Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:/

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբո□ջ-ամբողջ
    ան□ամ-անգամ
    եր□եք-երբեք
    դար□ավ-դարձավ
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատն-լավն
    սովորական-անսովոր
    պարզ-պխտոր
    երկար-կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                          

գ/ դարակները                       

դ/ խրճիթ                                

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
    Ով-տղա
    ովքեր-մարդիկ
    ինչ-սեղան
    ինչեր-դարակներ
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է 
ձանձրացնել
բ/չէր կարողանում
չկարողանալ           
գ/դնեն         
դնել                         
դ/դարձավ        
դառնալ                    

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա   

ստորոգյալ 

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    Չիպոլինո
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Տղան մի քիչ տարօրինակ էր և տարբերվում էր շրջապատի մարդկանցից։

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Նա մեկուսացավ և որոշեց միայնակ ապրել։

  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու դուռը ունի տուն։
    Ինչու աթոռը ունի սեղան։
    Ինչու տերևը ունի ծառ։

  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու ոտք ունի կոշիկ։
Ինչու դուրսը ունի շենք։
Ինչու գլուխը ունի մազ։

Հունվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։
102.001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։
8 հատ 0

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը:
57:

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։
13-2=11
15-11=4
9-4=5
5-2=3

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։
13+12+11=36
36-31=5

6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։
525 լիտր


7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 
2×6=12
72-12=60
60:2=30
30լ․ 18 երկ․

Подпись отсутствует

8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։
Փոքր 10-տ
Մեծ 30-տ

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։
3 ժամում լայն խողով․

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 
2023×2024:2=2047276:2023=1012

Ես ֆլեշմոբները կատարում եմ իմ քույրիկի և իմ մայրիկի հետ։ Ես անում եմ առաջին և երկրորդ մակարդակները։ Ինձ համար առաջին մակարդակի ամենահեշտ խնդիրներ 5-րդ խնդիրը, ամենադժվարը 8-դ, իսկ ամենահավեսը 7-րդը։ Երկրորդ մակարարդակի ամենահեշտ խնդիրներ առաջինը, ամենադժվարը 6-րդ, և ամենահավեսը 7-րդը։