեծացրած ոչ հարազատ ծնողներին։
  3. Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Տղան շատ վատ վարվեց։
  4. Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։
    Այս երկու պատմվածքի մեջ երկուսն էլ կորցրել էին իրենց ծնողներին և նրանց ուրիշն էր մեծացնում։ Չնայած, որ նրանց շատ լավ են պահել բայց նրանք միևնույնն է գնացին։