Նվիրում եմ իմ գիրքը

Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցում կազմակերպվեց նախագիծ, որին մասնակցում էին բոլոր երեխաները։ Դպրոցում <<Թումանյանական օրեր >> էին և մենք ընթերցեցինք նրա հեքիաթներից մի քանիսը։ Գիրք նվիրելու օրը ՝ փետրվարի 19-ին երեխաները միմյանց գիրք նվիրեցին։ Սկզբում մենք բնութագրում էինք տվյալ մարդուն, հետո գուշակում էինք թե ո՞վ է նա և նվիրում գիրքը։ Այն երեխաները ովքեր ստացել էին մի քանի գիրք, նրանք իրենց գրքերը նվիրեցին գիրք չստացած երեխաներին։ Այդպես գեղեցիկ անցավ գիրք նվիրելու օրը։

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Եթե հեքիաթի կինն ու ամուսինը իրար հետ չվիճեին, կինը անծանոթ մարդուն չէր տա եղն ու բրինձը, իսկ եթե ամուսինը սիրեր կնոջը, կբացատրեր, որ Բարեկենդանը ոչ թե մարդ է այլ տոն։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բարեկենդանին պարում են երգում են, հագնում են տարբեր կերպարներ, և ամեն տեսակի միս են ուտում, որովհետև դրանից 40 օր հետո էլ չի կարելի միս ուտել։
    Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

  1. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է -Անցվորականը նկատում էս կնկա խելքը պակաս է։ Դարձվածք-ծալը պակաս։
    Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը – Սրանց եղն ու բրիձը շալակում է ու երեսը թեքում է դեպի իրենց գյուղը։
    Դարձվածք- կրունկը դեսն է անում
  2. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
    Ծիծաղել-ծիծաղ
    կռվել-կռիվ
    ճանապարհել-ճանապարհ
    վազել-վազք
    փոփոխել-փոփոխություն
    ծերանալ-ծերություն
    փախչել-փախուստ

Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
Տուն-տներ
մարդ-մարդիկ
բրինձ-բրինձներ
ձեռ-ձեռներ
փողոց-փողոցներ։

Հայրենագիտության ինքնաստուգում

Թվարկի’ր հայկական թագավորությունները։
Վանի թագավորություն, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Տրդատ-Գ, Բագրատունիներ, Կիլիկիան թագավորություն։
2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։
Առաջին հայկական թագավորությունն է եղել Վանի թագավորությունը,
Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Արքաներից են եղել Մենուան և Արգիշտին։ Մենուան կառուցել է երկար ջրանցք, իսկ Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդաքաղաքը։
3.Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին:
Տիգրան մեծ, Արտաշես և Տիգրան կրտսերը։
Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
Արտաշեսը կառուցել Արտաշատ մայրաքաղաքը, նաև կառուցել է 5 քաղաք հոր պատվին, Իսկ Տիգրան մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։
4.Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան մեծի ժամանակ Հայաստանը ծովից-ծով էր, և ուներ մեծ զորք։
5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
Քրիստոնեություն ընդունվեց 301 թվականին։
6.Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։
Այդ արքան եղել է Տրդատ Գ։
Ո՞ւմ միջոցով։
Գրիգոր Լուսավորիչի միջոցով։
7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից
հետո։
Գառնու հեթանոսական տաճարը։
8.Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։
Հայոց այբուբենը ստեղծվեծ 405 թվականին։
Ո՞վ ստեղծեց այն։
Այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոց։
9.Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Տրդատ Ա, Տրդատ Բ, Արտավազդ, Տրդատ Գ մեծ։

10.   Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Աշոտ Ա, Աշոտ Գ, Աշոտ Բ, Գագիգ Առաջին, Սմբատ առաջին։
11.Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։
Բագրատունիները պայքարում էին Արաբական խալիֆյաության դեմ։
Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Ես հավանեցի Բագրատունիների արքա Աշոտ Երկաթին (Բ)-ին
Ինչու՞
Ես հավանեցի Աշոտ Երկաթին (Բ)-ին , որովհետև նա շատ ուժեղ էր։
13.   Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին
Ռուբինյանները թագավորեցին Կիլիկիան Հայաստաանում։
Նրանք թագավորեցին 11-14 դարերին։

Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Փետրվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99։

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
1)140-20=120
2)120:20=6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
1)12×2=24
2)24:6=4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
4+1=5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 
7+1=8 մաս
48:8=6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
1)6+6=12
2)54+12=66
3)2+2=4
4)66+4=70
7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3.

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը:
130.

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1կգ 620գ։

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
60 այն ամենափոքր թիվն է, որը բաժանվում է և՝ 10, և՝ 12, և՝ 15, և` ““`20: