Հայրենագիտության ինքնաստուգում

Թվարկի’ր հայկական թագավորությունները։
Վանի թագավորություն, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Տրդատ-Գ, Բագրատունիներ, Կիլիկիան թագավորություն։
2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։
Առաջին հայկական թագավորությունն է եղել Վանի թագավորությունը,
Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Արքաներից են եղել Մենուան և Արգիշտին։ Մենուան կառուցել է երկար ջրանցք, իսկ Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդաքաղաքը։
3.Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին:
Տիգրան մեծ, Արտաշես և Տիգրան կրտսերը։
Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
Արտաշեսը կառուցել Արտաշատ մայրաքաղաքը, նաև կառուցել է 5 քաղաք հոր պատվին, Իսկ Տիգրան մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։
4.Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան մեծի ժամանակ Հայաստանը ծովից-ծով էր, և ուներ մեծ զորք։
5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
Քրիստոնեություն ընդունվեց 301 թվականին։
6.Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։
Այդ արքան եղել է Տրդատ Գ։
Ո՞ւմ միջոցով։
Գրիգոր Լուսավորիչի միջոցով։
7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից
հետո։
Գառնու հեթանոսական տաճարը։
8.Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։
Հայոց այբուբենը ստեղծվեծ 405 թվականին։
Ո՞վ ստեղծեց այն։
Այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոց։
9.Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Տրդատ Ա, Տրդատ Բ, Արտավազդ, Տրդատ Գ մեծ։

10.   Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Աշոտ Ա, Աշոտ Գ, Աշոտ Բ, Գագիգ Առաջին, Սմբատ առաջին։
11.Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։
Բագրատունիները պայքարում էին Արաբական խալիֆյաության դեմ։
Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Ես հավանեցի Բագրատունիների արքա Աշոտ Երկաթին (Բ)-ին
Ինչու՞
Ես հավանեցի Աշոտ Երկաթին (Բ)-ին , որովհետև նա շատ ուժեղ էր։
13.   Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին
Ռուբինյանները թագավորեցին Կիլիկիան Հայաստաանում։
Նրանք թագավորեցին 11-14 դարերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *