Երկարագուլպա Պիպին

Գլուխ 5 մաս 2
Եվ այդպես մնաց մինչև հոկտեմբեր։ Տղան ոչինչ չկերավ։ Բոլորը զարմացան ինչպես կարող է դիմանալ սոված։ Պիպին ասաց, որ չդիմացավ և մահացավ։ Աղջիկը շշմել էր և այդ ժամանակ Պիպին ասաց չլինի՞ կարծում ես, թե ես փչում եմ։ Չնայած ասեմ քեզ, դա իմ մասնագիտությունն է։ Ես հորինելու վարպետ եմ: Թե չէ ինչպես երեխան մարտից հոկտեմբեր չուտի և ապրի։Աղջիկը շտապեց գնալ՝ առանց հետ նայելու։
Պիպին շատ գեղեցիկ այգի ուներ, բայց այն անխնամ վիճակում էր։ Շատ պտղատու ծառեր կային, վարդեր, և հաստաբուն հնամենի կաղնի, որի վրա շատ հարմար էր մագլցել։ Պիպին առաջարկեց բարձրանալ ծառի վրա։ Շատ հարմար վայր է սուրճ խմելու համար։ Պիպին վազեց և սուրճի բաժակները հերթով շպրտեց։ Թոմին ու Անիկան հազիվ բռնեցին։ Հետո հերթը հասավ բուլկիներին։ Եվ այդպես երեխաները սուրճ խմեցին ծառի վրա։ Պիպին սկսեց մագլցել ծառի վրա և բարձրացավ ավելի վերև։ Այդտեղ փչակ գտավ և մտավ մեջը։ Երեխաները անհանգստացան, որովհետև Պիպին չկար։ Նա ծառի մեջ էր և ձայն էր տալիս երեխաներին։ Անիկան և Թոմին անհանգստացան, թե ինչպես է այդտեղից դուրս գալու Պիպին։ Անիկան սկսեց լաց լինել, բայց Պիպին ասաց, որ չանհանգստանա և եթե պետք լինի Անիկան նրան ուտելիք կբերի։ Դե լավ մի լացիր, որ շատ փորձեմ դուրս կգամ այստեղից։ Թոմին, որ նստած էր ծառի, – ասաց մի գուցե ես էլ փորձեմ ու մի քիչ բանտարկված ինձ զգամ։ Նրանք աստիճան բերեցին և Թոմին թռավ փջակի մեջ։ Հրաշալի վայր է Անիկա դու էլ փորձիր։ Այդպես Անիկան թռավ, իսկ հետևից Պիպիին։ Երեքով այտնվեցին փչակի մեջ։ Նրանք շատ էին ուրախացել և կարծես ուզում էին սկսել զվարճանալ և այդ պահին լսվեց երեխաների մայրիկի ձայնը, որը նրանց տուն էր կանչում։ Ափսոս,- ասաց Թոմին, պիտի տուն գնանք։ Նրանք աստիճաններով բարձրացան, հետո էլ ծառից իջան և գնացին տուն։